Երևան, 12.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ Լավրով Հայերը պետք է ուշքի գան. ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում իրավիճակը շտկելու համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ ավելի հեշտ է սկսել, քան դադարեցնել. ԱՄՆ-ը խորապես թքած ունի. «Փաստ» «Ազատն իմ թև ու թիկունքն էր, իսկ հիմա իմ մեջքը, իմ թև ու թիկունքը կոտրված է առանց նրա». Ազատ Մաջարյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ» Լիազոր մարմինը հնարավորություն կստանա սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի կասկածների դեպքում իրականացնել վերահսկողական միջոցառումներ. «Փաստ» Մսուր-մանկապարտեզ.... «Փաստ» Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ» «Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ» Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ» «Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ»


«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ նախորդ տարվա ավարտին փորձագետներն ահազանգում էին, որ 2025 թ. հունվարից ականատես ենք լինելու պետական հարկերի և տուրքերի բարձրացման, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է սպասելի գնաճի: Նախորդ տարի կառավարությունը հաստատեց՝ չեն բարձրացնելու նպաստները, աշխատավարձը, կենսաթոշակը, միևնույն ժամանակ ամենօրյա ռեժիմով խոսվում է հետվճարի համակարգի մասին՝ անվանելով դա կենսաթոշակի բարձրացում: Ստացվում է, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց ավելի շատ են ծախսում մասնավորաբար ուտելիքի, կոմունալ ծառայությունների և այլնի համար:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ գնաճը բնորոշ երևույթ է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար: «Ի տարբերություն մեր և մեր նման երկրների, քաղաքակիրթ աշխարհում գնաճին զուգահեռ կամ էլ դրանից առաջ բարձրանում են աշխատավարձերը, կենսաթոշակները՝ մի տեսակ կոմպենսացնելով սպասվող գնաճը: Մեզ մոտ վերջին շրջանում ո՛չ թոշակն է բարձրացել, ո՛չ էլ աշխատավարձերն ու նպաստները: Ապրանքների և ծառայությունների գները բարձրանում են, իսկ եկամուտները նույնն են մնում: Դա, իհարկե, առաջին հերթին հարվածում է մեր սպառողների գրպանին, հատկապես թիրախում են հայտնվում անապահով և միջին խավերը: Ընդ որում, այստեղ պետք է շեշտել, որ միջին խավ ասվածը տարբեր երկրներում տարբեր է լինում: Քաղաքակիրթ աշխարհում միջին խավ ասվածը և սպառողը այլ է, Հայաստանում՝ լրիվ այլ: Մեր երկրի պարագայում միջին խավի մարդն իր աշխատավարձով ապրող մարդն է, որը կարողանում է հոգալ իր տարրական խնդիրները, երբեմն ուղղակի գոյատևել: Այս նույն գնաճը չի կարող շրջանցել նրանց: Վերջիններիս եկամուտները նվազելու են, մարդկանց կյանքը բարդանալու է: Մարդիկ, որոնք սոցիալական խնդիրների առջև են կանգնելու 2025 թվականին, մեր բնակչության մեծ մասն են կազմելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նրա խոսքով, հարկերի բարձրացումը չի կարող լինել միայն տնտեսվարողների խնդիրը: Դրանց բարձրացումը հաջորդիվ հարվածելու է սպառողներին: Մյուս կողմից՝ բարձրանում են տուրքերը, որոնց անմիջական թիրախում է սպառողը: «Գույքահարկի վճարն ամեն տարի ավելանում է, տեղական հարկերից ունեցանք ավտոկայանատեղիների վճարի ավելացում, այս տարի սպասվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացում, աղբահանության վճարի հետ կապված ևս որոշակի փոփոխություններ են նախատեսվում: Այսպիսով՝ տարբեր ուղղություններով գնաճ ենք տեսնում»,-նշում է մեր զրուցակիցը: Ստացվում է, որ քաղաքացու եկամուտները չեն աճում, բայց ծախսերն ավելանում են սրընթաց կերպով:

Հիշեցնում է՝ շատ քաղաքացիներ ապրում են հիմնականում Ռուսաստանից եկող տրանսֆերտների շնորհիվ: «Ռուսաստանում ռուբլու անկման պատճառով փաստացի այն եկամուտը, որը ստանում էր արտագնա աշխատողը, նախկինի համեմատ, եթե այն վերածում ենք դրամի կամ դոլարի, երկու անգամ և ավելի նվազել է: Ռուսաստանում էլ աշխատավարձերը գրեթե չեն բարձրացել, արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների եկամուտը նվազել է: Ստացվում է՝ նրանք ավելի քիչ գումար են ուղարկում, քան նախկինում, սա էլ իր հերթին ազդում է նրանց ընտանիքների եկամտի վրա: Վերջին երկուերեք տարվա ընթացքում նաև դրամն է արժևորվել: Գործոնները շատ են, որոնք ազդում են մարդկանց եկամուտների անկման վրա: Ակնհայտ է դառնում, որ կարող է ավելանալ աղքատությունը»,-հավելում է նա:

Կա մտահոգություն, որ այս իրավիճակում կարող է ավելանալ հատկապես աշխատող աղքատների թիվը: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը համակարծիք է այս տեսակետի հետ: «Մարդիկ աշխատում են, նրանց եկամուտները չեն ավելանում՝ ի տարբերություն ծախսերի: Ընդ որում, այս իրավիճակում ընկնում է նաև նրանց գնողունակությունը, աղքատությունը միանշանակ կավելանա: Այսօր «թիրախում» են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը: Սա էլ ավելի խնդրահարույց է»,- ասում է նա:

Պնդում է՝ կառավարությունը պետք է մտածեր այս հարցերի մասին, նախքան հարկերի և տուրքերի այս փոփոխությունները սկսելը: «Այնինչ նախապես պարզ էր, որ 2025 թվականին չեն բարձրանալու աշխատավարձը, նպաստն ու կենսաթոշակը: Բյուջեով դա նախատեսված չէր: Արդյոք ինչոր փոփոխություններ կլինե՞ն՝ խնդիրներից ելնելով, պարզ չէ: Գուցե մարդիկ դրական փոփոխությունների սպասումներ ունեն, բայց դա քիչ հավանական է: Եթե 2025 թ. պետական բյուջեի ընդունման ժամանակ այս ամենը հաշվի չեն առել, հիմա ի՞նչ պետք է անեն»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է ամեն գնով խուսափել Գազայի հատվածում հակամարտության վերսկսումից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՉեխիայում հայտարարել են՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև այս տարվա աշունՄիգրանտների արտաքսումը ԱՄՆ-ից կհանգեցնի ֆերմաների ճգնաժամի․ FT Վրացի միլիարդատիրոջ դուստրը տասնյակ միլիոնավոր դոլարների փոխհատուցում կստանա՝ տանը վխտացող ցեցերի պատճառովՉեմպիոնների լիգա․ մեկնարկում է փլեյ-օֆֆը «Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում». Հասմիկ Խոջյանը պատմել է, թե ինչու է հայտնվել հիվանդանոցումՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ Լավրով Առանց Եվրոպայի մասնակցության ուկրաինական համաձայնություն չի կարող լինել․ ԿալլասՈսկու ֆյուչերսների գինը հասել է պատմական նոր առավելագույնին Այն մասին, ինչ առաքելությամբ է ստեղծված Հայաստանի Հանրապետությունը, և որն է նրա գոյության հիմնական իմաստը․ Ավետիք ՉալաբյանՀայ ժողովրդի և Հայաստանի բոլոր պրոբլեմների հիմքում ընկած է մեկ բառ՝ Արևմուտք․ Մհեր Ավետիսյան«Զանգեզուր» հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին (տեսանյութ) Ադրբեջանը Ռուսաստանի իրավիճակային գործընկերն է. Զատուլին Մասկն առաջարկել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը. վերջինիս ղեկավարը մերժել է՝ առաջարկելով 97,4 մլրդ-ով գնել X-ը ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումըԵվրոպական ո՞ր երկրում է տրանսպորտը այսպիսի խայտառակ վիճակում. Թագուհի Թովմասյանը ԵՄ քննարկմանըՀայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում Հայտարարագրած գումարը չի հարկվի ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե ունենաք նվիրատվության կամ փոխառնության պայմանագրեր․ Նաիրի Սարգսյան Ֆրանսահայերի հետ հանդիպումը հարթ չի անցել 2024-ին հայտարարատուների կեսը հայտարարագիր չի ներկայացրել. Հրայր Կամենդատյան Փաստաբանների բողոքի դեմ իշխանությունը նոր միջոցներ է ձեռնարկելու Մի խումբ ֆրանսահայերի հետ հանդիպմանը պարագլուխը ՀՀ-ն փաստացի հռչակեց որպես օկուպանտ և ագրեսոր պետություն. Դավիթ Սարգսյան ՔՊ-ում միանշանակ կողմ չեն «Եվրաքվե»-ին Նոր պատերազմի «նախերգանք»՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ «ԶՊՄԿ թեկուզ կարճատեւ այս դադարը տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հետեւանքներ կարող է թողնել»․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հայտարարությունը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին Մեզ էլի ասում են՝ մոռացեք, որ էլի ցեղասպանվեք. Մենուա Սողոմոնյան Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանում տեղադրվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայկ Հարությունյանը ճանաչվեց «Մասնագիտական բարձր հմտություններ ունեցող, միջազգային փորձի փոխանակում կիրառող և բարձր վարկանիշ ունեցող վստահելի վիրաբույժ» Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս ԲանկՀայաՔվեի» կրթական հարթակի սաները հյուրընկալեցին «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Արսեն ԳրիգորյանինԿովկասյան մի պանրի պատմություն. «Փաստ»4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հերթական ցույցը կառավարության առջև, դեսպանատան սպանդը, քոլեջի կցակառույցի փլուզումը. «Փաստ»«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում. Մենուա Սողոմոնյան Հայերը պետք է ուշքի գան. ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում իրավիճակը շտկելու համար. «Փաստ»ՀՀ-ն վերացական պետութուն չէ՛. Ավետիք Չալաբյանը՝ Հայաստանի առաքելության մասին Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ ավելի հեշտ է սկսել, քան դադարեցնել. ԱՄՆ-ը խորապես թքած ունի. «Փաստ»Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը «Ազատն իմ թև ու թիկունքն էր, իսկ հիմա իմ մեջքը, իմ թև ու թիկունքը կոտրված է առանց նրա». Ազատ Մաջարյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»Լիազոր մարմինը հնարավորություն կստանա սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի կասկածների դեպքում իրականացնել վերահսկողական միջոցառումներ. «Փաստ»Մսուր-մանկապարտեզ.... «Փաստ»Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ»«Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ»Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»«Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ»Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ»