Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ» Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվե Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ» «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ» Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ» «Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ» Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ» Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ» Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»


Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, արտաքին գործոններով պայմանավորված, Հայաստանի տնտեսությունը սկսեց աճի բարձր տեմպեր արձանագրել։ Բայց քանի որ արտածին գործոնների դրական էֆեկտն աստիճանաբար անցնում է, այն իր արտացոլումն է գտնում նաև Հայաստանի տնտեսական աճի պատկերի վրա։

Ու եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները 2022 թվականին կազմում էին 14,2 %, ապա անցած տարի կազմել են ընդամենը 8 %։ Միևնույն ժամանակ, 2024 թվականին գրանցված պատկերը 1,8 տոկոսային կետով էլ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Իսկ այս տարի արդեն կանխատեսվում է, որ տնտեսական աճի տեմպերն ավելի կնվազեն։ Տնտեսագետներից շատերը համոզված են, որ Հայաստանի տնտեսությունը վերադառնում է իր իրական վիճակին, երբ հազիվ սողում է։ Որոշ մասնագիտացված կառույցներ էլ անգամ կանխատեսում են, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5 % կամ ավելի ցածր։ Չնայած նույնիսկ այսպիսի վատ կանխատեսումներին, բացառված չէ, որ արդեն այս տարի Հայաստանը տնտեսական աճի ապահովման հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնի։

Ըստ էության, աշխարհաքաղաքական գործոններն ինչպես նպաստեցին Հայաստանի բարձր տնտեսական աճին, այնպես էլ կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ պայմաններ ստեղծելով աճի տեմպերի գահավիժման համար։ Մանավանդ այս տարի արդեն նշմարվում են էական աշխարհաքաղաքական փոփոխություններ, երբ առևտրային պատերազմները և տնտեսական խիստ մրցակցությունը դառնում են «նորմալ» երևույթ, մատակարարման շղթաները խաթարվում են, իսկ համաշխարհային մակարդակով գնաճային ֆոնն ավելի է ընդլայնվում։ Բացի դրանից, գործընկեր երկրներում գնաճը չի դադարում, իսկ կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գների աճը դեռևս մնում է թիրախային մակարդակից զգալի բարձր:

Այս տեսանկյունից հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Ու եթե ռուսական տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջանան, ինչը անհավանական չէ՝ տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված, ապա այդ վիճակն իսկույն կզգացվի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստանի ԿԲ նախագահն է խոստովանում, որ 2025 թ. առաջին եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում և, ընդհանրապես, աշխարհում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են:

Մյուս կողմից էլ՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր տնտեսական աճի տեմպը պահպանել, անհրաժեշտ է, որ տնտեսության կառուցվածքը առողջ հենարան ունենա, ինչը երկու տարվա ընթացքում կարելի էր ձևավորել, բայց այդպես էլ չձևավորվեց։ Ավելին, «Լույս» հիմնադրամի՝ 2024 թ. հունվարդեկտեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ։ Անցյալ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշները վկայում են, որ տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով, որոնց նպաստումները կազմել են, համապատասխանաբար, 7,3 և 2,5 տոկոսային կետ: Ու մինչ այս ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։ Արդյունաբերության նպաստումը տարվա կտրվածքով շարունակել է փոքրանալ՝ հունվարնոյեմբերի 1,6-ի փոխարեն հասնելով 1 տոկոսային կետի։ Ընդ որում, դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճի տեմպով, որը շարունակել է դանդաղել։

Գյուղատնտեսության ոլորտում, ճիշտ է, անցյալ տարի գրանցվել է 1,6 % աճ, բայց այդ տեմպը լիովին անբավարար է՝ հաշվի առնելով այս ոլորտի խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերը, ոլորտի ընդգրկունությունն ու Հայաստանի ունեցած գյուղատնտեսական պոտենցիալը։ Արտահանումն էլ իր հերթին է էականորեն նվազում։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 48,6 %-ով, ինչի արդյունքում էապես դանդաղել է նաև կուտակային աճը՝ հունվարդեկտեմբերին կազմելով 53,1 %՝ հունվարնոյեմբերի 74,3 %-ի դիմաց։ Այսպիսի պատկերը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարվա հունվար նոյեմբեր ամիսներին արտահանման աճը շարունակել է գրեթե ամբողջությամբ պայմանավորված լինել ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի արտահանումով, իսկ երբ այս ենթաճյուղում արտահանումը դադարել է, միանգամից անկումային իրավիճակը տեսանելի է դարձել։

Փաստացի, մի կողմից՝ Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացումն է մնում որպես լուրջ խնդիր, իսկ մյուս կողմից՝ կախվածությունը վերաարտահանումից։ Իսկ այդ երկու խնդիրների լուծման համար նախևառաջ պետք է արտադրության կազմակերպման համար հիմքեր ստեղծել ու տնտեսության կառուցվածքն առողջացնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Գերիների վերադարձի հերթական չօգտագործված հնարավորության, ստեղծված իրավիճակի ու շատ այլ հարցերի շուրջ խոսել ենք պարզ ու հասկանալի ձևակերպումներով. Հայկ ՄամիջանյանՉմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է. Աբրահամյան Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջԷլինա Ավանեսյանը հաղթել է Մայամիի մրցաշարի առաջին փուլում Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան Հայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր Կամենդատյան Աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկը. արդյո՞ք դրա «նախնին» սուլիչն է. «Փաստ»Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Ալավերդին՝ դաս բոլոր ընդդիմադիր ուժերի համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՐՏԻ). Ընդունվել է մահապատիժների ժամանակ գիլյոտին օգտագործելու որոշում, տեղի է ունեցել արևի լրիվ խավարում. «Փաստ»Կապան համայնքի ակումբ-գրադարանի գույքի և տեխնիկայի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրամը Հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է. Շոյգու Արևային ֆերմաները ճնշման տակ. ինչպես է ավելորդ էներգիան ստեղծում նոր խնդիրներ Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվեՏեղի ունեցավ «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը միջազգային համակարգում» խորագրով աշխատաժողովը Գաղտնի ու ֆեյք «խաղաղության», անհեռանկար ապագայի, ներքին քաղաքական «թեժ բախումներ»-ի մասին խոսել ենք Գևորգի և Մենուայի հետ․ Աննա Կոստանյան Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»Մարտուն Գրիգորյանը հանդիպել է արցախցիների հետ Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջով«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին