Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ» Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվե Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ» «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ» Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ» «Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ» Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ» Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ» Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»


Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասկանալի է, որ Փաշինյանի իշխանության տարիները պատմության էջերում հիշվելու են բացառապես սև գույներով՝ խայտառակ պարտություն, հազարավոր զոհեր, անընդհատ զիջումներ, երկրի ողնաշարի ջարդում, պարտության պայմանները հաստատող եռակողմ հայտարարություն։

Միևնույն ժամանակ, ինչ-որ առումով հետպատերազմական իրավիճակը գուցե այսքան կատաստրոֆիկ չլիներ, եթե գոնե նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններն իրագործվեին. չնայած բզկտված իրավիճակին, բայց գոնե Արցախը գոյություն էր ունենալու։ Այնինչ, Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամբողջությամբ հանձնեց Արցախը։ Պրահայի պայմանավորվածությունը երկրորդ խոշոր կապիտուլ յացիան էր, շատ ավելի մեծ կապիտուլյացիա, քան նույնիսկ նոյեմբերի 10-ին։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն պայմաններ է ստեղծել երրորդ խոշոր կապիտուլյացիայի համար, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»։ Իհարկե, խաղաղության պայմանագիրն ինքնին վատ բան չէ, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այն կնքվում: Հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է դնում հայկական կողմի առաջ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև ինչոր առումով ստորացուցիչ։ Օրինակ՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, համաձայնի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ ու չունենա զինված ուժեր, որոնց միջոցով կարող է դիմագրավել արտաքին ագրեսիային։

Ու քանի որ ճանապարհների ապաշրջափակման հարցը հանվել է խաղաղության պայմանագրի օրակարգից, ապա պայմանագրի կնքմանն էլ պետք է հետևի ապաշրջափակման հարցով հատուկ համաձայնությունը, որն էլ, իր հերթին, կլինի Հայաստանի կապիտուլ յացիայի շարունակությունը։ Իշխանությունները փորձում են հանրությանը մանիպուլացնել, թե իբր ապաշրջափակման թեման պայմանագրից դուրս բերելն իրենց դիվանագիտական «հաղթանակն» է, քանի որ Ադրբեջանի ճնշումը ձախողվել է՝ միակողմանի վերջնագրով Հայաստանին ստիպելու ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բայց մարդիկ տեսնում են, որ այդպես չէ։ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ պահանջում են, որ Հայաստանն իրենց սուվերեն միջանցք տրամադրի, այսինքն՝ որևէ իրավունք չունենա այդ երթուղու նկատմամբ։ Ու Փաշինյանի վերջին հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա, կարծես, դեմ չէ նման ճանապարհ տրամադրելուն։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները միայն մի աշխատանք են վարպետորեն կատարում, այն է՝ ինչպես անվերապահորեն իրականություն դարձնել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները։ Իսկ թե մինչև ուր կարող են հասնել այդ պահանջները, կարծում ենք, հասկանալի է։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարտությունն ու պարտվողականությունը դեռ ներկայացնում է դրական լույսի ներքո ու հայտարարում, թե 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Այսինքն, ստացվում է, որ եթե չպարտվեինք, ինքնիշխանություն չէինք ունենալու։ Իսկ այդ ինքնիշխանությունն ինչո՞վ է դրսևորվում, ըստ իշխանությունների տրամաբանության՝ միայն նրանով, որ Ռուսաստանը դուրս է գալիս մեր տարածաշրջանից։ Իրականում Ռուսաստանի դիրքերի չափից ավելի թուլացումը չի բխում մեր պետության շահերից, քանի որ միայն ռուսական կողմն է ի վիճակի տարածաշրջանում հակակշիռ ապահովել թուրք-ադրբեջանական գործոնի նկատմամբ։ Ու եթե Ռուսաստանն ընդհանրապես դուրս գա տարածաշրջանից, մենք էլ համակերպվենք թուրքադրբեջանական տանդեմի ողորմածությանը հանձնվելուն, ապա բացառված չէ, որ շատ շուտով կորցնենք նաև մեր պետականությունը։

Համենայն դեպս, Փաշինյանը երկիրն այս ուղղությամբ է առաջ տանում։ Ըստ նրա՝ կամ պիտի հանձնվենք ու համակերպվենք, ինչ էլ որ մեզ պարտադրեն, կամ էլ պիտի ուղղակի նահատակ լինենք։ Իսկ եթե չենք ուզում նահատակ լինել «հանուն ոչնչի», ապա պետք է լինենք ուղղակի սովորական մարդիկ, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում, թեկուզ ստրկական վիճակում են։ Ստրկակական վիճակում մնալու համար անհրաժեշտ է կանխել հերոսության դրսևորումները, որոնք միտված կլինեն պայքարելուն։ Դրա համար էլ իշխանությունները հերոս են հռչակում հարկ վճարողին։ Փաստացի, կապ չունի, որ հայությունը միջազգայնորեն ստորացվում է, կարևորը՝ մարդիկ հարկեր վճարեն, իրենք էլ դրա հաշվին բարձր պարգևավճարներ ստանան։

Այսպես կոտրում են ազգի ոգին, թուլացնում դիմադրողականությունը, կտրուկ խեղդում հնարավոր պայքարի ծիլերը։ Ու եթե ավելի խորքային դիտարկենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ ի սկզբանե է այդպես եղել, սա նոր երևույթ չէ, ժամանակի ընթացքում հետևողականորեն հող է նախապատրաստվել պարտության ու զիջումների համար։ Պատահական չէ, որ պետության ղեկը վերցնելուց անմիջապես հետո իշխանությունները սկսեցին թիրախավորել սպաներին ու թուլացնել բանակը։ Իսկ իշխանության կարկառուն ներկայացուցիչները համոզված հայտարարում էին, թե իրենց կատարած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտերը։ Հետո էլ հիշենք, թե 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ինչպես էր նշում, թե հպարտանում է պարտությամբ։ Բացառված չէ, որ նա հետագայում հպարտանա Հայաստանի կործանմամբ։

Ընդհանրապես, հանրություններն ընտրում են այնպիսի ղեկավարների, որոնք իրենց դեպի հաղթանակներ են առաջնորդում, այլ ոչ թե դեպի պարտություններ ու կապիտուլ յացիա։ Ուղղակի զարմանալի է, որ մեր հանրությունը դեռ հանդուրժում է նման մարդկանց, որոնք մեր ժողովրդի շրջանում թերարժեքության բարդույթ են սերմանում ու անընդհատ վախեցնում պատերազմով ու պատերազմի արհավիրքներով։ Բայց դրա արդյունքում մեր թշնամիներն ավելի խաղաղասեր չեն դառնում, ընդհակառակը, նրանց պետք է, որ Հայաստանը թույլ վիճակում լինի, որ երբ ցանկանան, ագրեսիա սկսեն ու մեր պետականությունը կուլ տան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Գերիների վերադարձի հերթական չօգտագործված հնարավորության, ստեղծված իրավիճակի ու շատ այլ հարցերի շուրջ խոսել ենք պարզ ու հասկանալի ձևակերպումներով. Հայկ ՄամիջանյանՉմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է. Աբրահամյան Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջԷլինա Ավանեսյանը հաղթել է Մայամիի մրցաշարի առաջին փուլում Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան Հայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր Կամենդատյան Աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկը. արդյո՞ք դրա «նախնին» սուլիչն է. «Փաստ»Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Ալավերդին՝ դաս բոլոր ընդդիմադիր ուժերի համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՐՏԻ). Ընդունվել է մահապատիժների ժամանակ գիլյոտին օգտագործելու որոշում, տեղի է ունեցել արևի լրիվ խավարում. «Փաստ»Կապան համայնքի ակումբ-գրադարանի գույքի և տեխնիկայի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրամը Հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է. Շոյգու Արևային ֆերմաները ճնշման տակ. ինչպես է ավելորդ էներգիան ստեղծում նոր խնդիրներ Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվեՏեղի ունեցավ «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը միջազգային համակարգում» խորագրով աշխատաժողովը Գաղտնի ու ֆեյք «խաղաղության», անհեռանկար ապագայի, ներքին քաղաքական «թեժ բախումներ»-ի մասին խոսել ենք Գևորգի և Մենուայի հետ․ Աննա Կոստանյան Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»Մարտուն Գրիգորյանը հանդիպել է արցախցիների հետ Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջով«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում