ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՓԵՏՐՎԱՐԻ). 21–րդ դարի ամենաուժեղ երկրաշարժերից մեկը. զոհվել է ավելի քան 57 հազար մարդ. «Փաստ»
Հասարակություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Կանանց թլպատման դեմ պայքարի համաշխարհային օր, Բարմենի համաշխարհային օր, Նոր Զելանդիա՝ Վայտանգի օր, Յամայկա՝ Բոբ Մարլիի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1905-Բաքվի իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով սկսվել են մի քանի օր շարունակված հայ-ադրբեջանական ընդհարումները, սակայն դա միայն Բաքվով չի սահմանափակվել և ազդանշան է ծառայել Անդրկովկասի մյուս վայրերի համար։
1923 –ծնվել է հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձգինեկոլոգ Լևոն Մարգարյանը։
1939- ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիկգյոզյանը։
1949 –վախճանվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։
1977-վախճանվել է դերասանուհի Թագուշ Սահակյանը։
1995-վախճանվել է նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը։
1998– վախճանվել է գրականագետ Ղազար Այվազյանը։
2014-Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը՝ հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
2021-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։
2024– հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգիպարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։
ԱՇԽԱՐՀ
46 մ.թ.ա. -Կեսարի և Պոմպեոսի զորքերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Տրիպսի մոտ։
590 -զորահրամանատար Բահրամ Չուբինի կազմակերպած հեղաշրջման արդյունքում գահից զրկվել է Իրանի շահնշահ Որմիզդ 4-րդը։
1537 – ծնվել է ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ Տոյոտոմի Հիդեյոսին, որն ավարտել է Ճապոնիայի վերամիացումը։
1643– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերել է Ֆիջիի կղզիախումբը։
1663-Անգլիայում սկսել են հատել ոսկե գինեա, որը հետագայում թագավոր Կարլ 2րդի կողմից դարձել է թագավորության հիմնական ոսկեդրամ։
1788– Մասաչուսեթսը դարձել է ԱՄՆ-ի 6-րդ նահանգը։
1806 Նապոլեոնական պատերազմների ժամանակ տեղի է ունեցել բրիտանական և ֆրանսիական էսկադրաների ճակատամարտ Սան-Դոմինիգո կղզու մոտ, որը համարվում է մարդկության պատմության մեջ վերջին դասական առագաստանավային ճակատամարտը։
1813 – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ խաղարկվել է Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան։
1819– հիմնվել է Սինգապուրի Հանրապետությունը։
1820-Ամերիկյան գաղութային միավորման աջակցությամբ առաջին 86 աֆրոամերիկացի ներգաղթյալներն սկսել են վերաբնակեցվել ժամանակակից Լիբերիայի տարածք։
1886-գերմանացի քիմիկոս Կլիմենս Վինկլերը հայտնագործել է գերմանիում էլեմենտը, որը փաստացի Մենդելեևի կանխագուշակած և «էկասիլիցիում» անվանված էլեմենտն է։
1900-ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը աշխարհում առաջին անգամ ռադիոյով ուղարկել է վթարի ազդանշան (ռադիոգրամմա «Երմակ» սառցահատի նավապետին)։
1911– ծնվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։
1922-Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան կնքել են Վաշինգտոնյան համաձայնագիրը, որը սահմանափակում է ծովային սպառազինությունը։
1932-ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրանսուա Տրյուֆոն։
1933– Ռուսաստանի Յակուտիայի Հանրապետությունում գրանցվել է աշխարհում պաշտոնապես գրանցված ամենացածր ջերմաստիճանը՝ 67,7 օ C։
1936-տեղի է ունեցել Ձմեռային 4-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա): Օլիմպիական խաղերը բացել է Ադոլֆ Հիտլերը։
1945-Լոնդոնում սկսվել է Արհեստակցական միությունների առաջին համաշխարհային համաժողովը, ստեղծվել է Արհեստակցական միությունների համաշխարհային ֆեդերացիան։
1952-գահ է բարձրացել Ելիզավետա 2-րդը՝ Միացյալ Մեծ Բրիտանիայի թագավորության և Ազգերի միության 15 պետությունների ղեկավարը։
1958 – Գերմանիայում՝ Մյունխենում, վթարի է ենթարկվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստ։
1959-«Texas Instruments» ընկերությունում աշխատող ամերիկացի գիտնական և ինժեներ Ջեկ Կիլբին ստացել է ինտեգրալային սխեմայի հայտնագործման արտոնագիր։
2000- թվականին այդ հայտնագործության համար նա ստացել է Նոբել յան մրցանակ։
1968- տեղի է ունեցել Ձմեռային 10-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։
2018-Կաննավեր հրվանդանի տիեզերակայանից իրականացվել է առաջին գերծանր «Falcon Heavy» հրթիռատարի արձակումը։
2023-տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում՝ 21–րդ դարի ամենաուժեղներից մեկը, զոհվել է ավելի քան 57 հազար մարդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում