Դժվար երեկո էր, հիասթափեցնող. «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչը՝ «Լիվերպուլ»-ից կրած պարտության մասին
Սպորտ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ պատասխան խաղում կրած պարտությունը (0:4):
«Դժվար երեկո էր, հիասթափեցնող: Մենք չկարողացանք իսկապես մտնել խաղի մեջ, չխաղացինք այնպես, ինչպես գիտենք, գնդակով և առանց գնդակի: Մենք «Լիվերպուլին» շատ վաղ թույլ տվեցինք ռիթմի մեջ մտնել, և, ցավոք, դա նշանակում էր, որ մենք իրականում չէինք կարող վերահսկել խաղը ոչ մի փուլում:
Մենք հեռու էինք այնտեղից, որտեղ պետք է լինեինք։ Նրանք լավ թիմ են, հիմա լավ շրջան են ապրում. բոլոր խաղացողներն էլ իրենց մարզավիճակի գագաթնակետին են: Այնպես որ, դա մեզ համար միշտ էլ ծանր փորձություն է, բայց մենք, անշուշտ, կարող էինք այլ կերպ վարվել»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։