Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ» Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվե Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ» «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ» Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ» «Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ» Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ» Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ» Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»


«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացի շուրջ քննարկումները չեն դադարում: Հավելյալ հարկային բեռ, բանկային գաղտնիքի մատչելիություն, քաղաքացու ֆինանսական միջոցների վերահսկողություն: Այս և մի շարք այլ խնդիրներ են առաջ քաշում քաղաքացիները: Իշխանությունն ասում է՝ եթե հայտարարագրեք ձեր եկամուտները, ապա նաև որոշակի վճարումներ կատարելու պարագայում՝ ուսման վարձ, հիփոթեքային վարկ և այլն, ձեզ կտրվի սոցիալական ծախսի փոխհատուցում, բայց այստեղ էլ կան մի շարք բայցեր: Իշխանությունը հետ չի կանգնում բոլոր աշխատողների եկամուտները հայտարարագրելու մտքից, բայց նաև սեփական նախաձեռնության իրականացման ճանապարհին հետքայլեր է իրականացնում, օրինակ՝ չեղարկում է էլեկտրոնային ստորագրության համար վճարվելիք 3000 դրամը կամ էլ հայտարարագրման գործընթացի վերջնաժամկետը երկարաձգում է մինչև նոյեմբերի 1-ը՝ մայիսի 1-ի փոխարեն: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադառնում ենք հենց այս հետքայլերին՝ որպես վկայություն, որ հայտարարագրելու գործընթաց իրականացնելու որոշումը, կարծես, կայացվել է ոտքի վրա: «Հինգ հետքայլ է տեղի ունեցել, և դա վառ վկայությունն է նրա, որ ոչ թե ոտքի վրա են որոշումները կայացվել, այլ այս ամենը դիլետանտության արդյունք է, և, ընդհանրապես, խորքային պատկերացում չունեն, թե ինչ է եկամուտների հայտարարագրման համակարգը: Դրա համար էլ հետքայլեր են իրականացնում, բայց դրանք իրենց հետ բերում են շատ ավելի լուրջ վտանգներ հասարակության համար, քան առանց հետքայլերի էր: Օրինակ՝ գործընթացի իրականացումը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելն իրավական ակտերով չեն կատարել, եթե չկատարեն, միանգամից վեց ամսվա տույժ է գործելու: Այսինքն՝ մարդը հայտարարագրում է եկամուտը, հարկի գումարից բացի, միանգամից վեց ամսվա տույժը որպես բեռ ավելանում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Քաղաքացիների դժգոհությանն անսալով, թե՝ հիմա ամեն 5000 դրամ եկամուտը պետք է հայտարարագրե՞նք, ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվեց շեմ՝ 300 հազար դրամ: Նշվեց, որ մինչև այդ շեմը ստացված եկամուտները քաղաքացին կարող է չհայտարարագրել։ Մեր զրուցակցի խոսքով, այստեղ ևս, այսպես ասած, խաբեություն կա: «300 հազար դրամը չհարկվող շեմը չէ: Հասարակական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այդ հետքայլի մասին, բայց եթե մինչև 300 հազար դրամի գործարքը փոխառության կամ նվիրատվության պայմանագրերով ապահովագրված չէ, ապա պարտադիր հարկվում է: Մարդիկ կարող են նրանց լսել, որ մինչև 300 հազար դրամի գումարները չեն հարկվում, բայց հաջորդ տարի շատ լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որովհետև մինչև 300 հազար դրամի գործարքներն, այնուամենայնիվ, հարկման ենթակա են», -նշում է նա:

Խութեր ունի նաև սոցիալական փոխհատուցման կետը: Ամենօրյա ռեժիմով ասվում է՝ եթե պետական ուսումնական հաստատությունում սովորող ուսանող ունեք, հայտարարագրեք ձեր եկամուտները, այդ վճարված ուսման վարձից որոշակի գումար հետ կստանաք: «Դա նույնպես խաբեություն է, ցանկանում են մարդկանց շահագրգռել, որ կարողանան հանգիստ, անցնցում եղանակով իրականացնել համակարգի ներդրումը, իսկ վերջում կհրաժարվեն սոցիալական փոխհատուցումից: Նույնը տեղի ունեցավ նաև հիփոթեքային վարկերի եկամտային հարկի փոխհատուցման հետ: Մի քանի տարի փոխհատուցեցին, իրենց շենքերը կառուցեցին, իսկ հետո հիփոթեքային վարկի եկամտային հարկի փոխհատուցումը վերացրեցին: Նույնը տեղի է ունենալու այս համակարգի հետ, կարևոր խնդիր ունեն՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ եկամուտները հայտարարագրելու, դրանից հետո, երբ պրոցեսն անցնցում ներդրվի, և մարդիկ սկսեն հայտարարագրել եկամուտները, այդ 100 հազարների վերադարձն էլ չի լինելու: Հայաստանի Հանրապետության բյուջեն այդքան ներուժ չունի»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը:

Ցանկացած նորամուծություն մեր կյանքում ներդնելիս իշխանություններն առաջնորդվում են միջազգային փորձով: Ասում են՝ Միացյալ Նահանգներում էլ մարդիկ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Թե որքանով են այս համեմատությունները տեղին, հարց ենք ուղղում Սարգսյանին: «Նախ՝ համադրելի չենք ԱՄՆ-ի հետ, որովհետև այնտեղ սոցիալական վիճակը շատ ավելի բարձր է, համադրելի չենք նաև Արևմտյան Եվրոպայի երկրների հետ, բայց, բացի նրանից, որ համադրելի չենք, այնտեղ իրենք բարի նպատակ են հետապնդում: Իրենց քաղաքացիներին ասում են՝ եթե ձեր եկամուտները չեն բավարարում, որ արժանապատիվ ապրեք, հայտարարագիր ներկայացրեք, որպեսզի համոզվենք, վստահ լինենք, որ չեն բավարարում, ձեզ փոխհատուցում կտրամադրենք: Հայաստանում հակառակ պատկերն է: Վկայակոչում են միջազգային փորձը, բայց Հայաստանում նպատակն ընդամենը հարկումն է: Եթե հանրային խոսույթին հետևեք, միշտ սրա մասին պարզաբանում եմ տալիս, բայց իրենք լռում են, չեն խոսում սրա մասին, որովհետև չեն էլ կարող խոսել, ասելիք չունեն: Սկսենք նրանից, որ դա եկամուտների հայտարարագիր չի համարվում, Հարկային օրենսգրքով դա կոչվում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Ոչ թե շեշտը դրված է անձի եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման վրա, այլ շեշտադրումը կատարված է անձի եկամուտների հարկման վրա: Սա շատ կարևոր է, սրա միջազգային պրակտիկան գոյություն չունի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Եկամուտների վերահսկողություն և հարկում, սրանք են այն երկու բնորոշումները, որոնք տրվում են այս գործընթացին: «Երկու հիմնական նպատակ են հետապնդում: Առաջինը հարկումն է, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և երկրորդը ամբողջ հասարակության տոտալ վերահսկողությունն է:

Յուրաքանչյուր մարդ կատարում է տարբեր բնույթի ծախսեր, նա չի էլ ցանկանա, որ այդ ծախսերը հանրայնացվեն կամ թեկուզ իր մտերիմ շրջապատից որևէ մեկը դրանց մասին տեղեկություն ստանա: Ամենաէլեմենտար հարցն առաջ քաշենք. մարդը դեղատնից դեղ է գնում որոշակի հիվանդության համար, որը հասարակությունից գաղտնի է պահում: Բայց այդ ամենը դառնում է հասանելի ու դառնում է քաղաքական ահաբեկման գործիք՝ եթե չես ուզում, որ քո բանկային գաղտնիքն ուղարկենք ինչոր մեկին, ապա մեր կամքը կատարիր: Բանկային գաղտնիքի շուրջ մտահոգություններ ունենք: Հայաստանից կարող է ինֆորմացիայի արտահոսք լինել, մասնավորաբար՝ դեպի թշնամական պետություններ: Վստահ եղեք, որ Հայաստանից ամբողջ բանկային գաղտնիքն արտահոսելու է դեպի Ադրբեջան»,-ընդգծում է նա:

«Փաստը» օրերս գրել էր, որ այս գործընթացի դեմ ակտիվ պայքարի փուլ է սկսում «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ ի դեմս նրա ղեկավար Նաիրի Սարգսյանի: Մեր զրուցակիցը հաստատում է թերթի տեղեկությունները և նշում, որ արդեն իսկ նախաձեռնությունը իրազեկման հանդիպումներ է իրականացնում քաղաքացիների հետ, բարձրաձայնում գործընթացի խութերի մասին: «Առաջին քայլը բացասական հետևանքների մասին իրազեկումն է, թե ինչպես մարդիկ կհարկվեն, և բանկային գաղտնիքի խստիվ պահպանման մասին իրազեկում ենք իրականացնում: Մարդիկ լսում են Նիկոլ Փաշինյանի ստերը, հավատում են դրանց: Հենց հասարակության լայն շերտերին հասանելի դարձրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հարցում ստել է, և դուք իրականում խնդիրների առաջ եք կանգնելու, դրանից հետո կանցնենք պայքարի երկրորդ փուլին՝ հանրային ճնշման ներքո ստիպելու, որ նվազագույնը մի քանի տարով կասեցվի այս համակարգի ներդրումը, լայն քննարկումների արդյունքում նոր համակարգ մշակվի և ներդրվի: Հասնելու ենք մեր նպատակին, այս համակարգը պետք է կասեցվի, և այս տարի հասարակության անդամներն իրենց եկամուտները չպետք է հայտարարագրեն:

Կարևորում ենք նաև իրազեկումհանդիպումները մարզերում: Հաջորդ շաբաթ պլանավորում ենք հանդիպումներ Գյումրիում և Վանաձորում, այնուհետև՝ բոլոր մարզերում: Խնդրահարույց խումբը գյուղացիներն են: Գյուղացին կով է պահում, մորթում է այն, վաճառում, ասենք, 300 հազար դրամով, այդ դեպքում պետք է 60 հազար եկամտային հարկ վճարի: Գյուղացին մեծ չարչարանքով պահում է այդ կենդանուն, տարվա կտրվածքով գուցե մեկ կամ երկու կով վաճառում, կոպիտ ասած, կոմունալ ծախսերի ու ալ յուրի գումար ունենալու համար, պետությունը գալիս ու 20 տոկոս տանում է: Սոցիալապես ամենախոցելի խավն առաջնային թիրախում է, այս մասին բարձրաձայնելու ենք հատկապես մարզային հանդիպումների ժամանակ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Գերիների վերադարձի հերթական չօգտագործված հնարավորության, ստեղծված իրավիճակի ու շատ այլ հարցերի շուրջ խոսել ենք պարզ ու հասկանալի ձևակերպումներով. Հայկ ՄամիջանյանՉմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է. Աբրահամյան Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջԷլինա Ավանեսյանը հաղթել է Մայամիի մրցաշարի առաջին փուլում Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան Հայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր Կամենդատյան Աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկը. արդյո՞ք դրա «նախնին» սուլիչն է. «Փաստ»Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Ալավերդին՝ դաս բոլոր ընդդիմադիր ուժերի համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՐՏԻ). Ընդունվել է մահապատիժների ժամանակ գիլյոտին օգտագործելու որոշում, տեղի է ունեցել արևի լրիվ խավարում. «Փաստ»Կապան համայնքի ակումբ-գրադարանի գույքի և տեխնիկայի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրամը Հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է. Շոյգու Արևային ֆերմաները ճնշման տակ. ինչպես է ավելորդ էներգիան ստեղծում նոր խնդիրներ Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվեՏեղի ունեցավ «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը միջազգային համակարգում» խորագրով աշխատաժողովը Գաղտնի ու ֆեյք «խաղաղության», անհեռանկար ապագայի, ներքին քաղաքական «թեժ բախումներ»-ի մասին խոսել ենք Գևորգի և Մենուայի հետ․ Աննա Կոստանյան Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»Մարտուն Գրիգորյանը հանդիպել է արցախցիների հետ Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջով«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ