Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ» Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվե Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ» «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ» Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ» «Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ» Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ» Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ» Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»


Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նոր վարչակարգի պարագայում կարևոր միջոցառումներ են Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթաժողովը և «Ազգային աղոթքի նախաճաշը», որոնց մասնակցելու՝ Հայաստանի որոշումը, շատ փորձագետների համոզմամբ, միանշանակ տեղին էր։ Բայց այլ հարց է, որ նման մասնակցությունները չպետք է լինեն ընդամենը «գալոչկա» դնելու համար, այլ պետք է բովանդակություն ունենան երկրի շահերն առաջ մղելու տեսանկյունից։

Փետրվարի 3-ից Նիկոլ Փաշինյանն իր մի շարք պաշտոնյաների հետ միասին այցելեց Վաշինգտոն՝ այս երկու միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Ու իշխանական խողովակներով նույնիսկ տեղեկություններ էին տարածում, թե իբր աշխատանք է տարվում ՓաշինյանԹրամփ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, թեպետ հետո էլ Փաշինյանն անձամբ ասուլիսի ժամանակ հերքեց այդ խոսակցությունները։ Չնայած Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումը նախատեսված չէր, բայց ամերիկյան կողմն, այնուամենայնիվ, դրական ժեստ արեց։ Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների հետ, որոնք հազիվ թե մեծ ազդեցություն ունեն Թրամփի վարչակազմի վրա։ Նույնիսկ հանդիպման հաղորդագրությունն է վկայում, որ հանդիպման ընթացքում ուղղակի որոշ հարցերի քննարկում է տեղի ունեցել, ոչ մի նոր առաջարկ չի դիտարկվել։ Իսկ վարչակազմից Փաշինյանին ընդունեց փոխնախագահ Ջեյմս Վենսը։ Ենթադրվում է, որ մեծ ջանքեր են գործադրվել գոնե այս հանդիպումը կազմակերպելու համար: Թվում էր՝ գոնե պետք է տեսանյութ տարածվի այդ քննարկումից, բայց վարչապետի աշխատակազմից ընդամենը մեկ լուսանկար տարածեցին՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը։ Արդեն կարելի է պատկերացնել, թե որքան կարճ է եղել հանդիպումը, որ իշխանություններն ընդամենը մեկ լուսանկարով ու երկու տող հաղորդագրությամբ սահմանափակվել են։ Թերևս Փաշինյանը հազիվ հասցրած լինի միայն ծանոթանալ ԱՄՆ փոխնախագահի հետ։ Ավելին, ակնհայտ է, որ հանդիպումը ուղղակի «ոտքի վրա» կիսապաշտոնական մի բան է եղել, որովհետև առնվազն ՀՀ դրոշ չի երևում նկարում: Այսինքն, փաստացի կարելի է համարել հանդիպում PRի համար, իր զանգվածին ինչ-որ բան ցույց տալու, իսկ թիմին ինչ-որ բան ապացուցելու, «դուխ տալու» համար:

Երբ համադրում ես, թե ինչ ընդունելության է արժանացել նախօրեին Իսրայելի վարչապետը ԱՄՆ-ում, պատկերն առավել ամբողջական է դառնում:

Ինչ վերաբերում է Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթաժողովին, «Ազգային աղոթքի նախաճաշին» (երբ նույնիսկ սեղաններին մոտ չէին թողել) ու դրանց հետևած իրադարձություններին, ապա Փաշինյանը փորձում էր անձամբ ներկայանալ որպես քրիստոնեական արժեքներ կրող ղեկավար, որն առաջնորդվում է Աստվածաշնչով։ Փաշինյանի այս հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ մինչ այդ նա իր քաղաքականությունը միջազգային ասպարեզում երբեք կրոնական մոտիվներով չի ներկայացրել, այլ հիմնական շեշտը դրել է ժողովրդավարության բրենդի վրա։ Մյուս կողմից էլ՝ շատ զարմանալի է, որ Փաշինյանը խոսում է քրիստոնեական արժեքներից ու Հայ առաքելական եկեղեցու գործունեության կարևորությունից, քանի որ հենց իր իշխանության ժամանակ է, որ հարվածներ են հասցվել մեր ավանդական ու կրոնական արժեհամակարգին։ Ու, ընդհանրապես, կրոնական ուղղվածություն ունեցող միջոցառումներին մասնակցող պահպանողական ներկայացուցիչները թերևս տեղյակ են, թե Փաշինյանն ինչպես էր ժամանակին թելում լիբերալ դեմոկրատների թելը։

Բացի դրանից, Փաշինյանը կարող էր օգտագործել առիթն ու եղած հարթակը և խոսել Ադրբեջանի կողմից քրիստոնյա արցախցիների նկատմամբ իրագործված հանցագործություններից ու Արցախում քրիստոնեական մշակութային արժեքների ոչնչացումից, բայց ինքը ոչինչ չխոսեց այս մասին, միայն ներկայացրեց խաղաղության հաստատման ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։

Մյուս կողմից էլ՝ իր այցին օրակարգային հագեցվածություն հաղորդելու համար կազմակերպվեց Փաշինյանի հանդիպումը ամերիկահայության ներկայացուցիչների հետ, բայց նույնիսկ հայկական համայնքից են հայտնում, որ այդ մարդկանց մեծամասնությունը, որոնց հետ Փաշինյանը հանդիպել է, համայնքի հետ կապ չունեն, կա՛մ Փաշինյանի հետ եկած մարդիկ են, կա՛մ դեսպանատան աշխատողներն են, կա՛մ էլ առավելագույնը տեղի մի քանի գործարարներ։ Փաստացի եթե գնահատելու լինենք, Փաշինյանի այցը մեծ հաշվով անարդյունք էր, քան սպասվում էր դրանից առաջ, մանավանդ երբ հաշվի է առնվում, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև վերջերս համագործակցության ընդլայնում նախատեսող փաստաթղթի ստորագրումից հետո, թվում էր, բովանդակային հարցեր պետք է արծարծվեին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերիների վերադարձի հերթական չօգտագործված հնարավորության, ստեղծված իրավիճակի ու շատ այլ հարցերի շուրջ խոսել ենք պարզ ու հասկանալի ձևակերպումներով. Հայկ ՄամիջանյանՉմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է. Աբրահամյան Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջԷլինա Ավանեսյանը հաղթել է Մայամիի մրցաշարի առաջին փուլում Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան Հայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր Կամենդատյան Աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկը. արդյո՞ք դրա «նախնին» սուլիչն է. «Փաստ»Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Ալավերդին՝ դաս բոլոր ընդդիմադիր ուժերի համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՐՏԻ). Ընդունվել է մահապատիժների ժամանակ գիլյոտին օգտագործելու որոշում, տեղի է ունեցել արևի լրիվ խավարում. «Փաստ»Կապան համայնքի ակումբ-գրադարանի գույքի և տեխնիկայի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրամը Հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է. Շոյգու Արևային ֆերմաները ճնշման տակ. ինչպես է ավելորդ էներգիան ստեղծում նոր խնդիրներ Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվեՏեղի ունեցավ «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը միջազգային համակարգում» խորագրով աշխատաժողովը Գաղտնի ու ֆեյք «խաղաղության», անհեռանկար ապագայի, ներքին քաղաքական «թեժ բախումներ»-ի մասին խոսել ենք Գևորգի և Մենուայի հետ․ Աննա Կոստանյան Ի՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»Մարտուն Գրիգորյանը հանդիպել է արցախցիների հետ Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջով«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված