Երևան, 17.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է Թրամփը Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք Չալաբյան Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Նախ՝ Նիկոլին պետք է հեռացնել. Ադրբեջանի էլ ի՞նչ պահանջներ է նա պատրաստ կատարել. «Փաստ» Ռուսաստանը կվերակենդանացնի՞ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը և ի՞նչ ձևաչափով. «Փաստ» «Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ» Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ» Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»


Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը բազմազան մեխանիզմներ է ստեղծել տարբեր խնդիրներ լուծելու, համագործակցության ձևաչափեր ստեղծելու և միջազգային հարաբերություններում գործող սուբյեկտների վարքագիծը կարգավորելու նպատակով։

Ճիշտ է՝ խոշոր խաղացողները իրենց ձեռքում լծակ են դարձնում միջազգային իրավունքն ու միջազգային կառույցների շրջանակներում ստեղծված մեխանիզմները, սակայն այդ նույն մեխանիզմներից կարող են օգտվել նաև փոքր պետությունները։ Ու շատ կարևոր է, թե ինչ միջազգային գործիքներ են գործի դրվում, քանի որ միջազգային մեխանիզմների կիրարկման որոշ ճյուղեր կարող են երկակի նշանակություն ունենալ՝ մի դեպքում շատ արդյունավետ կիրառվել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։

Միևնույն ժամանակ, անհնար է հաշվի չառնել, թե այդ մեխանիզմների կիրառումն ինչպիսի արձագանք կարող է գտնել նաև միջազգային այլ սուբյեկտների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է միջազգային արդարադատության մեխանիզմներին՝ մասնավորապես Միջազգային քրեական դատարանին։ Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ այն առաջին մշտական դատարանն է, որը հնարավորություն ունի անհատներին դատելու միջազգային հանցագործությունների համար։ Իսկ սա ստեղծում է մի մեխանիզմ, որի միջոցով բռնապետները, ռազմական հանցագործները կամ այլ միջազգային հանցագործներ կարող են կանգնել արդարադատության առջև։

Դատարանն ունի մի շարք հաջողված գործեր՝ հատկապես աֆրիկյան որոշ ռազմական հանցագործների նկատմամբ արդարադատության իրականացման հարցում, որոնք ցույց են տալիս, որ դատարանն ի զորու է դատական պատասխանատվության ենթարկել ազդեցիկ անձանց։ Բայց մյուս կողմից էլ՝ կան չհաջողված փորձեր։ Երբ 2015 թվականին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր տվեց Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի համար, մի շարք երկրներ, որոնք անդամակցում էին դատարանին, հրաժարվեցին ձերբակալել նրան՝ նույնիսկ իրենց տարածքում գտնվելու ժամանակ։ Այսինքն՝ դատարանը կախված է անդամ պետությունների քաղաքական կամքից, քանի որ չունի սեփական իրավապահ ուժեր՝ մեղադրյալներին ձերբակալելու համար։ Մյուս կողմից էլ՝ դատարանի աշխատանքն անարդյունավետ է դառնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գերտերությունները՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, չեն ընդունում դատարանի իրավազորությունը։

Այնուամենայնիվ, դատարանի աշխատանքի ձախողված փորձերը դեռևս չեն նշանակում, թե միջազգային արդարադատության մեխանիզմը չի կարող որոշ դեպքերում արդյունավետորեն գործել։ Հենց դա էր պատճառը, որ 2023 թվականին Հայաստանում որոշում ընդունվեց միանալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը՝ Հռոմի ստատուտին։ Ու ՀՀ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ Հռոմի ստատուտը պետք է ամբողջությամբ վավերացվի, քանի որ Հայաստանի դեմ հանցագործություններ են իրագործվել, և դրանով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն է բացվում։ Այլ կերպ ասած՝ Հռոմի ստատուտին միանալով՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի դեմ կոնրետ միջազգային հանցագործությունների մասով հայցադիմումներ ներկայացնել։ Բայց զարմանալին այն է, որ մինչև հիմա Հայաստանը որևէ հայց չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան։

Լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը այս երկու տարվա ընթացքում անգամ մեկ հայց չի ներկայացրել, երբ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների մասին փաստերն ուղղակի աղաղակող են։ Սրանով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, թե երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Հայաստանը պատրաստ է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից։

Նախ՝ եթե Հայաստանը հրաժարվի հայցերից, ապա գործ կունենանք ոչ միայն Բաքվի համար կատարված հերթական զիջման հետ, այլ հանցագործությունը թաքցնելու արատավոր երևույթի հետ, որը նույնպես հանցագործություն է։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը հրաժարվի դատական հայցերից, երբ Բաքվում գերու կարգավիճակում ոչ միայն պահում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, այլև այդ մարդկանց նկատմամբ շինծու մեղադրանքներ են ներկայացվել ու դատական գործընթաց է սկսվել, որը վերածվում է շոուի։

Կամ՝ եթե Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտներ հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից, ապա, ի վերջո, ի՞նչ նպատակի էր ծառայում Հռոմի ստատուտի վավերացումը։ Տպավորություն է, որ այն ՀՀ իշխանությունների հերթական չմտածված քա՞յլն էր։ Չէ որ Միջազգային քրեական դատարանին միանալու արդյունքում էական լարվածություն է մտցվել հայռուսական հարաբերություններում։

Մյուս կողմից էլ՝ երբ Ադրբեջանին տրամադրվող իսրայելական աջակցությունը կտրելու հարց կա, դրանով նոր խնդիրներ են առաջանում հայիսրայելական հարաբերություններում։ Չհաշված, որ ԱՄՆ նոր վարչակազմն էլ շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ, և Թրամփն անգամ պատժամիջոցներ է սահմանել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը Այս իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարները. Ավետիք ՉալաբյանԱՄՆ ակնարկը Հարավային Կովկասին Ադրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրում Գերժամանակակից ձայնային ու լուսային համակարգերով համալրված «Արենա կոնցերտ հոլը» բացեց դռները Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում. Վահե ՀովհաննիսյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը Իշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի. ՀայաՔվե«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Գյումրիում ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին Փաշինյանին սատարում են միայն Թուրքիան և ԵՄ որոշ ուժեր, բայց այդ աջակցությունն էլ է թուլանում․ Էդուարդ Շարմազանով ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՀնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար Ուզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև 72-ժամյա հանգստի հնարավորություն չունենա. Անչելոտի Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին «Մեր քաղաքը» դաշինքը երթով մեկնարկեց Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավըԵս պետք է դուրս գամ փողոց, այդ կոչումն ունեմ, որ փոխեմ այս իրավիճակը, պայքարել է պետք․ Բագրատ Սրբազան Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ«Դեմ եմ հայտարարագրմանը». հանդիպում ԷջմիածնումԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին. Ռուբիո iPhone-ը բոլորովին նոր թանկարժեք մոդել կթողարկի Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին Վրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ․ Նարեկ Մալյանը՝ Բագրատ ՍրբազանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա կնվազի 3-5 աստիճանով Մենք պետք է խնդրենք Յամալին շարունակել վայելել ֆուտբոլը՝ անելով այն, ինչ սիրում է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել հյուրանոցի հյուրերի և աշխատակիցների նկատմամբ․ նրան ձերբակալել ենԿոմբինատը նախատեսում է կառուցել ամբողջովին նոր պոչատար խողովակաշար և մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգ. Արման ՎարդանյանԹուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք ՉալաբյանԱյսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԱյս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում