Չեխիայում հայտարարել են՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև այս տարվա աշուն
Քաղաքական
Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մինչև Չեխիայի խորհրդարանի աշնանային ընտրությունները։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր ANO կուսակցության նախագահ, Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։
Նրա խոսքով՝ հակամարտության սպասվող ավարտի հետ կապված՝ ինքը «խնդիր չի համարում քննարկել չեխական զինամթերքի վերաբերյալ նախաձեռնության շարունակությունը, որի շնորհիվ Ուկրաինան ստանում է դրանք»։
«Կարծում եմ, որ ԱՄՆ նոր նախագահը կլուծի դա։ Ես չպետք է ենթադրություններ անեմ, թե ինչպես կլուծվի այս ամենը», - ասել է Բաբիշը։