Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր Թուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան «Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ


Ցավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ մի տևական շրջան հրապարակային հայտարարությունների դադար պահած երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը սպասված էր ու մեծ հետաքրքրություն էր հարուցել, միանգամայն օրինաչափ էր ու ընկալելի: Բայց ոչ պակաս հետաքրքիր էր բուն ասուլիսի ընթացքը: Ըստ էության, հիսունից ավելի լրագրողների մասնակցությամբ ասուլիսը լրագրողներից ու լրատվամիջոցներից առավել ինտենսիվ «լուսաբանում» էին քպականներն ու իշխանությանը կից սատելիտները: Այնպիսի տպավորություն էր, որ ստեղնաշարը գրկած, շնչակտուր ու սրտատրոփ սպասում էին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մեկնարկին, որպեսզի... այն «լուսաբանեն»: Այսինքն, քպականներն ու «կից» սատելիտները ոչ միայն բոլորով խոշորացույցով դիտում էին երկրորդ նախագահի ասուլիսը, այլև ասուլիսում հնչած ամեն մի նախադասություն, ամեն մի մեկնաբանություն, ամեն մի արտահայտություն ակտիվորեն շրջանառում էին, հասկանալի է՝ համեմած իրենց մեկնաբանություններով:

Լավ, դա դեռ մի կողմ, մարդ են, հանձնարարություն ունեն, «գործ» է, անում են: Իսկ ի՞նչ կար ասուլիսում, ի՞նչ ասվեց երկրորդ նախագահի կողմից: Առաջինը, ինչ աչքի զարնեց, այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը նորից մանրամասն, հանգամանորեն հերքեց, անգամ, կարելի է ասել, պայթեցրեց փաշինյանական քարոզչության մեղադրական փուչիկները, սկսած «Մեղրին հանձնելու» հեքիաթից (դե, ոնց հասկանում ենք, Մեղրին մինչև հիմա հանձնած չէ), վերջացրած մնացյալով: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ակտիվորեն «լուսաբանելու» իր բուռն մղումով հենց ՔՊ-ն ցույց տվեց, որ Հայաստանում օրակարգ թելադրողը վաղուց ոչ թե իրենք են, այլ իրենց քաղաքական հակառակորդները, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլները» փորձեն օրակարգ «լցնել»՝ ձվածեղով, հեծանիվով, ինչ-որ նախնադարյան մեքենայի «վերադարձով», Մեղրիով և այլն: Չմոռանանք, որ «օրակարգը» ՔՊ-ի ու հատկապես Փաշինյանի համար ընկալվում է որպես «կենաց-մահու» հարց: Նաև այս առումով էր երեկ նրանց համար ցավոտ:

Ի դեպ, կարծում ենք, Ռոբերտ Քոչարյանը բավականին անխնա վարվեց նաև այն իմաստով, որ հայտարարեց, թե պատասխան տալու պահը անխուսափելիորեն մոտեցել է, լինի դա հերթական ընտրությունների տեսքով, որոնց հազիվ 1 տարի ու մի քանի ամիս է մնացել, թե այլ՝ արտահերթ որևէ զարգացմամբ, որոնց կոնկրետ «Հայաստան» դաշինքն ամեն դեպքում կմասնակցի: Սա էլ էր, ոնց որ, ցավոտ քոչարյանատյացության սինդրոմով տառապողների համար:

Անդրադառնալով գնահատականներին՝ պետք է ընդգծել երկրորդ նախագահի բնորոշումը Փաշինյանի իշխանավարման շրջանին. խոսքը ձևավորված անպատասխանատվության մասին է: Քոչարյանը նկատեց, որ Հայաստանում երեք տեղ կա, որտեղ սեփական արարքների համար պատասխանատվություն չեն կրում՝ մանկապարտեզը, հոգեբուժարանն ու... կառավարությունը:

Հա, կարծում ենք՝ անհամեմատ ցավոտ էին կոռուպցիայի, չարաշահումների, մսխումների հետ կապված փաստերը: Սա Նիկոլ Փաշինյանի ամենացավոտ «կետերից» մեկն է: Նաև այդ պատճառով էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը:

Վերջապես՝ երեկվա ասուլիսում, նկատենք, բավականին երկար արծարծվեցին 20-25 տարվա վաղեմության դեպքեր, Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին վերաբերող մանրամասնություններ: Դրանց այստեղ չենք անդրադառնա, բավական շատ են լուսաբանվել:

Այս պարագայում մեկ այլ հանգամանք, կարծում ենք, ոչ պակաս էական է՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ 2019-ի առաջարկությունը կամ փաթեթը: Փաստ է, որ մշտապես ամենքին ու բոլորին մեղադրող, նախկին նախագահների վարած բանակցություններից կառչող ու ինչ-ինչ մեղադրելի «դետալներ» գտնող Փաշինյանը ավելի վաղ ստել է՝ ասելով, թե ոչ մի առաջարկություն էլ չի եղել: Հիմա պարզվում է, որ եղել է, այն էլ ինչպես է եղել (հանուն ճշմարտության՝ ոչ թե «նոր է պարզվել», այլ շատերին դա հայտնի էր դարձել դեռ այն ժամանակ՝ 2019-ին): Ավելին, գերազանցապես Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով տեղի ունեցած աղետների խորապատկերում պարզ է դառնում, որ դա եղել է հնարավորինս ընդունելի առաջարկություն, որը մերժվել է: Այլ հարց է, թե ինչու այդ առաջարկությունը չի հրապարակում Փաշինյանը, դրա մասին չի խոսում, չի բացատրում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ինքը զրոյական կետից բանակցեց, այդ ինչպե՞ս «ինչ պետք է, այն էլ բանակցեց», որ հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախը ի՛ր օրոք, ի՛ր «քաղաքականության» հետևանքով հայաթափվեց: Այսինքն, «այլ հարց» չէ, հարցերի հարցն է:

Մի խոսքով՝ ստեղնաշարի առջև «ստատուսչիկություն» անելը հեշտ է: Շատ ավելի դժվար է ծանրակշիռ, հիմնավորված մեղադրանքներին ու ակնհայտ փաստերին պատասխանելն ու, մեծ հաշվով, գործած աղետների համար պատասխան տալը: Ընդ որում, խոսքը միայն երեկվա ասուլիսում հնչած փաստերի մասին չէ: Ընդհանրապես...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր Ավետիսյան 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ Վարդևանյան Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Փաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է Սահմանադրությունից դուրս. իշխանության ներխուժումը Եկեղեցի Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՁեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՔիմ Քարդաշյանը ապշեցրել է նոր NikeSKIMS սպորտային կոշիկներով Պաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանՉնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. ԱրաղչիԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն ՄարուքյանԻրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ