ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սահարա անապատում պատմության մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել․ «Փաստ»
Հասարակություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գամբիա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից), Ճապոնիա՝ Դիալեկտի օր, Նեպալ՝ Ազգային ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Տրանսպորտային ոստիկանության օր։
ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ
1877 – ծնվել է գրող Դերենիկ Դեմիրճյանը։
1906 – ծնվել է ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանը։
1918 – ծնվել է բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։
1921– խորհրդային իշխանության դեմ ապստամբածները մտել են Երևան։ Նրանց օգնել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված բոլ շևիկյան զորքերի ստորաբաժանումները զբաղված են եղել Վրաստանի խորհրդայնացումով։
1921– Երևանի բանտում սպանվել է հայ ֆիդայի, ազգային–ազատագրական շարժման գործիչ Համազասպ Սրվանձտյանը։
1930 – ծնվել է նկարիչ, գոբելենագործ Ալեքսանդր Ազատյանը։
1932 – ծնվել է ֆիզիկոս Վիլեն Ասլանյանը։
1937 – ծնվել է կենսաֆիզիկոս Արմեն Զաքարյանը։
1944 – ծնվել է պատմաբան Էդուարդ Դանիել յանը։
1963 – ծնվել է ֆրանսահայ ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Տեր–Զաքարյանը։
1992– Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրիայի հետ։
1993– Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ալբանիայի հետ։
2005–ազդարարվել է մասնավոր բանկերում ֆիզիկական անձանց ներդրած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության սկիզբը:
2006–Եվրախորհրդարանը ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձև։
2009 – վախճանվել է ճարտարապետ Արմեն Հախնազարյանը։
2010– կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել ոսկու շուկայի աշխատողները, որոնք պահանջել են վերջ դնել իրենց նկատմամբ գործադրվող հարկային ճնշումներին, իրենց ձևակերպմամբ՝ հարկային ահաբեկչությանը:
2013– Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։
2023–Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
ԱՇԽԱՐՀ
814 – վախճանվել է մոնղոլ խան Խուբիլայը։
1201 –ծնվել է պարսիկ մաթեմատիկոս և աստղագետ Նասիր ադ դին Թուսին։
1268 –Վեզենբերգ ամրոցի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ հյուսիսռուսական պետությունների, կոմսությունների և Տևտոնական օրդենի, Դանիական Էստլ յանդիայի ասպետների միջև, որի ժամանակ ասպետները ջախջախիչ պարտություն են կրել։
1405 – վախճանվել է թուրք–մոնղոլական նվաճող Լենկթեմուրը։
1546 – վախճանվել է գերմանացի հոգևորական Մարտին Լյութերը։
1564 – վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչ և քանդակագործ Միքելանջելոն։
1718 – ծնվել է դանիացի բնագետ, գրող և նկարազարդող Սյորեն Աբիլդգորը։
1745 – ծնվել է իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտան։
1814 – տեղի է ունեցել ճակատամարտ Մոնտրոյի մոտ, որտեղ Նապոլեոնը ջախջախել է Վյուտենբուրգի կրոնթագաժառանգի բանակը։
1883 – ծնվել է հույն գրող Նիկոս Կազանձակիսը։
1913 – Մեքսիկայում Պեդրո Լասկուրաինը 45 րոպեով դարձել է երկրի նախագահ։
1913 – Ֆրեդերիկ Սոդդին առաջարկել է օգտագործել «իզոտոպ» տերմինը։
1930– ամերիկացի աստղագետ Կլայդ Տոմբոն Լոուելլի աստղադիտարանում հայտնաբերել է Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվել է գաճաճ մոլորակների շարքին։
1933 – ծնվել է ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ Յոկո Օնոն՝ հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։
1954– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող Ջոն Տրավոլտան։
1960– տեղի է ունեցել Ձմեռային 8–րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սքվո–Վելլի, ԱՄՆ)։
1967– վախճանվել է հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերը։
1968–տեղի է ունեցել Ձմեռային 10–րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։
1979 – Սահարա անապատում պատմության մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել։
2003 – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է 198 մարդ։
2004– Իրանի Նիշապուր քաղաքում տեղի է ունեցել երկաթուղային վթար, որի հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։
2014 –ուկրաինական հեղափոխության ժամանակ կտրուկ սրվել է իրավիճակը Կիևի մայդանում, որի արդյունքում երեք օրվա ընթացքում զոհվել է մոտ 80 մարդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում