Երևան, 11.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն Մանվելյան Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները. «Փաստ» «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»


«Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն մեկտեղել է տարբեր ժամանակաշրջանների հայ գրողների՝ ճգնաժամից դուրս գալու ելքերը

Մշակույթ

Գիրքը լավագույն և մնայուն նվերն է: Այս մտքի հետ համակարծիք է Shtigen Group-ը: Նախորդ տարի գործընկերների համար ամանորյա կոորպորատիվ նվերների փնտրտուքի արդյունքում որոշել են հետաքրքիր՝ «Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն ստեղծել: Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանն ասում է՝ իրենց համար կարևոր է, որ յուրաքանչյուր նվեր ունենա գաղափարական առանցք:

«Ամանորի կոորպորատիվ նվերների մասին մտածում էինք դեռևս ամռանը: Ցանկանում էինք ստեղծել նվեր, որը հետագիծ կունենա: Սա առաջ բերեց գիրք ստեղծելու գաղափարը: Հաջորդիվ մտածում էինք, թե այդ գրքում ինչեր պետք է ամփոփված լինեն: Գաղտնիք չէ, որ 2020 թ.-ից մեր կյանքի օրակարգը փոխվել է, մտածում ենք այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Ելքերի փնտրտուքը մեզ տարավ հայ մեծերի մոտ: Ցանկանում էինք հասկանալ, թե նրանք ինչպես են փնտրել, գտել ու առաջարկել ճգնաժամից դուրս գալու ուղիները»,-ասում է Հարությունյանը: Փնտրտուքների արդյունքում նաև պարզվել է, որ նման ժողովածու Հայաստանում առաջին անգամ է հրատարակվելու:

Բավականին բարդ ճանապարհ են անցել գիրքը կազմողները: «Առաջին ու կարևոր հարցն էր՝ ովքե՞ր պետք է ընդգրկված լինեն այդ ժողովածուում: Կանգ առանք գրողների վրա: Ներկայացված են բոլոր դարաշրջանները, բայց առավելապես 19-րդ դարը: Բավականին ծավալուն քննարկումներ ենք ունեցել, թե ո՞ր հեղինակները պետք է այս գրքում ընդգրկվեն, ո՞ր ստեղծագործությունները գուցե մեր օրերում սխալ ընկալվեն կամ սխալ ուղղորդեն: Գրքի նպատակն է, որ մարդը սկսի մտածել և ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղիներ գտնի նաև այս գրքի միջոցով»,-նշում է նա:

Ժողովածուի վերնագրի ընտրության ժամանակ կանգ են առել Դանիել Վարուժանի «Դեպի աղբյուրը լույսի» արտահայտության վրա՝ այն ընկալելով թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով: «Ուղիղ, որովհետև այն ընկերությունը, որը մենք ենք ներկայացնում, գործունեություն է ծավալում վերականգնող էներգետիկայի ոլորտում, իսկ էներգետիկան և լույսը փոխկապակցված են ուղղակիորեն: Անուղղակի իմաստով, որ ճգնաժամից դուրս տանող ճանապարհը լույսի ճանապարհն է»,-եզրափակում է Արփի Հարությունյանը:

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը, անդրադառնալով իրենց ընկերության մտահղացմամբ և պատվերով ստեղծված ժողովածուին, ասում է՝ իրենց ամենօրյա աշխատանքում անմասն չեն մարդկանց ցավերից ու մտորումներից, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում շատերին փակուղու առջև են կանգնեցրել: «Գործընկերների և աշխատակիցների հետ հաճախ ենք բախվում իրավիճակի, երբ կարծես փակուղու առջև ենք կանգնած: Մեր ժողովրդի պատմությունը բավականին բարդ փուլեր է ունեցել: Ցանկացանք տեսնել, թե ինչպես են հայ մեծերը նման իրավիճակներում շփվել իրար հետ, ինչպիսին է եղել նրանց նամակագրությունը, հրապարակախոսությունը, ինչպիսին է եղել նրանց շփումը տարբեր ֆորմատներում: Արդյունքում մեկ ժողովածուի մեջ հավաքագրվեցին մեր գրողներից շատերի խոհերը, նամակներն ու հոդվածները»,-ասում է Շեկյանը:

Նրա խոսքով, դրանք կարող են այնքան էլ միանշանակ չթվալ, երբեմն նույնիսկ իրարամերժ լինել: «Մեր նպատակն է, որ մարդիկ գիտակցեն՝ իրավիճակը, որում ներկայումս հայտնվել ենք, յուրահատուկ և եզակի չէ: Մեծ հաշվով սա մի դրվագ է պատմության մեջ, որից պետք է կարողանանք ելք գտնել: Միևնույն ժամանակ այս գիրքը ոչ թե պատասխաններ գտնելու տեղեկատու է, այլ ինչ-որ իմաստով երկխոսություն է հեղինակների հետ: Յուրաքանչյուրն իր համար կարևոր մի բան է գտնելու: Այն արժեք ստեղծող գիրք է»,-նշում է նա:

Գիրքը լույս է տեսել Shtigen Group-ի կոորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերի շրջանակում: Ընկերության հիմնադիր տնօրենի հավաստմամբ, այս ուղղությամբ իրենց աշխատանքը միանշանակ շարունակություն կունենա, իսկ թե ինչպիսին կլինի այդ շարունակությունը, ցույց կտա ժամանակը:

 «Դեպի աղբյուրը լույսի» գիրքը բաղկացած է 124 էջից, ներառված է 30 հեղինակ՝ Խորենացուց մինչև մեր օրեր: Գրականագետ, գրքի կազմող Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ գիրքը ծնվել է մեր ժամանակներում մեր հասարակությանն օգտակար լինելու ցանկությունից: «Գրքում կարծես անծանոթ որևէ մտքի, նամակի կամ հոդվածի ընթերցողը չի հանդիպի, բայց բոլորը միավորել մեկ գրքում, սա առաջին անգամ է արվում: Կտեսնեք, թե մեր գրողներն ինչ ելքեր են առաջարկել մեր ժողովրդի համար դժվար ու ողբերգական պահերին: Մեզ սովորաբար ասում են՝ պատմությունից դասեր չենք քաղում, չգիտենք, թե ինչպես կիրառել պատմության փորձը, այս գիրքը հրաշալի հնարավորություն է ի մի բերված տեսնելու պատմության բոլոր դասերը: Այս գրքում դժվար ճշմարտություն կա, որը գուցե մեր օրերում մի քիչ ցավալի հնչի: Այս գիրքը նաև այն մասին է, որ այնպես չէ, թե հիմա ապրում ենք ամենադժվար ժամանակներում, եղել են ավելի ծանր ժամանակներ, հիմա մենք խարիսխ ունենք պետության տեսքով, իսկ եղել են ժամանակներ, երբ պետականություն չենք ունեցել»,-նշում է գրականագետը:

Հավելում է՝ գիրքը կազմելիս փորձել են հասկանալ՝ մեր գրողներն իսկապե՞ս հետամուտ են եղել իրենց ժամանակներին բնորոշ խնդիրներին և ցավել դրանց համար: «Գեղարվեստական գրականության պարագայում շատերը կարող են հայրենասեր լինելու տպավորություն թողնել, բայց պետք է դիտարկել, օրինակ՝ նրանց նամակագրության մեջ իրենց ժամանակի համար կարևոր խնդիրներն արծարծվե՞լ են, թե՞ ոչ, դա եղել է իրենց ամենօրյա՞ հոգսը, թե՞ ոչ»,-ասում է նա:

Նրա խոսքով, գիրքը փաստում է, որ ճգնաժամը կարող է դառնալ հնարավորություն: «Ամենակարևորը՝ գրքում կա նաև ինքնաքննադատական հայացք: Գրողները բարձրացնում են այն հարցը, որ երբեք չպետք է հույսը դնել օտարների վրա: Որոշողը դու ես: Բոլոր հեղինակները նաև արծարծում են կրթության հարցը: Մեր ժողովրդի հետ պատահած բոլոր դժբախտությունների, աղետների պատճառը, ըստ նրանց, կրթության պակասն է, ուստի օր առաջ պետք է լծվել կրթության գործին»,-եզրափակում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գիրքն այսուհետև կարելի է ձեռք բերել գրախանութներից․ հասույթը կուղղվի Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերին։

 

Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԻնչի՞ համար են խցիկները, որտեղ բացակայում են արտաքին գրգռիչները. «Փաստ»Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՄԱՐՏԻ). Հացադուլ Երևանի Ազատության հրապարակում, փոփոխություններ արտակարգ դրության մասին հրամանագրում. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԿոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները. «Փաստ»Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվե«Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»Գույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»