Երևան, 19.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» Նա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասին


Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, նախատեսվում էր, որ 2024 թվականի եկամուտների հայտարարգրման պարտավորություն ունեցող քաղաքացիներն իրենց հայտարարագրերը պետք է ներկայացնեին մինչև մայիսի 1–ը, բայց երբ հայտարարագրման այս համակարգի հետ կապված լուրջ հանրային դժգոհություն և աղմուկ առաջացավ, գործընթացը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։ Թերևս հետաձգումը պայմանավորված է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի բազմաթիվ խութերով, բայց իշխանությունները, չնայած ստիպված հետաձգման ճանապարհով են գնում, բայց չեն ցանկանում հրաժարվել հանրության համար պատուհաս դարձած իրենց ձախորդ ծրագրից։

Սրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ կառավարությունը մարտի 13-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ԱԺ «Հայաստան» դաշինքի օրենսդրական նախաձեռնությանը, ընդ որում՝ կառավարությունն այն «սկզբունքորեն անընդունելի» էր համարել, մեղմ ասած, զավեշտալի մեկնաբանություններով։ Ավելին, իրենց աշխատանքում այնքան անփույթ ու դիլետանտ են, որ նախագծից տպավորություն էր ստացվում, թե նման նախաձեռնությամբ ֆիննախն է հանդես եկել, և համակարգը չեղարկվելու է: Հետո ստիպված եղան պարզաբանումներ ներկայացնել:

Իսկ թե ինչո՞ւ է համընդհանուր հայտարարագրման համակարգը թերի ու անգործունակ, դրա մասին շատ մասնագետներ պարբերաբար բարձրաձայնում են՝ նշելով բազմաթիվ պատճառներ։ Առաջին հերթին քաղաքացիները բավարար չափով իրազեկված չեն, թե ինչպես են ներկայացնելու հայտարարագրերը, ինչ են լրացնելու, իսկ շատ դեպքերում էլ չունեն համապատասխան տեխնիկական հմտություններ։ Հայտարարագիր տալու գործընթացն այնքան խճճված ու բարդ է, որ հարկավոր է մի որոշ առումով ֆինանսիստ լինել, որոշ չափով էլ հասկանալ հաշվապահությունից, գլուխ հանել օրենքներից և համակարգչային հմտություններ ունենալ։ Չհաշված նույնականացման գործընթացը, որն իսկական լաբիրինթոս է հիշեցնում: Իշխանությունները հայտարարում են, թե կազմակերպում են իրազեկման միջոցառումներ: Հետո պարզվեց, որ ՊԵԿ-ը 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը: Այսինքն, քիչ չէ գլոբալ առումով ամենօրյա ռեժիմով մտնում են քաղաքացիների գրպանը, դեռ մի բան էլ բիզնես են դրել մարդկանց հաշվին:

Բայց դա էլ դեռ մի կողմ: Մարդկանց մի որոշ մասին «սովորեցնելու» դեպքում էլ ոչինչ չի փոխվում։ Իրականում համակարգն ընդհանրապես պատրաստ չէ ոչ միայն տեխնիկական հագեցվածության կամ ծրագրակազմի առումով, այլև բազմաթիվ թերություններ, բացեր ու երկակի մեկնաբանման հարցեր այդպես էլ մնում են օդից կախված։

Այս ամենին գումարած՝ բարդ փաստաթղթավորումը, հաշվետվությունների լրացման անհրաժեշտությունը և հաշվետվողականության բարձր մակարդակը կարող են նաև պատճառ դառնալ, որ շատերը խուսափեն ճշգրիտ տվյալներ տրամադրելուց, ուղղակի հրաժարվեն հայտարարագիր լրացնելուց, երկրից իրենց ունեցած կապիտալը դուրս հանեն կամ էլ կրիպտոարժույթների միջոցով որոշակի գործառնություններ իրականացնեն։

Որոշ դեպքերում էլ համընդհանուր հայտարարագրումը կարող է հանգեցնել այնպիսի ազդեցության, որ մարդիկ սկսեն ավելի շատ եկամուտ թաքցնել՝ խուսափելով բարձր հարկերից, ավելի ստույգ՝ անհարկի հարկումից։ Սա կարող է նվազեցնել հարկային մուտքերը և խոչընդոտել պետության եկամուտների աճը։ Ստվերում գործողները միշտ էլ ելքեր կգտնեն՝ անկախ համընդհանուր հայտարարագրումից։ Առանց այն էլ շատ քչերն են, որ հակված են հայտարարագիր լրացնելուն։ Օրինակ՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար այս տարվա սկզբից հայտարարագիր է ներկայացրել թվով ընդամենը մոտ 8000 ֆիզիկական անձ։ Պարզ է, որ մինչև տարեվերջ այս թիվը հասնելու է հազիվ 100 հազարի՝ մոտ 750 հազարի փոխարեն: Այսինքն, եթե պետք է պետությունը մեծ ռեսուրսներ ծախսի, հայտարարագրման հատուկ համակարգ ստեղծի, ու քաղաքացիների միայն մի չնչին մասը տվյալներ լրացնի համակարգում, դրա իմաստը ո՞րն է։

Մյուս կողմից էլ՝ մարդիկ անհանգստանում են, որ իրենց կողմից ներկայացված տվյալները հետո կարող են օգտագործվել իրենց դեմ, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու շրջանակներում, երբ հարկերը թաքցնելու անվան տակ քրեական գործեր կարող են հարուցվել։ Դե, եթե այս ամենին գումարում ենք այն հանգամանքը, որ, ըստ մասնագետների, կառավարությունը խաբում է նաև մինչև 300 հազարի դրամի շեմի պահով, և մարդիկ իրենց նվիրատվությունների, պարտքի վերադարձի կամ տրանսֆերտների համար կարող են հայտնվել չնախատեսված, անհարկի հարկման դաշտում, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»«USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համար20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը «Կրթություն և կարիերա EXPO 2025». Կրթական հարթակ, որ բացում է ապագայի դռներըԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիՆիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ ԶաքարյանԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՆավթի գինը հինգշաբթի բարձրացել է, և շաբաթն ավարտվել է 5% աճով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ ասաց, որ պետք է ատելության խոսքի ազգային սահմանում տան. ԹովմասյանFastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց լինելուց զատ և առաջ նաև անվտանագային հարց է․ Շաքե Իսայան Բացի հանրային ճնշnւմից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան Նիկոլը սկսել է բոլորիս համոզել, թե միջանցք տալով` միլիոններ ենք աշխատելու. Հովհաննես Իշխանյան Շավո Օդաջյանի գրառումը դարձել է հանրության սեփականությունըԽաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Չինաստանն արևային էներգիայի ֆանտաստիկ նախագիծ է իրականացնում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շարունակում է շրջել կոմբինատի արտադրական արտադրամասեր և տեղամասեր, լսել աշխատակիցներին հուզող հարցերը ու առաջարկները Փաշինյանը փոքր մարդ է, քաղաքական գաճաճ. գիտի՝ Սահմանադրություն փոխել չի կարող. Ավետիք Չալաբյան Սուտասան է մեր վարչապետը, ամեն ինչ փչացրել է. քաղաքացի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերել