Երևան, 19.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» Նա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասին ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը


Նախ՝ Նիկոլին պետք է հեռացնել. Ադրբեջանի էլ ի՞նչ պահանջներ է նա պատրաստ կատարել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Կանխատեսել են Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնում Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, թե Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին առաջնորդների դատավարության ընթացքում բացահայտվում են չճանաչված պետության գործունեության համար «Հայաստանի պատասխանատվության մասին» կարևոր փաստեր։ Միաժամանակ նա հասկացրել է, որ իր հայտարարությունը պատասխանն է Բաքվում տեղի ունեցող լսումների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքին։ Հաջիևի խոսքով, դատավարության դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի իր երկրի հետ։ Մասնավորապես, Երևանը կարող է օգնել Բաքվին՝ վերականգնել անցումային արդարադատությունը և հաստատել կայուն խաղաղություն տարածաշրջանում։ «Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների նոր մեկնարկի անկեղծ ցանկությունը, ի թիվս այլ բաների, կցուցաբերվի Հայաստանի պատրաստակամությամբ՝ ճանաչելու իր պատասխանատվությունը և արտահանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանում։ Եթե Երևանը կարծում է, որ այդ հանցագործությունները ժամանակի ընթացքում կմոռացվեն, ապա շատ է սխալվում»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հաջիևի առաջարկին Հայաստանում առաջինն արձագանքել են ընդդիմության ներկայացուցիչները։ Այսպես, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ դեռ 2021 թվականի մարտին ինքը կանխատեսել էր Բաքվի պահանջը՝ Ղարաբաղի ղեկավարներին իրեն հանձնելու։ Միաժամանակ Շարմազանովը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է համաձայնեցված գործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Հաջիևը Հայաստանից բացահայտ պահանջում է հանձնել Արցախյան ազատամարտի առաջնորդներին: Խոսքն առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին է (ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները): Արդյո՞ք հնարավոր է բացառել, որ Նիկոլը չի կատարի Ադրբեջանի պահանջը: Դա կանխելու համար Նիկոլին պետք է հեռացնել»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։

Իր հերթին խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Հաջիևի հայտարարությունը համարել է Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի կնքման հերթական պահանջի ձևավորման նշան։ «Հայաստանի իշխանությունների անկեղծությունը «գնահատելու» համար Ադրբեջանը պահանջում է, որ նրանք պատասխանատվություն ստանձնեն «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում «ագրեսորի», «օկուպանտի» դերի համար, ինչպես նաև Բաքվին հանձնեն այն գործիչներին, ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացվում են որպես հանցագործ»,-նշել է Աբրահամյանը։

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ հայ քաղաքական գործիչները ճիշտ են անում, որ անհանգստանում են։ «Առաջին հերթին՝ անջատողականները դատարանում պնդում են, որ իրենք հրամաններ են ստացել Երևանից, թեև երկար տարիներ փորձել են ԼՂՀ-ն ներկայացնել որպես անկախ սուբյեկտ։ Դատարանում կրկին պարզ դարձավ, որ դա սուտ է։ Օրինակ՝ վերջին անջատողական առաջնորդ Արայիկ Հարությունյանը դատարանում հայտարարեց, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբում հանդես է եկել Բաքվի հետ կապիտուլ յացիայի շուրջ բանակցությունների օգտին։ Այդ հարցը նա քննարկել է Փաշինյանի հետ։ Բայց Հայաստանի վարչապետը նրան պատասխանել է, որ ադրբեջանական բանակի հետ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն»,- ասել է փորձագետը։

Շահինօղլուն նաև ընդգծել է, որ Քոչարյանն ու Սարգսյանը ԽՍՀՄ-ի վերջին տարիներին Ղարաբաղում հայերին ապստամբության հրահրելու գործում առանձնահատուկ դեր են ունեցել: Նրա խոսքով, նրանք նախ հանրահավաքներ են կազմակերպել Ստեփանակերտում, իսկ հետո սկսել են զինել տեղի բնակչությանը։ «Դրանից հետո զինված հարձակումներ են սկսվել Ղարաբաղի ադրբեջանական բնակավայրերի վրա, զոհերի թիվն ավելացել է»,- ասել է Շահինօղլուն։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա, ըստ փորձագետի, Ադրբեջանը ձգտում է ստորագրել այն, սակայն դա չի նշանակում, որ երկրի բնակիչները կմոռանան նախկինում կատարված հանցագործությունների մասին։

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը չի բացառել, որ Քոչարյանի և Սարգսյանի արտահանձնումն Ադրբեջանին կարող է դառնալ հաշտության պայմանագրի ստորագրման պայմաններից մեկը։ «Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ Բաքուն այդ պահանջը նախապայման կդարձնի խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ավելին, խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի իշխանությունների պահանջներից մեկը միմյանց դեմ հայցերի փոխադարձ հետ կանչելն է»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»«USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համար20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը «Կրթություն և կարիերա EXPO 2025». Կրթական հարթակ, որ բացում է ապագայի դռներըԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիՆիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ ԶաքարյանԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՆավթի գինը հինգշաբթի բարձրացել է, և շաբաթն ավարտվել է 5% աճով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ ասաց, որ պետք է ատելության խոսքի ազգային սահմանում տան. ԹովմասյանFastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց լինելուց զատ և առաջ նաև անվտանագային հարց է․ Շաքե Իսայան Բացի հանրային ճնշnւմից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան Նիկոլը սկսել է բոլորիս համոզել, թե միջանցք տալով` միլիոններ ենք աշխատելու. Հովհաննես Իշխանյան Շավո Օդաջյանի գրառումը դարձել է հանրության սեփականությունըԽաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Չինաստանն արևային էներգիայի ֆանտաստիկ նախագիծ է իրականացնում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շարունակում է շրջել կոմբինատի արտադրական արտադրամասեր և տեղամասեր, լսել աշխատակիցներին հուզող հարցերը ու առաջարկները Փաշինյանը փոքր մարդ է, քաղաքական գաճաճ. գիտի՝ Սահմանադրություն փոխել չի կարող. Ավետիք Չալաբյան Սուտասան է մեր վարչապետը, ամեն ինչ փչացրել է. քաղաքացի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին