Երևան, 22.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ» «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»


Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. Հովասափյան

Բլոգ
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում, և այս գործում Նիկոլը խաղի մեջ է մտցրել իր ողջ զինանոցը՝ քարոզչությունը համապատասխան մակարդակի վրա պահելու համար։ Երեկ Արսեն Թորոսյանը հպարտորեն հայտարարել է, թե «Հայաստանն ու Ադրբեջանը կատարել են իրենց տնային աշխատանքը՝ կապված խաղաղության պայմանագրի հետ»։

Նախ, սկսենք կարևոր մի բաղադրիչից. երբ անընդհատ օգտագործվում է «խաղաղության պայմանագիր» եզրույթը, մարդկանց ենթագիտակցության մեջ այն ամրապնդվում է որպես միակողմանի և անփոփոխ իրողություն։ Սա այն դեպքն է, երբ իշխանությունը մեթոդապես շահարկում և տիրաժավորում է անհրաժեշտ թեզերը, որոնք պետք է համապատասխան ազդեցություն ունենան հանրային հոգեբանության վրա։ Նիկոլն ու իր միջազգային տերերը փայլուն հասկանում են, թե ինչ մեթոդներով կարելի է հասնել հասարակության ուղեղի դեգրադացմանը, ուստի շարունակաբար իրականացնում են այս քարոզչական ծրագրի լայնածավալ իրականացումը։

Հիմա անդրադառնանք Թորոսյանի մեկ այլ հայտարարությանն այն մասին, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, փաստաթղթի ստորագրումից հետո, կբացեն դեսպանատներ»։ Համաձայնեք՝ բավական «հեռանկարային» և «տպավորիչ» պատկեր ենք ունենալու, երբ Հայաստանում տեղակայվի Ադրբեջանի դրոշը, ադրբեջանցի պաշտոնյաներին ընդունեն ժպիտներով, նրանք մասնակցեն պետական միջոցառումների, խոնարհվեն հուշարձանների առաջ, պաշտոնական ճաշկերույթներ կազմակերպեն, և այս ամենի ֆոնին բոլորը կմոռանան 120,000 տեղահանված հայերին, որոնց նույն այդ պետությունը 10 ամիս սովի մատնեց, ապա հայրենազրկեց։ Կմոռանան հարյուրավոր պղծված եկեղեցիները, ավերված գերեզմանները, կոտորված ու նվաստացված մարդկանց։

Այս «խաղաղության» քարոզչական ֆոնին հատկանշական է, որ ադրբեջանական կողմն արդեն երրորդ օրն է տարածում կեղծ լուրեր, թե «հայկական ԶՈՒ-ն ռմբակոծում է իր դիրքերը», այդպիսով ստեղծելով «լեգիտիմ» պատճառ՝ սահմանին գործողություններ սկսելու համար։ Իշխանության քարոզիչները առավոտից-իրիկուն «խաղաղության» մասին են ավետում, բայց «գետնի վրա» իրավիճակը լրիվ այլ է։

Ի դեպ, քչերն ուշադրություն դարձրեցին, թե ինչ ձևակերպում էր օգտագործել Գերմանիայի ԱԳՆ-ն «խաղաղության գործընթացի ավարտի» շնորհավորական ուղերձում. «Երկար բանակցություններից հետո Հայաստանի ԽԻԶԱԽ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին»։ Նկատեցի՞ք՝ «խիզախ քայլ»։ Սա լուրջ խորհելու տեղիք է տալիս, քանի որ, ըստ էության, գերմանացի պաշտոնյան բացահայտ մատնանշում է հայկական կողմի միակողմանի զիջողական կեցվածքը, որը ոչ թե սկզբունքային դիրքորոշում է, այլ անատամ, հնազանդվող և ազգային շահերից զուրկ քաղաքականություն։
Այժմ իշխանությունները զբաղված են հանրային մտածողության մշակումով՝ համոզելով, որ «ուր որ է՝ փաստաթուղթ ենք ստորագրում», մինչդեռ սահմանին հակառակ պատկերն է՝ լարվածություն, սադրանքներ, նոր պատերազմի սպառնալիք։ Իսկ հասարակության մի հատված շարունակում է անտարբեր հետևել գործընթացին, մտածելով հերթական երեկույթի կամ հավաքույթի մասին, թքած Հայրենիքի վրա։

Ասեմ, 1915-ին էլ Պոլսում էին խնջույքներ կազմակերպվում, նարդու շուրջ ջերմ քննարկումներ անում, պոկերի սեղանների մոտ շամպայն խմում, կենացներ ասում, իսկ մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ կոտորում էին իրենց ազգակիցներին, թալանում, բռնաբարում, ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։

Թուրքական դիվանագիտությունն ու մարտավարությունը չի փոխվել։ Փոխվել եք դուք, երբ հլու-հնազանդ կատարում եք թուրքական օրակարգի բոլոր կետերը։
 
Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՀայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Ե՞րբ են առաջին անգամ սկսել դիմահարդարվել կանայք. «Փաստ»Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացի Արբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք. «Փաստ»Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»«Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը. Արմեն ՀովասափյանԱնշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են. Գագիկ Ծառուկյան Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ՝ Հայաստանում և արտերկրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Տեղ և Կապան համայնքներում՝ միջազգային կառույցներ կոնկրետ դիմումներ ներկայացնելու նպատակով. Թաթոյան Նիկոլի դեմ ցանցային պայքար է պետք, նա չի կարող բոլորին ձերբակալել, ճնշել և լռեցնել․ Հայկ Մամիջանյան Քրիստեն Ստյուարտը և Դիլան Մայերը ամուսնացել են Լոս Անջելեսում տեղի ունեցած «ինտիմ» հարսանեկան արարողությամբ Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Ղեկավարները թող մի գիշեր մեզ հետ լուսացնեն, կրակոցների ձայներից մկան ծակը թումանով են առնելու․ խնածախցի ՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր Ավետիսյան Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ Եվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան «Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհըՄեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում