Երևան, 17.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարել Սյունիքում ամեն օր կրակում են․ կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ» Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ» «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»


Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ է արծարծվում այն, թե ինչ նոր պահանջներ է դնում (կամ դնելու) Ադրբեջանը Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ու հայության առաջ: Այդ պահանջաշարը, որի վերջը, բնականաբար, չի երևում ու չի երևալու, պարունակում է, օրինակ՝ այսպիսի կետեր. Սահմանադրության փոփոխություն, Հայաստանի ապառազմականացում, պարզ ասած՝ զինաթափում և բանակի, ընդհանրապես, զինված ուժերի լուծարում: Էլ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Փաշինյանից ու ՔՊ-ից: Պահանջում է, որ վերջ տրվի Արցախի ազատամարտի մասնակիցների հերոսացմանը, որ ազատամարտի մասնակիցները ձերբակալվեն ու փոխանցվեն Բաքվին՝ դատաստանի ենթարկվելու համար: Ըստ առնվազն ադրբեջանական լրատվամիջոցների պարզ «մոնիթորինգի», պահանջում է (կամ պահանջելու է), որ մերժվեն ազգային կառույցները, առհասարակ՝ Հայաստանի, հայության պատմությանը, մշակույթին, հայության հավատին ու ինքնությանը առնչվող հաստատությունները, ինստիտուտները:

Կրկնենք՝ շարքը չափազանց երկար է ու շարունակական, քանի դեռ իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որոնք ադրբեջանաթուրքական տանդեմի համար երկնքից գլխներին թափված «մանանա» են:

Մի տեսակ արդեն ավելորդ էլ է թվում ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պատրաստ են անշեղորեն կատարել թշնամիների պահանջները: «Համարձակ զիջումներ» անում են ու հպարտանում, չէ՞: Երեկ էլ Նիկոլը նույնիսկ հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Մի տեսակ միակողմանի ստորագրման պատրաստակամության է նման, այնպես չէ՞: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այստեղ ավելի հետաքրքիր շերտեր կան:

Իսկ ի՞նչ է, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու ՔՊ-ն ուրիշ բա՞ն էին անում, ուրիշ բանո՞վ էին զբաղված: Իհարկե, ոչ: Անում էին այն ամենը, ինչ փաստացի պահանջում է նշյալ տանդեմը:

Օրինակ՝ թշնամին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչին Փաշինյանը բացարձակ համաձայնել է: Բայց խնդիրը Սահմանադրությունը չէ, դա չի հետաքրքրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային: Պարզ ու բացահայտ է, որ նրանց խնդիրը բացառապես վերաբերում է Սահմանադրության նախաբանին, որպեսզի այնտեղ հղում չլինի ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծված են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Էլ ավելի պարզ ասած՝ թշնամու պահանջն է հրաժարվել Արցախից, հրապարակավ ուրանալ Արցախը, մոռանալ Արցախի մասին, ուրանալ Հայոց ցեղասպանության զոհերին, չհիշել Հայոց ցեղասպանությունը, ճանաչման պահանջ-մահանջ չդնել և այդպես շարունակ:

Իսկ մի՞թե դրանք չի արել և անում Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, և իր ամբողջ կառավարությունը, իր բոլոր քպականներն ընդունել են, որ Արցախը ադրբեջանական է, որ ոչ մի Արցախ էլ չկա ու երբեք էլ չի եղել, դեռ մի բան էլ ավելին՝ Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողականորեն ատելություն ու թշնամանք են սերմանում Արցախի հայության դեմ: Այսինքն՝ գերակատարում են թշնամու պահանջները:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն, ապա Փաշինյանը հրապարակավ դրա ցրցամը տվել է. հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ու իր իշխանության համար ոչ մի առաջնահերթություն էլ չէ, այլ այնպես՝ անկարևոր ու ստից մի բան: Ուրանալը էլ ո՞նց է լինում: Այսինքն, այն, ինչի համար պահանջվում է փոխել Սահմանադրությունը, գործնականում արդեն Փաշինյանն ու ՔՊ-ն արել ու անում են:

Ամենից կարևորը, որ հատուկ ուզում ենք ընդգծել. նրանք դա անում են հետևողականորեն, քայլ առ քայլ՝ 2018-ից սկսած, իշխանության գալուց անմիջապես հետո: Հայաստանի ապառազմականացո՞ւմ, բանակի կազմաքանդում ու թուլացո՞ւմ:

Իսկ ի՞նչ է, 2018-ից ի վեր դա չի՞ կատարվել Փաշինյանի ու նրա իշխանության կողմից: Բանակի հիմքերի թուլացում, բանակի, զինվորականների, սպաների դեմ բացահայտ արշավ, այդ թվում՝ «իրավական» գործիքակազմով, անպիտան զենքերի գնում, բանակի վարկաբեկում: Այս ամենն ինչի՞ մասին էր խոսում...

Պատերազմի, ազատամարտի հերոսների ժխտում: Իսկ ի՞նչ է, 2018-ից սկսած Փաշինյանի իշխանությունը դա չի՞ արել: Այն էլ ինչպես է արել. զինվորական ու պետական գործիչների հետապնդում, կալանավորումներ, դատեր, այդ թվում՝ Արցախի ազատամարտի հերոսների նպատակային թիրախավորում ու վարկաբեկում, հետապնդումներ ու հալածանքներ: Առանց որևէ Բաքվի կամ Ալիևի հնչեցված պահանջի: Փաշինյա՛նն ու ՔՊ-ն են արել: Ո՞վ, եթե ոչ Փաշինյանի նվիրյալ Սասուն Միքայել յանն է հայտարարել, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրական պայքարը, առհասարակ՝ Արցախը: Պատահակա՞ն էր, իհարկե՝ ոչ:

Դենացիֆիկացիան...

Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողական պայքարել, կարելի է ասել՝ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, արգելել ու հանրակրթական դպրոցներից դուրս են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Փաշինյանն ու ՔՊ-ն աղավաղել ու խեղաթյուրանքի են վերածել «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերն ու դրանց բովանդակությունը: Քարոզել են ու ֆինանսավորել են ապազգային արժեքներ: Պայքարել են, ընդհանրապես, ամեն ազգայինի դեմ, ամենօրյա ռեժիմով: Էլի գերակատարել են՝ մի խոսքով:

Դեռ չենք խոսում պետական կառավարման համակարգի կազմաքանդման մասին: Ու այս ամենը, նկատենք, արվել է կամավոր, առանց պահանջների: Ներողություն, սխալվեցինք, առանց հրապարակային պահանջների...

Հա, ամենակարևոր պահերից մեկը: Սփյո՛ւռքը: Թշնամին պահանջում է, որ կտրվեն Սփյուռքի ու Հայաստանի կապերը: Դե, ադրբեջանաթուրքական տանդեմը միշտ է բողոքել Սփյուռքից: Իսկ մի՞թե Փաշինյանը 2018-ից ի վեր այլ բան է արել: Ոչ, հենց դրանով էլ զբաղված են եղել:

Չէ, այս ամենը նույնիսկ զարմանալի չէ, այլ ուղղակի, ի վերջո, հետևություններ անելու փաստեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն էԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ ՇարմազանովՊետությունը երիտասարդներին պետք է զերծ պահի մոլեխաղերից և թմրամոլությունից. Հրայր ԿամենդատյանԽաբեցիր, ասացիր` ապագա կա, ու զրկեցիր մեզ ապագայից. Հունան ՄարտիրոսյանԿարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ առաջարկով հանդես գան. ՌԴ ԱԳՆ Կարեն Խաչանովը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ Փաշինյանի արածը՝ հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ․ Նաիրի Սարգսյան 5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցով ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը ԶՊՄԿ-ում ԼԻԴԱՐ համակարգով հագեցած դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքը Սյունիքում ամեն օր կրակում են․ կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում Դիանա Գրիգորյանի անմոռանալի տարեդարձն ու անհիմն բամբասանքները. պրոդյուսերը պարզաբանել է Տնտեսության վիճակը՝ անկայուն ծանր. Նաիրի Սարգսյան Գյումրիի և Փարաքարի ընտրությունները ցույց տվին, որ ՔՊ-ն լեգիտիմ չէ. Մենուա Սողոմոնյան «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվությունԴժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԱՊՐԻԼԻ)․ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին. «Փաստ»Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»Այն մասին, թե ինչու սեփական ծրագիրը ձախողած, և հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձրած իշխանությունը պետք է հեռանա, և նոր շանս բացի իրեն մոլորությամբ վստահածների համար. Չալաբյան Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ»Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»Բուհը նաև հայրենադարձությանն է նպաստում (տեսանյութ) «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ»Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ»