Երևան, 17.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սյունիքում ամեն օր կրակում են․ կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ» Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ» «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»


«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինքնագոհ հայտարարություններ են անում, թե հասանք նրան, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Մինչ վերջերս չհամաձայնեցված երկու կետերը՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումը և միջազգային հարթակներում փոխադարձ հայցերից հրաժարումը, եթե այդքան կարևոր էին «Խաղաղության պայմանագրի» համար, Հայաստանի իշխանությունները կարող էին ամիսներ առաջ էլ դա ընդունել, և դա կդառնար հայաստանյան «դիվանագիտության հաղթանակը» շատ ավելի շուտ, քան հիմա են արձանագրում: Այդ երկու կետի շուրջ այսքան ուշ համաձայնության հասնելը ցույց է տալիս՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն իր «դիվանագիտությամբ» հասկանում էր, որ դրանք այնքան վտանգավոր են Հայաստանի Հանրապետության համար, որ դրանց գնալն ավելի մեծ վնաս է բերում Հայաստանին, քան նույնիսկ փիառ ակցիան, որին ականատես ենք «Խաղաղության պայմանագրի» կետերը համաձայնեցնելուց հետո»: Նման դիտարկում է անում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում:

Ընդգծում է՝ կա՛մ այդ կետերն այնքան վտանգավոր էին, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման գործիչն իր «դիվանագիտությամբ», իր գլխավոր դիվանագետի գլխավորությամբ համարում էր դա անընդունելի Հայաստանի Հանրապետության համար, ընդ որում՝ նույնիսկ այսքան զիջումներից հետո, կամ համարում էին, որ սրանք լավ կետեր էին բանակցային գործընթացում սակարկությունների համար: «Եթե սակարկություն է եղել, ապա պետք է ասեն, թե ինչի՞ դիմաց են այս կետերը ստորագրել: Ինչպես միշտ, իրենց լեքսիկոնով ասած, զիջել են ոչնչի դիմաց, իսկ եթե այդպես չէ, ապա ի՞նչ ենք ստացել: Կարծես թե, Ադրբեջանը ոչինչ չի զիջել: Եթե ոչ մի բանի դիմաց ենք զիջել, նշանակում է, որ, ըստ էության, գործ ունենք վերջնական, համապարփակ ու լիակատար կապիտուլ յացիայի ակտի հետ: Գերմանիան և Խորհրդային Միությունը ևս ժամանակին նման փաստաթուղթ էին ստորագրել: Ակնհայտ տեսնում ենք, որ գործ ունենք ոչ թե փոխզիջման, այլ զիջման հետ, որը վերջնականապես ի հայտ է բերում այդ կապիտուլ յացիոն ակտը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Հակոբյանը:

Հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը նույնիսկ հարկ չհամարեց Հայաստանի հետ միասին հայտարարել, որ պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: «Հիմա՝ կետերի մասին: Երբ Ադրբեջանն ասում է երրորդ ուժերի բացակայություն սահմանին, դա վերաբերում է Հայաստանին: Ադրբեջանն իր սահմանին որևէ երրորդ ուժ չունի: Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության գոտում, մինչ այժմ ՀԱՊԿ անդամ է, կարող է ցանկացած պահի ՀԱՊԿ-ի զորքեր բերել այստեղ, կարող է նաև ռուսներին ուղղակիորեն բերել մեր տարածք, քանի որ ռուսների հետ կան համապատասխան պայմանագրեր՝ որպես դեռևս ռազմավարական դաշնակից: Բացի դա, այսօրվա դրությամբ Հայաստանի սահմանին կան ԵՄ դիտորդներ: Հայաստանը ստորագրելու է մի փաստաթուղթ, որով պետք է բացառի իր անվտանգության որևէ երաշխավորի առկայությունը սահմանին: Ըստ էության, այս ամբողջ տարածքում Հայաստանը լրիվ «տկլոր», մեն-մենակ է մնում Ադրբեջանի դեմ:

Ադրբեջանը պահանջ է դնում, որ նաև հայկական բանակը չլինի կամ էլ լինի այնքան ֆիկտիվ բանակ, որը ժամանակակից որևէ ստանդարտների չի համապատասխանում: Ադրբեջանը խնդիր չունի իր անվտանգությունը պաշտպանել նաև իր դաշնակիցների կամ գործընկերների աջակցությամբ: Այս պարագայում Ադրբեջանը ոչինչ չի զիջել, ոչ մի ստրատեգիական, տակտիկական հետքայլ չի արել, իսկ Հայաստանին այդ փաստաթղթով դե յուրե անպաշտպան է դարձնում և թույլ չի տալիս, որ այս հարցում Հայաստանն ունենա ուժեղանալու հնարավորություններ: Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պարագայում Հայաստանը զրկվում է կարևորագույն հարցեր միջազգային դատական ատյաններում բարձրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու պատանդների, ռազմագերիների, էթնիկ զտումների, արցախցիների վերադարձի, մշակութային արժեքների ոչնչացման և այլն: Սա հստակ Ադրբեջանի պահանջն է, քանի որ սա իրենց համար զգայուն հարց է: Քանի դեռ նման թեմաներ ես բարձրացնում, նշանակում է, որ Արցախի և արցախահայության հարցը փակված չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հարց է առաջ քաշում՝ մինչ օրս «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը հրապարակված չէ: «Ինչի՞ դիմաց են այս զիջումները: Կհասկանայի, եթե ասեին՝ ինչ-որ կետից հետ ենք քաշվում, դրա դիմաց, օրինակ՝ Ադրբեջանը դուրս է գալիս Հայաստանի գրավյալ տարածքներից, գերիներին ուղարկում է Հայաստան և այսպես շարունակ: Չեք կասկածում, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի տիպի գործիչը, որի ամբողջ էությունը հիմնված է փիառի վրա, եթե գոնե նման մեկ թեմա ունենար, եթե ոչ իրենց ընտանեկան թերթով, ապա որևէ այլ ֆեյքային ռեսուրսով «սլիվ» արած կլիներ: Ունենք փաստ, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի զիջել է նաև երկու կետ, արդյունքում ստացել է համաձայնեցված 17 կետանոց ինչ-որ փաստաթուղթ, որը կենսունակ չէ, քանի որ Ադրբեջանը, ինչպես սպասվում էր, նախապայման է դրել, թե երբ կստորագրի այդ փաստաթուղթը: Այդ պայմաններն իրենց նշանակությամբ և զգայունությամբ ավելի ստրատեգիական նշանակություն ունեն գետնի վրա, քան նրանք, որոնք իբր համաձայնեցրել են: Ադրբեջանը դնում է Սահմանադրության փոփոխման, «միջանցքի», ադրբեջանցի «փախստականների վերադարձի» հարցերը և մեղադրում, որ Հայաստանում «թաքնվում» են պատերազմական հանցագործություններ կատարած անձինք: Այն պայմանները, որոնք դրվում են մեր առջև, որպեսզի ստորագրեն այդ թղթի կտորը, ավելի լուրջ մարտավարական, ռազմավարական և գոյաբանական նշանակություն ունեն, քան 17 կետերը: Նախապայմանների մասին բաց հայտարարում է Ադրբեջանը, եթե այդ մասին Ալիևը չի ասում, ապա Հաջիևն է ասում: Հայաստանի ղեկավարությունը մեկ-երկու օր «թեթևի մեջ» հոխորտում է, իսկ հետո ինքն է դառնում ադրբեջանական նարատիվների և պահանջների գլխավոր քարոզիչը Հայաստանում»:

Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ այսօր աշխարհում երաշխավորների պայմաններում էլ որևէ պայմանագիր չի աշխատում: «Նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի աշխատել, որտեղ կար երաշխավոր Ռուսաստանը: Չեմ բացառում նաև, որ, բացի այս համաձայնագրի 17 կետերից, կա, այսպես ասենք, այլ փաստաթուղթ էլ՝ հայ-ադրբեջանական Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պրոտոկոլ, որի մեջ կան այլ կետեր, որոնք առնչվում են Ադրբեջանի դրած պահանջների հետ: Սա որպես վարկած եմ ասում: Այդ փաստաթղթով իրար մեջ բաժանում էին Եվրոպայի երկրները, իմ նշած հնարավոր փաստաթղթով Ադրբեջանին և Թուրքիային հանձնվում են ազդեցության գոտիներ»:

Հակոբյանն ակնհայտ փաստն է արձանագրում՝ Ադրբեջանը որևէ տեղ չի շտապում, պրագմատիկ քաղաքականություն է վարում: «Նա ասում է՝ զրո վստահություն ունեմ Հայաստանի իշխանության նկատմամբ, որովհետև շատ լավ գիտի, որ այս իշխանությունը լեգիտիմության զգալի դեֆիցիտ ունի, հասկանում է նաև, որ ցանկացած իշխանափոխության պարագայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը լեգիտիմություն չի ունենալու: Քիչ թե շատ հայակենտրոն իշխանություն այս հարցը բարձրացնելու է, ասելու է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբել է իր ընտրողներին 2021 թվականին, գաղտնի է պահել իր ժողովրդից, թե ինչ է ստորագրելու և այլն, ու հրաժարվելու է այս պայմանագրի պարտականություններից: Դրա համար է Ադրբեջանն այդ փաստաթուղթն ուզում Հայաստանի և հայ ժողովրդի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրել: Նույնիսկ Ալիևն է տարբերություն դնում Նիկոլ Փաշինյանի, այսօրվա իշխանության ու Հայաստանի Հանրապետության միջև»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի համար սա ներքին քաղաքական փաստաթուղթ է: «Նա պատրաստվում է ընտրությունների, թե որ մեկին, այս պահի դրությամբ դժվար է ասել, և խնդրում է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին ճնշում գործադրել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի վրա, որպեսզի որևէ փաստաթուղթ ստորագրվի: Ուզում է ընտրությունների ժամանակ ժողովրդի մի մասին ցույց տալու բան ունենալ»:

Նրա խոսքով, Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը: «Ինչ կարող էին իրենից վերցնել, բոլորը վերցրել են, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից: Բայց նրանք էլ հասկանում են, որ զուտ իրենց ցանկությամբ և ճաշակով չէ, թե Հայաստանում ով պետք է լինի: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը փոխվել է, լուրջ Արևմուտքի առաջնահերթությունները փոխվել են: Միայն Ալիևի ու Էրդողանի ցանկությամբ չէ, թե Հայաստանում ով պետք է լինի: Իրենց ցանկությամբ եթե լինի, Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ մնա, որովհետև նա իրենց շահած ջեք-փոթն է: Փաշինյանին պահում էր աշխարհաքաղաքական կոնսենսուսը, հիմա այն չկա: Նիկոլ Փաշինյանը յոթ տարի է՝ իշխանության է, ժամկետի տեսանկյունից շատ հին է, հոգնեցրել է ոչ միայն ներքին, այլև դրսի լսարանին: Նա տիրապետում է ինֆորմացիայի, հասկանում, թե ինչ է փոխվել աշխարհում: Հասկանում է, որ այսօր Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է, տեղ չունի մնալու, հիմա որևէ տեր չունի: Հայաստանի ներսում ներընդդիմադիր դիսկուրս կա, թե ով է սրան բերել, այլ կերպ՝ ով է նրա ներքին տերը: Ներքին տեր, կարծես, չկա, իր ասած ժողովուրդն էլ մաքսիմում 11-12 տոկոս է, դրսի տեր էլ չկա: Հիմա նա փորձում է կոնյուկտուրային հարմարվել»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն էԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ ՇարմազանովՊետությունը երիտասարդներին պետք է զերծ պահի մոլեխաղերից և թմրամոլությունից. Հրայր ԿամենդատյանԽաբեցիր, ասացիր` ապագա կա, ու զրկեցիր մեզ ապագայից. Հունան ՄարտիրոսյանԿարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ առաջարկով հանդես գան. ՌԴ ԱԳՆ Կարեն Խաչանովը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ Փաշինյանի արածը՝ հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ․ Նաիրի Սարգսյան 5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցով ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը ԶՊՄԿ-ում ԼԻԴԱՐ համակարգով հագեցած դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքը Սյունիքում ամեն օր կրակում են․ կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում Դիանա Գրիգորյանի անմոռանալի տարեդարձն ու անհիմն բամբասանքները. պրոդյուսերը պարզաբանել է Տնտեսության վիճակը՝ անկայուն ծանր. Նաիրի Սարգսյան Գյումրիի և Փարաքարի ընտրությունները ցույց տվին, որ ՔՊ-ն լեգիտիմ չէ. Մենուա Սողոմոնյան «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվությունԴժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԱՊՐԻԼԻ)․ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին. «Փաստ»Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»Այն մասին, թե ինչու սեփական ծրագիրը ձախողած, և հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձրած իշխանությունը պետք է հեռանա, և նոր շանս բացի իրեն մոլորությամբ վստահածների համար. Չալաբյան Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ»Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»Բուհը նաև հայրենադարձությանն է նպաստում (տեսանյութ) «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ»Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ»Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմացԷջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի