Երևան, 17.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սյունիքում ամեն օր կրակում են․ կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ» Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ» «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»


Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

dialogorg.ru–ն «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» վերնագրով հոդվածում գրում է, որ մարտի 13-ին Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին։ Նրա խոսքով, Հայաստանն արդեն «ընդունել է Ադրբեջանի առաջարկները երկու բաց մնացած հարցերի վերաբերյալ»։ Հիշեցնենք, որ խոսքն այն երկու կետերի մասին է, որոնց շուրջ կողմերը չէին կարողացել փոխզիջման հասնել՝ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի հետկանչերը, ինչպես նաև պետական սահմանին երրորդ ուժերի տեղակայման բացառումը։ Եվ հիմա, կարծես թե, այդ հարցերը գոնե ֆորմալ մակարդակով հանվել են։ «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է»,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ «հաջորդ փուլում Հայաստանը պետք է իր Սահմանադրության մեջ վերացնի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ»։ Երևանում պաշտոնական մակարդակով հաստատել են ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի խոսքերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, «երբ ակնհայտ դարձավ, որ մենք չենք կարողանա իդեալական ձևակերպումներ ունենալ այդ դրույթների համար, մենք Անվտանգության խորհրդի ձևաչափով քննարկում անցկացրինք և եկանք այն եզրակացության, որ փաստաթղթի առկա բովանդակությունը կարելի է համարել փոխզիջումային լուծում»։

Մոսկվան ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը և պատրաստ է իր հատուկ ներկայացուցչին ուղարկել երկրներ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար: Մոտավորապես նման տոնով հայտարարություններ են հնչել նաև այլ մայրաքաղաքներից։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայ-ադրբեջանական պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների հայտարարված ավարտն անվանել է հակամարտության էջը շրջելու հնարավորություն՝ համաձայն նախագահ Թրամփի՝ «ավելի խաղաղ աշխարհի» տեսլականի։ Իրանի նախագահ Փեզեշքիանն էլ հիշեցրել է երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է արտատարածքային «Զանգեզուրի միջանցք» ունենալու հարցը, որը հղի է Հայաստանի հետ սահմանին Թեհրանի համար անբարենպաստ զարգացումներով։

Սակայն ցանկացած լավատեսություն հայադրբեջանական համաձայնագրի ստորագրման հարցում որոշակիորեն վաղաժամ է թվում։ Այդ հակամարտության երկար պատմության մեջ սա հեռու է առաջին դրվագը լինելուց, քանի որ ժամանակ առ ժամանակ հայտարարվել է բանակցային գործընթացի ավարտի մասին, բայց ամեն անգամ այն ձախողվել է։ Այստեղ բավական է հիշել թեկուզ 2001 թվականի «Փարիզյան սկզբունքները», 2007-2009 թվականների «Մադրիդյան սկզբունքների» մի քանի տարբերակները, ինչպես նաև 2011 թվականի ամռանը Կազանում կայացած հանդիպումը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ տասնյակ լրացուցիչ նախապայմաններ առաջադրեց այն ժամանակ, երբ ամեն ինչ համաձայնեցված էր:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական անցումը Բաքվի վերահսկողության տակ արմատապես փոխել են տարածաշրջանում երկարամյա ստատուս քվոն։ Հիմա էլ, գործելով ուժի դիրքերից, Բաքուն հասկացնում է, որ, առանց Հայաստանի հիմնական օրենքում փոփոխությունների և առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Երևանի համաձայնության, ոչ միայն չեն ստորագրի որևէ համաձայնագիր, այլ նաև ընդհանրապես բանակցություններ չեն վարի։

Ներկայում փաստաթղթի ստորագրման մասին խոսելը շատ վաղաժամ է, հայտարարել է Բայրամովի տեղակալ Էլնուր Մամեդովը՝ ավելացնելով, թե «կարևոր է, որ բոլոր նախապայմանները պահպանվեն, Հայաստանը դադարեցնի զինվելը»։ Չնայած ռազմական ներուժի ակնհայտ տարբերությանը, ֆրանսիացի և հնդիկ գործընկերների հետ Հայաստանի մի շարք պաշտպանական պայմանագրեր առաջացրել են Բաքվի կոշտ արձագանքը: Հատկանշական է, որ Բայրամովի հայտարարության հետ միաժամանակ ելույթ ունենալով նույն «գլոբալ ֆորումում»՝ նախագահ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է Հայաստանի ներխուժման սպառնալիքի մասին:

Կարելի է ենթադրել, որ, բացի վերը նշված նախապայմաններից, կան նաև ուրիշները, որոնք առաջ կքաշվեն, երբ Բաքուն անհրաժեշտ համարի։ Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է «Հայաստանի տարածքում թաքնված անձանց» Ադրբեջանին հանձնելու պահանջը, որոնց Ադրբեջանի իշխանությունները համարում են հանցագործներ։ Ինչպես այդ առնչությամբ նշել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է, այլ այդ երկրին վերջնականապես քաղաքական քարտեզից հանելը։ Պաշտոնական Բաքուն իր գործողություններով ցույց է տալիս, որ մտադիր չէ հրաժարվել Հայաստանի դեմ միջազգային հայցերից, կարծում է նախկին օմբուդսմեն և իրավապաշտպան Արման Թաթոյանը՝ հիշեցնելով, որ Բաքուն «Հայաստանի պատճառած նյութական վնասը» գնահատել է 11 միլիարդ դոլար։

Գործող իշխանությունները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի կառավարության, հայտարարում են, որ պատրաստ են բանակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետի շուրջ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը լավագույն դեպքում կարող է դրվել հանրաքվեի 2026 թվականի երկրորդ կեսին։

Այսպիսով, պետք է համաձայնել այն դիտորդների հետ, ովքեր ենթադրում են, որ բանակցային գործընթացը կարող է հետաձգվել, ընդ որում՝ բավականին երկար ժամանակով: Այդ ընթացքում Բաքուն և Երևանը ուշադիր կհետևեն արտաքին իրավիճակին՝ ձգտելով հնարավորինս շատ շահել դինամիկ փոփոխվող միջազգային իրավիճակից։ Հնարավոր է, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը համաձայնի կովկասյան տարածաշրջանը թողնել Մոսկվային, որն էլ, այնուամենայնիվ, ստիպված կլինի հաշվի նստել վերջին տարիներին ակնհայտորեն ամրապնդված ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն էԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ ՇարմազանովՊետությունը երիտասարդներին պետք է զերծ պահի մոլեխաղերից և թմրամոլությունից. Հրայր ԿամենդատյանԽաբեցիր, ասացիր` ապագա կա, ու զրկեցիր մեզ ապագայից. Հունան ՄարտիրոսյանԿարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ առաջարկով հանդես գան. ՌԴ ԱԳՆ Կարեն Խաչանովը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ Փաշինյանի արածը՝ հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ․ Նաիրի Սարգսյան 5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցով ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը ԶՊՄԿ-ում ԼԻԴԱՐ համակարգով հագեցած դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքը Սյունիքում ամեն օր կրակում են․ կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում Դիանա Գրիգորյանի անմոռանալի տարեդարձն ու անհիմն բամբասանքները. պրոդյուսերը պարզաբանել է Տնտեսության վիճակը՝ անկայուն ծանր. Նաիրի Սարգսյան Գյումրիի և Փարաքարի ընտրությունները ցույց տվին, որ ՔՊ-ն լեգիտիմ չէ. Մենուա Սողոմոնյան «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվությունԴժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԱՊՐԻԼԻ)․ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին. «Փաստ»Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»Այն մասին, թե ինչու սեփական ծրագիրը ձախողած, և հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձրած իշխանությունը պետք է հեռանա, և նոր շանս բացի իրեն մոլորությամբ վստահածների համար. Չալաբյան Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ»Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»Բուհը նաև հայրենադարձությանն է նպաստում (տեսանյութ) «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ»Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ»Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմացԷջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին