Երևան, 19.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ» Ինչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, և որքանո՞վ է այն հետաքրքրված Հարավային Կովկասով. «Փաստ» Բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է. «Փաստ» «Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ» Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»


Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն Հովասափյան

Բլոգ
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել՝ Ալիևից մուրալով «խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը» որքան հնարավոր է շուտ սկսելու թեմայով։
 
Ակնհայտ է, որ Նիկոլը շտապում է ստորագրել այդ փաստաթուղթը, մինչդեռ Ալիևը, հակառակը, ակտիվորեն շարունակում է «սահմանային շարժերը»։ Նա արդեն 7-8 պաշտոնական հայտարարություն է տարածել, թե «հայկական կողմը շարունակում է սահմանին սադրանքներ իրականացնել»։
 
Բացի դրանից, ՔՊ-ական ողջ ակտիվը լծվել է փաստաթղթի «անհրաժեշտության և պատմական բացառիկ հնարավորության» վերաբերյալ քարոզչությանը, մինչդեռ օդում կախված է պատերազմի բացահայտ վտանգը։ Թերևս պարզ է մեկ բան․ Նիկոլը փորձում է շահարկել իրավիճակը, որպեսզի, ռազմական գործողությունների դեպքում, ամբիոնից հայտարարի. «Ես պատրաստ էի ստորագրելու, տեսեք՝ Ալիևը չստորագրեց»։ Մարդիկ էլի կլսեն, կընդունեն այս թեզը և կծափահարեն։
 
Իրականում, եթե մասնագիտական հայացք գցենք տեղի ունեցող գործընթացին, ապա պարզ կդառնա, որ մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից ներկայացված դասական քաղաքական ուլտիմատումի հետ։ Ադրբեջանը բացահայտ սպառնում է Հայաստանին ու հայ ժողովրդին պատերազմով, մինչդեռ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները նույնպես, իրենց հերթին, ներքին լսարանին ահաբեկում են պատերազմի սպառնալիքով՝ տեղեկատվական և ապատեղեկատվական քարոզչությամբ։
 
Ըստ էության, Ադրբեջանը ձևավորել է քաղաքական ուլտիմատում, որի միջոցով Հայաստանից պահանջում է միակողմանի զիջումներ՝ առանց փոխադարձ պարտավորությունների։ Ալիևը, օգտվելով ուժեղ դիրքերից, սահմանում է պայմաններ, որոնք բխում են բացառապես իր շահերից՝ առանց ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու։ Բացահայտ ուլտիմատում է նաև «միջանցքի» գաղափարի առաջմղումը, որով Հայաստանը պարտավորվում է տրամադրել ճանապարհային կապ, մինչդեռ Ադրբեջանն իր կողմից որևէ հավասարարժեք զիջում չի կատարում։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանից իր դեմ միջազգային իրավական գործընթացներ չնախաձեռնվեն՝ առանց իր կողմից որևէ պատասխանատվություն ստանձնելու։
 
Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայիս գործընթացը բանակցային հավասարակշռված մոդելից վերածվել է քաղաքական ճնշման մեխանիզմի, որտեղ Ադրբեջանը ձևավորում է իր ուզած պայմանները՝ առանց պատրաստակամության կատարել որևէ զիջում։
 
Բոլորս հիշում ենք, թե ինչպես 1939-ին Գերմանիան ներկայացրեց ուլտիմատում Լեհաստանին՝ պահանջելով տարածքային զիջումներ և հատուկ իրավունքներ Դանցիգում։ Մերժումից հետո Գերմանիան սկսեց ներխուժումը, ինչի հետևանքով սկսվեց Երկրորդ աշխարհամարտը։ Նշենք նաև, որ երբ Գերմանիան սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ուլտիմատում ներկայացրին՝ պահանջելով, որ գերմանական զորքերը դուրս բերվեն։ Գերմանիան մերժեց, և սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, ինչն էլ դարձավ համաշխարհային պատերազմի մեկնարկային կետը։
 
Ուլտիմատումի մեկ այլ ցայտուն օրինակ էր 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամը, երբ ԱՄՆ-ը պահանջեց, որ Խորհրդային Միությունը դուրս բերի իր միջուկային հրթիռները Կուբայից՝ սպառնալով ռազմական գործողություններով։ Ի վերջո, ԽՍՀՄ-ը ընդունեց պայմանները՝ պայմանով, որ ԱՄՆ-ն իր հերթին Թուրքիայից կհանի իր միջուկային հրթիռները։
 
Կամ, օրինակ, 1990-ին Իրաքի սպառնալիքները Քուվեյթին, երբ Բաղդադը պահանջում էր, որ Քուվեյթը զիջի որոշ նավթային հանքեր։ Քուվեյթը մերժեց, ինչից հետո Իրաքը ներխուժեց և բռնակցեց այն։ Սա հանգեցրեց Պարսից ծոցի պատերազմին (1991 թ.), երբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ուժով դուրս մղեց Իրաքին։
 
Այս օրինակները ցույց են տալիս, որ ուլտիմատումը հաճախ լինում է պատերազմի կամ խոշոր քաղաքական ճգնաժամի նախերգանքը, երբ պահանջ ներկայացնող կողմը պատրաստ է ուժի դիմել, եթե իր պայմանները չեն բավարարվում։
 
ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան«Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգովՔրեական օրենսգիրք ունենք, այդ ի՞նչ վենդետաներից եք խոսում. Հրայր Կամենդատյան Դուք քաղաքական անկախություն եք ցանկանում Հռոմից ,բայց նաեւ ցանկանում եք ապրել այն մշակույթով եւ անարդարություններով ,որը տարածում է գտել Հռոմում. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը ցմահ դատապարտյալ է լինելու. Ավետիք ՉալաբյանԱզատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքով Անդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում է Սփյուռքահայ հայտնիներն ապշած և ցնցված են Դժվար ճակատագիր ունեցող խմիչք, որը «հաճույք է պատճառում». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ԱՊՐԻԼԻ). Ցուցարարները վերջին փորձերն են գործադրել՝ կանխելու «ազգակործան գործընթացը». «Փաստ»«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ»Արևային էներգիան առանց փոխզիջման. նոր զարգացումը տպավորում է իր արդյունավետությամբ ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի Ստով եկավ ու ոչինչ էլ չկատարեց. քաղաքացիԽորագիր․ Ատելություն և հանցակցություն, Միրզոյանի ստերը, պարտվելու արվեստը, «մսով ճաշի» վարչապետը Ինչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, և որքանո՞վ է այն հետաքրքրված Հարավային Կովկասով. «Փաստ»«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը կհանդիպի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայրենակիցների հետ Բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է. «Փաստ»«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»«USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համար20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը «Կրթություն և կարիերա EXPO 2025». Կրթական հարթակ, որ բացում է ապագայի դռներըԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիՆիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ ԶաքարյանԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՆավթի գինը հինգշաբթի բարձրացել է, և շաբաթն ավարտվել է 5% աճով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ ասաց, որ պետք է ատելության խոսքի ազգային սահմանում տան. ԹովմասյանFastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին