Երևան, 22.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ» «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»


Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել

Վերլուծական

Special Еurasia-ն հրապարակել է վերլուծություն, որը ներկայացնում է Ադրբեջանի կողմից տեղեկատվության տարածման ռազմավարությունների վերջին սրացումը, մասնավորապես՝ հայկական հրադադարի ենթադրյալ խախտումների մասին Պաշտպանության նախարարության ամենօրյա զեկույցների միջոցով: Ինչպես ընդգծվել է, Պպատմականորեն նմանատիպ պատմություններ են կիրառվել հանրային ընկալումը ձևավորելու և ռազմավարական մանևրների արդարացման շրջանակ ստեղծելու համար:

Հաշվի առնելով Հայաստանի զգալի զիջումները խաղաղ բանակցություններում՝ ներկայիս միտումը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանային կայունության վրա ավելի լայն ազդեցությունների վերաբերյալ։ Պատմականորեն Ադրբեջանը ռազմավարական հաղորդակցության արշավներ է օգտագործել՝ ռազմական զարգացումներն արդարացնելու համար: Մինչև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, Բաքուն նույն կերպ հաղորդում էր հայկական ենթադրյալ հարձակումների մասին՝ ազդելով ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ընկալումների վրա: Նման զեկույցների վերջին աճը, ըստ երևույթին, ավելի լայն նարատիվի մի մասն է, որն ուղղված է ապագա ռազմական գործողությունների դեպքում ինքնապաշտպանության գաղափարի ամրապնդմանը: Չնայած Հայաստանի տարածքային զիջումներին՝ ներառյալ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը և սահմանամերձ չորս գյուղերի հանձնումն, Ադրբեջանը շարունակում է ընդլայնել պահանջները։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումը 9-ամսյա շրջափակումից հետո 2023 թվականին ծառայել է որպես միջազգային վճռականության փորձություն։ Արևմտյան կառավարությունները, դատապարտելով տարածաշրջանում հայերի էթնիկ զտումները, ոչ մի բովանդակալից քայլ չեն ձեռնարկել այն կանխելու համար:

Արձագանքի այս բացակայությունը քաջալերել է Ադրբեջանին՝ ամրապնդելով այն ընկալումը, որ նա կարող է շարունակել իր ընդլայնողական քաղաքականությունն առանց հետևանքների: Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, ընդգծում է արևմտյան որոշ շրջանակների աճող հիասթափությունը: Այն նաև կոչ է անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության բռնի տեղահանումը և էթնիկ զտումները։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որ ԵՄ-ը կասեցնի ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը և ապագա երկկողմ համաձայնագրերը պայմանավորի մարդու իրավունքների բարելավմամբ, քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և Հայաստանի հետ արդար խաղաղության համաձայնագրով:

Սակայն հստակ ցուցում չկա, որ այդ միջոցառումները կիրականացվեն։ «Միևնույն ժամանակ, 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ռազմական տեխնիկա տեղակայելու ԱՄՆ որոշումը կարող է ազդարարել ռազմավարական առաջնահերթությունների փոփոխություն, բայց արդյո՞ք Վաշինգտոնը կմիջամտի Ադրբեջանի հարձակման դեպքում, մնում է անորոշ», – նշվել է վերլուծությունում: Հավելվել է, որ բացի Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական համաձայնագրից, այս զարգացումը կարող է ցույց տալ, որ ԱՄՆ հետախուզությունը, գնահատում է ադրբեջանական պոտենցիալ հարձակման հավանականությունը։ Այս մտահոգությունն ավելի է ամրապնդվում Ադրբեջանի հռետորաբանությամբ, որը Հայաստանի հարավային հատվածներն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Անորոշ է մնում նաև, թե արդյո՞ք և որքանո՞վ կմիջամտի ՀԱՊԿ-ը։ Մինչ Երևանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը և չի կատարել իր տարեկան ֆինանսական ներդրումը, կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը վերահաստատել է, որ Հայաստանը մնում է լիիրավ անդամ՝ նույն իրավունքներով, ինչ մյուս անդամ երկրները։ Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի դեպքի, որտեղ միջազգային իրավունքը բաժանված էր Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության և հայ բնակչության ինքնորոշման իրավունքի միջև, ադրբեջանական ցանկացած ռազմական գործողություն Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կլինի միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Հայաստանի ներքաղաքական երկպառակությունները լրջորեն թուլացրել են նրա ռազմավարական դիրքերը։ Սահմանադրությունը փոփոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու և Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ներքին զգալի հակազդեցություն է առաջացրել:

Արցախի նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, սպառնացել են դատական գործ հարուցել Փաշինյանի կառավարության դեմ, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն։ Հասարակության դժգոհությունը Փաշինյանի ղեկավարությունից մեծացել է հատկապես այն բանից հետո, երբ նա ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և անցյալ տարի Ադրբեջանին է հանձնել սահմանամերձ գյուղերը։ «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման գլխավորած բողոքի ցույցերը վկայում են այն մասին, որ հայ բնակչության մի հատվածն այդ զիջումներն ընկալում է որպես դավաճանություն։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել ինքնապաշտպանության պատրվակով՝ օգտվելով Հայաստանի խոցելիությունից և Արևմուտքի միջամտելու դժկամությունից: Առանց վճռական միջազգային գործողությունների՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու կայունությունը մնալու են էական վտանգի տակ։ Պոտենցիալ հետևանքները Եվրոպայի համար նույնպես նշանակալի են։ Եթե պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի էներգետիկ ոլորտի նկատմամբ, ապա Բրյուսելի ջանքերը՝ դիվերսիֆիկացնելու գազամատակարարումը, զգալի մարտահրավերների կհանդիպեն։

Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացի Արբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք. «Փաստ»Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»«Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը. Արմեն ՀովասափյանԱնշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են. Գագիկ Ծառուկյան Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ՝ Հայաստանում և արտերկրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Տեղ և Կապան համայնքներում՝ միջազգային կառույցներ կոնկրետ դիմումներ ներկայացնելու նպատակով. Թաթոյան Նիկոլի դեմ ցանցային պայքար է պետք, նա չի կարող բոլորին ձերբակալել, ճնշել և լռեցնել․ Հայկ Մամիջանյան Քրիստեն Ստյուարտը և Դիլան Մայերը ամուսնացել են Լոս Անջելեսում տեղի ունեցած «ինտիմ» հարսանեկան արարողությամբ Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Ղեկավարները թող մի գիշեր մեզ հետ լուսացնեն, կրակոցների ձայներից մկան ծակը թումանով են առնելու․ խնածախցի ՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր Ավետիսյան Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ Եվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան «Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհըՄեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեումՄեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին. Ավետիք Չալաբյան Վերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համարԳազամատակարարման պլանային դադարեցում կլինի Դիլիջանի որոշ հասցեներում, Կողբ, Բերդավան բնակավայրերում