Երևան, 28.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս պահի դրությամբ, զոհերի թիվն անցնում է 4 տասնյակը, ցավակցություններս բարեկամ Իրանին. Աբրահամյան Լավ հոտ չի գալիս․ Ադրբեջանն ամենօրյա հաճախականությամբ կրակում է, Սյունիքում անհանգիստ են Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Ֆրանսիան Հնդկաստանին 26 Rafale կnրծանիչներ կվաճառի «ՀայաՔվեն» հավաստագրեր և հուշանվերներ հանձնեց Երևանում կազմակերպված դիտորդական դասընթացի մասնակիցներին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ


«Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխուժություն և ակտիվություն ուներ, բայց իր բնավորությամբ հավաք էր, զուսպ: Ամեն ինչ պիտի տեղը տեղին լիներ, ավանդապաշտ էր, ծնողների ու մեծերի հանդեպ հարգանքով: Սիրված էր շրջապատի կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գեղեցիկը՝ Շալիկոյի մայրիկը: Շալիկոն ծնունդով Աշոցքի շրջանի Ձորաշեն գյուղից է, բայց նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Գյումրիում:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գեղեցիկն ասում է՝ որդին խելացի էր, լավ առաջադիմությամբ էր աչքի ընկնում. «Մինչև 5-րդ դասարանը սովորել է Գյումրու թիվ 21 «Օյունջյան» դպրոց-վարժարանում, այնտեղից տեղափոխվել է թիվ 18 դպրոց: Երկու տեղում էլ ուսուցչական անձնակազմն իրեն շատ էր գնահատում: 21-րդ դպրոցում իր անունով դասասենյակ ունի, 18-րդ դպրոցում՝ փառքի անկյուն: Առարկաներից «Մաթեմատիկայից» էր շատ ուժեղ, նաև «Ֆիզիկան» էր նախընտրում»:

Շալիկոն ուսումը շարունակել է Պոլիտեխնիկի քոլեջում՝ «Օպերատոր և գնացքավար» մասնագիտությամբ: «Քոլեջում էլ պատվո տախտակ ունեն, որտեղ մեր երեխաների նկարներն են փակցված. ավաղ, զոհերը շատ են: Շալիկոս բանակ մեկնեց՝ քոլեջում ուսումը կիսատ թողնելով»:

2019 թ. հուլիսի 1-ին Շալիկոն մեկնում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մատաղիս: 2020 թվականին ծառայությունը շարունակել է Արմավիրի ուսումնական զորամասում, սերժանտի կոչումով վերադարձել է Մատաղիս, ծառայում էր Թալիշում: «Կարգապահ զինվոր էր, շատ լավ էր ծառայում, իզուր չէր, որ իրեն սերժանտական կուրսերի էին տարել»:

Երբ հարցնում եմ, թե ապագայի ինչ պլաններ ուներ Շալիկոն, տիկին Գեղեցիկն արձագանքում է. «Չնայած քաղաքում էինք ապրում, բայց շատ էր սիրում իր ծննդավայրը: Միշտ ասում էր՝ զորացրվելուց հետո պետք է գյուղ տեղափոխվեմ, գյուղատնտեսությամբ զբաղվեմ: Ինքս չէի համակերպվել գյուղի հետ, դրա համար տեղափոխվել էինք քաղաք, նույնն էլ Շալիկոյիս էի խորհուրդ տալիս, թե գյուղի կյանքը դժվար է, կկարողանա՞ս: Նա ասում էր, որ ամեն հարմարություն կստեղծի, ամեն ինչ շատ լավ կլինի: Որոշ ժամանակ հետո ասաց» «Մա՛մ, քանի որ գյուղ տեղափոխվելու հետ համաձայն չես, զինվորական եմ դառնալու»: Ամուսինս շատ էր արտագնա աշխատանքի մեկնում, Շալիկոս դա չէր սիրում, երբ Ռուսաստանի անուն էին տալիս, դեպրեսիայի մեջ էր ընկնում. «Ի՞նչ կա Հայաստանից դուրս, այստեղ ամեն ինչ շատ լավ է»: Ծառայում էր, դեռ պատերազմ չկար, օգոստոսին զրուցում էինք, ասաց. «Մամ, այստեղ խոսել եմ ու որոշել՝ ծառայությունս վերջանալուց հետո կմնամ Մատաղիսում»: Արցախը շատ էր սիրում, մի բան կար այդ հողի մեջ, որ երեխաներին այդպես ձգում էր: Մատաղիսը հինգ մատի պես էր ճանաչում, երդմնակալության ժամանակ, երբ գնացինք իր մոտ, ինձ ասաց. «Կարծես մեր գյուղը լինի, այնքան նման է: Այստեղ կապրեմ, Հայաստանից էլ կապս չեմ կտրի»: Ի դեպ, մինչ ծառայության մեկնելը զինկոմիսարիատում ընտրել էր «Ես եմ» ծրագրով եռամյա ծառայության տարբերակը: Արդեն պլաններ էր կազմում, շատ ոգևորված էր: Այդ ժամանակ կարողացա իրեն համոզել, որ ծառայությունից վերադառնալուց հետո նոր միայն, եթե ցանկանա, կայացնի նման կարևոր որոշում, ինչպիսին զինվորական դառնալն է: Ծառայելու ժամանակ, երբ զրուցում էինք, զինվորական դառնալու հստակ որոշում էր կայացրել: Ասում էր. «Մա՛մ, ինձ լեյտենանտի կոչում կտան: Քեզ համար էլ տեղ կանեմ, կգաս ինձ մոտ, կաշխատես որպես բուժքույր»: Ես մասնագիտությամբ բուժքույր եմ: Պլաններ շատ ուներ, բայց, ավաղ, պատերազմն ամեն ինչ իրար խառնեց»:

Սեպտեմբերի 27-ին պատերազմ էր: Տիկին Գեղեցիկը նշում է՝ որդին մշտապես ասում էր, որ խստացված զորավարժանքներ են. «Երևի հոկտեմբերի 8-ն էր: Գուցե տագնապն այլ էր, Շալիկոս ասաց. «Մա՛մ, եթե այս անգամ էլ հաղթահարենք, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, դրոշը ձեռքներիս կգանք»: Երբ արձագանքեցի, թե դու ասում ես, որ պատերազմ չկա, այդ դեպքում ի՞նչ դրոշ, Շալիկոս պատասխանեց. «Ես որ չասեմ, դու չգիտե՞ս, որ պատերազմ է, մա՛մ»»:

Ընտանիքի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Դրանից հետո իրենից լուր չենք ունեցել: Հրադադարն էլ եղավ, իրենից էլի լուր չկար: Հույսով սպասում էինք, որ պետք է զանգեր: Փնտրում էինք իրեն բոլոր հնարավոր տեղերում, նաև զանգում բոլոր հնարավոր հեռախոսահամարներին, զանգերն անպատասխան էին մնում, մեզ թվում էր, որ գուցե կապերն են վատը: Որևէ լուր Շալիկոյից չունեինք: Նկարը տեղադրեցինք սոցիալական ցանցերում, մտածում էինք, որ գուցե այդ կերպ ինչ-որ տեղեկություն ստանանք: Արձագանքներ եղան: Նկարում էլի տղաներ կային, որոնց ևս փնտրում էին: Բայց էլի որևէ հստակ լուր չէինք կարողանում ստանալ: Դժվար էր իրեն գտնելը, քանի որ մեզ պատերազմի օրերին չէր ասում, թե որտեղ է, որ գոնե տեղանքով կողմնորոշվեինք: Մյուս կողմից՝ միշտ այնքան լավատես էր, դա մեզ հույս էր ներշնչում, որ ինքը հավանաբար ապահով տեղում է, ուղղակի կապ չկա, հնարավորություն չկա մեզ զանգահարելու: Երբեք մեզ տագնապալի լուր չէր հայտնում: Մի ծանոթ ունեինք, որ պատերազմի ընթացքում մեզ հանգստացնում էր, հույս տալիս, որ ամեն ինչ կարգին է: Բայց հոկտեմբերի 15-ից հետո նա էլ ասաց, թե այլևս տեղեկություն չունի: Գուցե նաև մեզ հուշում տվեց, բայց չհասկացանք»:

Նոյեմբերին մի օր տիկին Գեղեցիկի զանգերից մեկին վերջապես պատասխան է լինում: «Պարբերաբար զանգահարում էի բոլոր համարներին, զանգերս անպատասխան էին մնում: Բայց այդ օրը մի տղա պատասխանեց, ասացի, որ Շալիկոյին եմ փնտրում, անուն ազգանուն հայրանունն ասացի, նշեց, որ միասին են ծառայել, ներսումս հույս արթնացավ: Խնդրեցի հեռախոսը Շալիկոյիս փոխանցել, ասաց, որ չի կարող և այլն: Անգամ սկսեցի Շալիկոյիս վրա բարկանալ, որ չի զանգել տուն, մեզ չի ասել, որ ամեն ինչ կարգին է: Այնքան հույս ունեի, որ իր հետ չի կարող վատ բան պատահել: Բայց կողքից ձայներ լսեցի՝ ասա՛, ասա՛: Պատմեց՝ հոկտեմբերի 13-ին գնում էինք, իրենք մեր առջևից էին գնում, հետո մենք վերադարձանք, իրենք՝ ոչ: Տարակուսանքի մեջ ընկանք, այդ ինչպե՞ս»: Շալիկոն անմահացել է հոկտեմբերի 13-ին: Ընտանիքը 40 օր փնտրել է որդուն բոլոր հնարավոր տեղերում: Շատ հետո Շալիկոյի մայրիկը կիմանա, որ որդին, բացի իր ծառայության վայրից՝ Թալիշից, եղել է պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Մարտունի, Իշխանասար, Օմարի լեռնանցք: Շատ հավանական է, որ սա էլ ամբողջը չէ: «Զինգրքույկի մեջ գրել էր իմ անունը, թե այդ պահին իր մտքով ինչ էր անցել, չեմ կարող ասել: Հիմա մտածում եմ՝ գուցե վիրավոր է եղել կամ ծանր վիճակում, իմանալով, որ հայրիկն այստեղ չէ այդ օրերին, իմ անունն է գրել, որ կարողանան շուտ գտնել ինձ»:

Շալիկոն երկու քրոջ միակ եղբայրն է: Ինչպես հազարավոր ընտանիքներում, նրանց ընտանիքում էլ մեկը մյուսի թիկունքն ու ուժն են դարձել: Մայրիկն այսօր ուժ է ստանում որդուց: «Երբ ինչ-որ բան եմ նախաձեռնում, որ պետք է անեմ, երբ դժվարություններ եմ ունենում, նայում եմ Շալիկոյիս նկարին և կարծես ուժ ստանում, կարծես ներքին մի ձայն ինձ հուշի՝ մա՛մ, սա այսպես պիտի անես: Երբ ինչ-որ բան անելիս իր անունն եմ տալիս, անկախ իրենից, կարծես ստացվի անելիքս ու այն էլ հեշտությամբ: Նա կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը»:

Հ. Գ. - Հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Գյումրու «Շիրակ» պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըԻդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցԱմերիաբանկը մասնակցեց Career City Fest փառատոնին` ներկայացնելով Ամերիացիներին բնորոշ արժեքները Այս պահի դրությամբ, զոհերի թիվն անցնում է 4 տասնյակը, ցավակցություններս բարեկամ Իրանին. Աբրահամյան Շրջառանառությունից դուրս են բերվում ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է Փաշինյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր «Այսօր 2 կոպեկ ավել վաստակելու և դահլիճում հանդիսատես լցնելու համար փորձում են կատարել հանդիսատեսի ցանկությունը». Շուշան Պետրոսյան Լավ հոտ չի գալիս․ Ադրբեջանն ամենօրյա հաճախականությամբ կրակում է, Սյունիքում անհանգիստ են Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Սաուդյան Արաբիան եւ Կատարը կվճարեն Սիրիայի պարտքից 15 մլն դոլար Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 67,1 դոլար Դյոկերեշը շրջանցել է Սալահին Ոսկե խաղակոշիկի համար պայքարում «Բավարիան» երրորդ անգամ անընդմեջ հաղթել է կանանց Բունդեսլիգայում Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող Ֆրանսիան Հնդկաստանին 26 Rafale կnրծանիչներ կվաճառի «Սյունեցիների ներդրումը Մեծ Հաղթանակում. անմոռանալի սխրանք»․ Գիտակոնֆերանս ԿապանումՎերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Արտակ Զաքարյանը մատնանշում է դեպքերը Պուտինը «ժամանակավոր» հրադադար հայտարարեց Այսօր էլ «Նեմեսիսը» շարունակվում է, նորօրյա հանցագործները պետք է պատժվեն. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվեն» հավաստագրեր և հուշանվերներ հանձնեց Երևանում կազմակերպված դիտորդական դասընթացի մասնակիցներին «Այս դժվարին պահին կիսում եմ Իրանի եղբայրական և բարեկամ ժողովրդի ծանր վիշտը». Գագիկ Ծառուկյան «Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ հանդես կգա Սերգեյ Խաչատրյանի հետ Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն էԻրաքում նախատեսում են կառուցել ամենամեծ արևային էլեկտրակայանը Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում Հայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Մենք պետք է մեկ բռունցք դառնանք գաղափարական իմաստով՝ փորձելով գտնել քաղաքական և աշխարհաքաղաքական լուծումներ մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելու և խաղաղություն ունենալու համար. Մհեր Ավետիսյան «Նեմեսիս»-ը չի ավարտվել, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ վերահաստատելու արդարությունը և վերականգնելու մեր իրավունքները. Ավետիք Չալաբյան Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր «Նեմեսիս» գործողությանը«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան ԱբրահամյանՔաղաքացիական պայմանագիր կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակում հրավիրել էինք Նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Ռոմանոս Պետրոսյան2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էԽոշոր հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում Շուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԹագավորական գավաթն ուղևորվում է Կատալոնիա. «Բարսելոնա»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալ»-ինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն