Երևան, 25.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Դեբլեի միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց «Վեստ Արմենիային» Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել


Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանության 7 տարվա հետ կապված շատ է նշվում գլոբալ ձախողումների մասին՝ լինի դա անվտանգության ոլորտը, արտաքին քաղաքականության ուղղությունը, թե շարունակական զիջումները հակառակորդին։ Բայց խնդիրն այն է, որ ոչ միայն գլոբալ, այլև անգամ մունիցիպալ և ոլորտային ուղղություններով ևս անընդհատ ձախողումներ են և ոչ մի հաջողություն։ Վերցնենք, օրինակ՝ տնտեսությունը։ Այս տարիների ընթացքում այդպես էլ տնտեսական զարգացման հիմքեր չձևավորվեցին։ Տնտեսությունը մեծապես կախված է արտաքին գործոններից։ Իշխանություններն անընդհատ խոսում են տնտեսության դիվերսիֆիկացման մասին, բայց մեր տնտեսական հոսքերն ավելի ու ավելի են կախվածության մեջ դրվում Ռուսաստանից։ Գումարած՝ այնպիսի հարկային քաղաքականություն է իրականացվում, որ Հայաստանում արտադրանք թողարկելը դառնում է ոչ ձեռնտու։ Այսինքն, ավելի հեշտ է ապրանքները ներկրել, քան Հայաստանում արտադրել ու արտահանել։ Այնինչ շատ երկրներ՝ սկսած Չինաստանից, մեծ ռեսուրսներ են ուղղում տեղական արտադրողներին սուբսիդավորելու նպատակով, որպեսզի խրախուսեն նրանց՝ արտադրելու և արտահանելու հարցում։

Այլ ուղղություններով ևս բարձիթողի իրավիճակ է։ Դիտարկենք, օրինակ՝ հանցավորության դեմ պայքարն ու իրավապահ ոլորտը։ Մինչ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են, երկրում քրեական առումով շատ բարդ իրավիճակ է տիրում։ Գրեթե շաբաթ չկա, որ լրահոսում սպանության, ծեծկռտուքի, «ռազբորկաների» կամ այլ ծանր հանցագործությունների մասին տեղեկություններ չտարածվեն լրատվամիջոցներում։ Արդեն տևական ժամանակ է, ինչ նշվում է, որ ծանր հանցագործությունների առումով իրավիճակն իրոք ծայրահեղ է։ Երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ մարդիկ թշնամացել են միմյանց հետ, մի փոքր վիճաբանությունը կարող է ավարտվել ծանր դեպքով։ Բավական ժամանակ է, ինչ անհանգստություն և մտագոհություններ են հնչում այս կապակցությամբ, բայց «ձայն բարբառո հանապատի»։ Իշխանություններին միայն ընդդիմադիրներին լռեցնելն ու նրանց վրա գործեր «կարելն» է անհանգստացնում։

Վերջին տարիներին ակնհայտ հետընթաց է նաև կրթական ոլորտում։ Ինչ-որ բարեփոխումների անվան տակ անընդհատ փորձարկումներ են կատարում այս ոլորտում, որի պատասխանատուները ձգտում են կրթական բաղադրիչից դուրս հանել մեր ազգայինն ու ինքնության բաղադրիչը կազմող մասերը։ Այսինքն, իշխանությունների կողմից խնդիր է դրվել, որ կրթությունը ևս համապատասխանեցվի «խաղաղության օրակարգի» կամ դրա, այսպես ասած, նոր տարածաշրջանային իրողությունների տրամաբանությանը։ Իսկ սա նշանակում է խեղաթյուրել հայ ժողովրդի պատմությունն ու պատմական ժառանգության մասին պատկերացումները։

Միևնույն ժամանակ, գիտական ու վերլուծական լուրջ միտքն անտեսվում է, էլ չենք խոսում առողջ քննադատության մասին, իսկ դրա փոխարեն այսօրվա քաղաքական վերնախավն իր քայլերով խրախուսում է մակերեսայնությունը, ցուցադրականը, որն էլ պետք է նպաստի մարդկանց շրջանում սոցցանցային մտածողության ձևավորմանը, երբ հանրությունն ավելի հանգիստ կմանիպուլացվի՝ առանց լուրջ վերլուծության ենթարկելու իրավիճակը։ Արդյունքում այնպիսի պատկեր կձևավորվի, որ մարդիկ պարտությունը կհամարեն հաղթանակ, կհպարտանան պարտությամբ կամ էլ հակառակորդին արված զիջումները կդիտարկեն որպես երկրի ինքնիշխանության պաշտպանությանը միտված քայլ։

Անգամ սպորտի ոլորտում է իրավիճակը շատ ծայրահեղ, ընդ որում, որքան էլ տարօրինակ թվա հենց վերը նշվածի կոնտեքստում։ Այն մարզիկները, որոնք ժամանակին մեծ ավանդ են ներդրել Հայաստանի անունը բարձր պահելու համար, իրենց զգում են անտեսված։ Իշխանությունները նեղացրին, օրինակ՝ Լևոն Արոնյանին, որը Հայաստանի դրոշի ներքո հանդես չի գալիս դրանից հետո, նաև Հենրիխ Մխիթարյանին, որը ստիպված ժամանակից շուտ դադարեց հանդես գալ հավաքականի կազմում, և այլն։ Փաշինյանին ու իր թիմին հաղթողներ պետք չեն։ Նրանք պարտության խորհրդանիշ են, ու պետք է պարտություն լինի ամեն ոլորտում, և դրան պիտի հասարակությունը վարժվի:

Կարճ ասած՝ իշխանություններն անգամ փոքր հարցերում են ձախողվել, չնայած կա կարծիք, որ շատ դեպքերում գործ ունենք ոչ թե զուտ ձախողման, այլ հստակ քաղաքականության հետ: Իսկ այս պայմաններում անիրական է դառնում ակնկալել, թե գլոբալ խնդիրներում հնարավոր է բեկում մտցնել ու հաջողություններ արձանագրել այս իշխանությունների օրոք։ Միակ հարցը մնում է այն, թե մինչև երբ է հայ ժողովուրդը հանդուրժելու, որ եղածը քանդեն: Մինչև վե՞րջ, երբ այլևս ավերելու ոչինչ չմնա՞...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում Ուիթքոֆի հետ. Պեսկով Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսի գինը Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Exclusive «2 աստղ» նախագծի թեժ ետնաբեմը. Tert.am Life-ի օբյեկտիվում լարված ու հուզված արտիստներն են՝ ելույթից րոպեներ առաջ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է Ավստրալիան ընդլայնում արևային վահանակների արտադրությունը Խոշոր վթար, վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՖասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը Այն մասին, թե ինչ դասեր է պետք քաղել Հայոց Ցեղասպանությունից, և ինչ պատասխան է պետք տալ ցեղասպան հրեշներին․ Ավետիք Չալաբյան Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները. Մհեր ԱվետիսյանԲաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FTՊարտավոր ենք մի կողմ դնել բոլոր առկա տարաձայնությունները, համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ Արտյոմ Վարդանյան«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Իշխանությունը փորձում է հայ ժողովրդի մեջից ջնջել պատմական անցյալը. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Մենք կյանքը սիրող ժողովուրդ ենք, ստեղծող ու արարող․ Մենուա Սողոմոնյան«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության երիտասարդներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբԿարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՑեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է․ Արման Վարդանյան Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Վլադիմիր, կա՛նգ առ. Թրամփը՝ Կիևի վրա մասշտաբային հարձակմшն մասին «Ինտեր Մայամիի» առաջատարներից մեկը փոխել է ակումբային գրանցումը. պաշտոնական Արցախցի Արման Ավանեսյանը դուրս է եկել սամբոյի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ ՀՀ և Նիդերլանդների կրթության նախարարները դիտել են «Ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրությունը «Շատ կուզեի նորից կարողանալ սկսել կյանքս ու ավելին անել, քան անում եմ». Մարջան Ավետիսյան «Երբեմն կյանքը կարող է չընթանալ մեր պատկերացրած հունով, պետք է լինենք ուժեղ ու ինքնավստահ». Աննա Մանուչարյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժած Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով Մենք հո՞ ամեն օր թշ նամու դրոշը չենք վառnւմ, բայց կրակnւմ են, չէ՞․ խոզնավարցին Գորիսում տուն է վարձել, որ գիշերեն այնտեղ Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Գ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Կրթական կենտրոն «Եվրասիա»-Հայաստանում տեղի ունեցավ հիշատակի հանդիպում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանՆիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը nտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրnւմը հայ երիտասարդների կողմից դատապարտում է. Շարմազանով Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար Դավթյան «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրևային էներգիայով աշխատող ռոբոտները Չինաստանում սովորել են մաքրել ստացիոնար արևային մարտկոցները