Երևան, 23.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ» «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»


Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, որն ավանդաբար համարվում է հակառուսական քաղաքական գործիչ, քաղաքական շրջադարձ է նախապատրաստում դեպի Ռուսաստան։ «Հընթացս կոշիկը փոխելու» լուրջ պատճառ կա, և դա նույնիսկ Ադրբեջանը չէ։

Ըստ հայկական լրատվամիջոցների, Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարել է վերականգնել կապերը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին։ Ասվածին կարելի է հավատալ, քանի որ չի կարելի չհավատալ սեփական աչքերին: Հայաստանում, իրոք, նման բան է տեղի ունենում արդեն մեկ ամիս, պարզապես ոչ բոլորն են նկատում։ Երևանը խնդրել է դառնալ դիտորդ BRICSում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, Փաշինյանը մայիսի 9-ին անձամբ կմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, չնայած 2024 թվականին նման հրավերը մերժել էր՝ ասելով. «Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ»։ Բայց հիմա ստացվում է, որ պետք է:

Այս փոփոխությունները չեն բացատրվում Հայաստանի գլխին ընկած ցավերով։ Այնտեղ ամեն ինչ քիչ թե շատ նույնն է, բացառությամբ նրա, որ Երևանն ու Բաքուն կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որը, ըստ Փաշինյանի, կազատի Հայաստանը բազմաթիվ սպառնալիքներից ու խնդիրներից։

Այլ բան է, որ այդ համաձայնագիրը, չնայած Փաշինյանի՝ այն ստորագրելու պատրաստակամությանը, դժվար թե տեսանելի ապագայում ստորագրվի։ Ստորագրման ռացիոնալ պատճառներ չկան, բայց կան զգացմունքային պատճառներ: Բաքվի համար կարևոր է, որ Երևանի նվաստացումը շարունակվի որքան հնարավոր է երկար, և դա է այն պատճառներից մեկը, որ նրանք չեն ցանկանում զիջել իրենց վերահսկողության տակ գտնվող 200 քառակուսի կիլոմետր բուն հայկական տարածքը։ Ադրբեջանին ժայռեր պետք չեն, նրան պետք է Հայաստանի նվաստացումը: Դա ադրբեջանցիների կողմից որևէ առանձնահատուկ չարության հետևանք չէ։ Դա բնական զարգացում է այն էթնոքաղաքական հակամարտություններում, որտեղ մի կողմը բավականաչափ ուժեղ է մյուս կողմին պայմաններ թելադրելու համար: Այնպես որ, ստիպված պետք է անգամ լեզգինկա պարի, եթե Բաքուն պահանջի, չնայած Փաշինյանը նման բաների վարպետ չէ։

Սակայն այլ է այն բացահայտումը, ինչը ստիպել է Հայաստանի վարչապետին վերանայել իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ։ Փաշինյանը կարծում էր, որ դառնալու է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դաշնակիցը, բայց դարձավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատանդը Էմանուել Մակրոնի չարաճճիությունների ֆոնին: Փաստորեն, հենց այդ մարդիկ՝ Մակրոնը և քնկոտ նախագահ Ջո Բայդենի շրջապատը, խնդրեցին Փաշինյանին խզվել Ռուսաստանից՝ դա կապելով Երևանին օգնություն տրամադրելու հետ, այդ թվում՝ զենքի հարցում: Եվ Փաշինյանը չհրաժարվեց: Նախ՝ նա վաղուց և ոչ առանց պատճառի համարվում էր գաղափարապես հակառուսական քաղաքական գործիչ, որն սպասում է պատճառի՝ Մոսկվայից խզվելու և դեպի Արևմուտք նավարկելու համար։ Երկրորդ, դա այն ժամանակ էր, երբ արևմտյան քաղաքական գործիչները Ռուսաստանը ներկայացնում էին որպես չարի կայսրություն և կավե ոտքերով վիթխարի հսկա, որն ուր որ է կփլուզվի: Երրորդ հերթին՝ հաշվի առնելով Ղարաբաղյան պատերազմում կրած ցավալի պարտությունը՝ Փաշինյանին այլ բան չէր մնում, քան «քավության նոխազ» նշանակել այդ ձախողման համար, և դրա համար Ռուսաստանն էր թվում ամենահաջող թեկնածուն։ Ազնիվ մարդու համար կա ևս մեկ տարբերակ՝ ընդունել դիվանագիտության և մարտավարության մեջ անհաջողությունների իր մեղքը, պատասխանատվություն ստանձնել և ընտրել ավելի խելացի իրավահաջորդ: Բայց Փաշինյանն այդպիսին չէ:

Կա նաև չորրորդ պատճառը՝ հայկական Սփյուռքի գործոնը։ Հայաստանում կարծում են, որ պետք է հաշվի առնել Սփյուռքի կարծիքը, քանի որ Սփյուռքը միշտ կօգնի։ ԱՄՆ–ը և Ֆրանսիան առանձնապես խոշոր և ազդեցիկ հայկական սփյուռք ունեն, որոնք դրդում էին Երևանին՝ «ընտրել ազատությունը», այսինքն՝ պոկվել Ռուսաստանից: Փաշինյանը տարվեց դրանով՝ մոռանալով, որ աշխարհագրությունը ճակատագիր է, ինչպես Նապոլեոնն է նշել մեկ այլ առիթով։

Իսկ այն, ինչը ներկայում ստիպեց Փաշինյանին մտափոխվել, կոչվում է Դոնալդ Թրամփ: Բայց ոչ այն առումով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Հայաստանի վարչապետին անառակ որդու պես վերադառնալ «Մայր Ռուսաստանի» գիրկը։ Ամեն ինչ փոխվեց Թրամփի հաղթանակով և Դեմոկրատական կուսակցության պարտությամբ։ Կալիֆորնիայի հայերը կարող են երևանցիներին պատմել, թե որքան լավ են նրանք դա անում և ինչպես են ազդում ամբողջ Ամերիկայի վրա, բայց իրականում այդ ազդեցությունը տարածվում է միայն Դեմոկրատական կուսակցության վրա: Ընդհանուր առմամբ, ներկայում ԱՄՆ-ում հայկական լոբբինգի հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ, կարծես, խոստացել են հետ զանգել Փաշինյանին, բայց արգելափակել են համարը, նրա համար ժամանակ չկա:

Մնում է Ֆրանսիան, որտեղ ամեն ինչ կայուն է թվում, այն ենթարկվում է Մակրոնի ստերիլ էներգիային և Շառլ Ազնավուրի հմայքին։ Բայց, ինչպես երևում է, կա Մակրոնի էներգիայի հետ կապված համակարգային խնդիր՝ նա խոսում է շատ ու գեղեցիկ, բայց անում է շատ քիչ, իսկ եթե ինչ-որ բան էլ անում է, ապա չի ստացվում։ Բայց եթե նույնիսկ Մակրոնն իրականում արծիվ լիներ, այլ ոչ թե աքաղաղ (Ֆրանսիայի ազգային խորհրդանիշը), նա, այնուամենայնիվ, չէր կարող ծածկել Հայաստանը իր թևով։ Ներկայում Մակրոնն այնքան է ցանկանում փրկել Վլադիմիր Զելենսկուն, որ ստիպված կլինի Կիևին տալ բառացիորեն այն ամենը, ինչ մնացել է ֆրանսիական բանակում։ Բայց, իհարկե, նա դրանով չի փրկի Ուկրաինան։ Եվ նա, իհարկե, չի փրկի նաև Հայաստանը: Հայաստանից բացի ոչ ոք չի փրկի Հայաստանը: Գուցե Ռուսաստանը փրկի՞, եթե պատշաճ կերպով խնդրեն: Ռուսաստանը հիշաչար չէ, նա կների: Բայց դա էլ հաստատ չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն ահռելի մաքսատուրքերով պաշտպանում է իր արևային էներգետիկան «Նյումեգ» հրատարակչությունը տպագրել է Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմություն» ստվարածավալ աշխատությունը․ ՀայաՔվե Այն մասին, ինչու ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել Արցախի նկատմամբ մեր հիմնարար իրավունքից. Ավետիք Չալաբյան Գետինը մտնի, որ մեր ղեկավարն է, ես իր տեղն ամաչում եմ. քաղաքացի Երկիր Մոլորակի օրվա կապակցությամբ ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցները տարածաշրջանում դպրոցների այցելությունների ծրագիր են սկսել Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը․ ՇարմազանովՏեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Իշխան Սաղաթելյանի հորեղբորորդին 2 անձի է դանակահարել Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համար Մհեր Ավետիսյանի ելույթը Դաշնային խորհրդումՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի ՍարգսյանՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն էՆիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել. Նաիրի Սարգսյան 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՈրքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը. Մհեր Ավետիսյան Դուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերԱդրբեջանական սադրանքներն ու ՀՀ իշխանության հանցավոր լռությունը մեծ ներգործություն են ունենում սահմանամերձ բնակավայրերի վրաՀիշողություն մենք ենք, պահանջատիրությունը՝ մեր պայքարը. ՀայաՔվե Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիանԱրեւմուտքը պարբերաբար սադրում է հակամարտություններ հետխորհրդային տարածքում. Մհեր Ավետիսյան Վերջնաժամկետները երկարաձգվեցին «Հիմա հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց առաջ, որովհետև ինչ-որ մի բան միշտ ինձ դուր չի գալիս». Իրինա Այվազյան Երևանում կայանված «Hyundai»-ում հրդեհ է բռնկվել Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. Կրեմլ ԶՊՄԿ-ն, որպես պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն, իրականացնում է բնապահպանական մի շարք նախագծեր Մենք հիշում ենք․ մենք հայրենիք ենք կորցրել․ նզովվեն Հայոց ցեղասպանությունն ուրացողներն ու մոռացողները. ՀայաՔվե Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Ավանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից Տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է , թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում․ Նաիրի Սարգսյան Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՀայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Ե՞րբ են առաջին անգամ սկսել դիմահարդարվել կանայք. «Փաստ»Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացի