Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ մղձավանջի է վերածվել մեր ներկան Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության գալու հետևանքով, բոլորին էլ պարզ է: Լավ, մի քանի բացառություններով:

Այո, այդ մղձավանջային այսօրը ձևավորվել է հենց Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, ինչն էլ, իր հերթին, հետևանք է այն բանի, որ 2020-ի պատերազմական աղետը բերած անձը ու նրա կուսակցությունը 2021-ին արտահերթ ընտրություններով վերարտադրվեցին, ի դեպ՝ «Ապագա կա ապագա» կարգախոսով: Այն, ի դեպ, Փաշինյանն ու իր թիմակիցները տարածում էին նաև Արցախի վրա, որը 2022-ի հոկտեմբերի 6-ին ուրացան, իսկ 2023-ի սեպտեմբերին թույլ տվեցին հայաթափել, ինչը այդ ուրացման ուղիղ հետևանքն է:

Նախօրեին Փաշինյանը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը՝ ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել»։

Գործնականում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնում է... Հայաստանի անկախությանը: Դա նույնն է, եթե մեկնումեկին ասես, որ նրա ծննդյան վկայականը ոչ թե նրա ծննդյան, այլ իրականում մահվան վկայականն է: Էլի նման անհամատեղելի «պնդումների» օրինակներ կարելի է բերել, որպեսզի Փաշինյանի ասածի ամբողջ անհեթեթությունը ավելի ցայտուն երևա: Բայց, վստահ ենք, որ ասվածն էլ միանգամայն բավարար է:

Բուն հարցն այն է, թե ո՛վ է դա ասում և ինչ նպատակով: Իսկ դա ասում է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, որը միջազգային հարաբերություններում ներկայացնում է մեր պետությունն ու մեր պետության անունից պարտավորություններ է ստանձնում ու փաստաթղթեր ստորագրում: Դա ասում է մեկը, որի ընդունած որոշումներից կախված են մեր պետության, մեր ժողովրդի, մեր սերունդների ճակատագրերը: Ու Փաշինյանը նման հայտարարություն անում է, որպեսզի հիմնավորի ՀՀ Սահմանադրությունը չեղարկելն ու «նոր» Սահմանադրություն ընդունելը, Սահմանադրության անփոփոխելի նախաբանն ու Անկախության հռչակագրին արված հղումը մեր պետականության պատմաքաղաքական իրականությունից ջնջելը, ավելի ճիշտ՝ քերելը:

Մեծ հաշվով, անցյալը ջնջելը Փաշինյանի վարչապետական գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Նա և իր քպական թիմը բավականին հետևողականորեն ու «գետնի վրա» ընդամենը 6-7 տարվա ընթացքում հիմնավեր ջնջեցին նախորդ 27 տարիներին ժողովրդի ու համայն հայության ջանքերով ստեղծածն ու ձեռքբերումները, ջնջեցին հաղթանակները, երկրի պաշտպանունակությունը, արտաքին-քաղաքական կշիռն ու սուբյեկտայնությունը: Ու դեռ ջնջում են:

Հիմա, ինչ պես դժվար չէ նկա տ ե լ , «ջնջման» փաշինյանական մարմաջը, եթե կուզեք՝ «քաղաքականությունը» հասել է Հայոց ցեղասպանության եղելությունը ռևիզիոնիստական վերանայման ենթարկելուն, մեծ հաշվով՝ ժողովրդի պատմական հիշողությունից ջնջելուն: Ջնջել են Արցախը մեր երկրի քարտեզից, Արցախի պետական կառույցների էլեկտրոնային կայքէջերն են ջնջել...

Անխուսափելի էր նաև Անկախության հռչակագիրը ջնջելու նրա հետևողական դիրքավորումը: Նա, ով որոշել է Հայաստանը դնել թուրքական տիրապետության կամ վերահսկողության տակ, բնականաբար, պետք է նաև պետականության հիմնարար փաստաթուղթը պատռի ու մի կողմ նետի, այն բնորոշի որպես... անկախության սպառնալիք:

Այսինքն, այս «ջնջելու քաղաքականությունը», բնականաբար, իրականացվում է Հայաստանի ու հայության թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրանքով: Այդ թելադրանքի սխեման էլ է պարզորոշ տեսանելի: Ահավասիկ. Փաշինյանը հայտարարում է, թե՝ ինչ էլ լինի, «խաղաղության օրակարգից» իրենք չեն շեղվի: Ալիևն ասում է, թե՝ շատ լավ, եթե խաղաղություն եք ուզում, պիտի այս ու այն մի բանն էլ անեք, օրինակ՝ Սահմանադրությունը փոխեք, որ Անկախության հռչակագրին ոչ մի հղում չլինի: Փաշինյանենք մի քիչ ցուցադրական խունջիկ-մունջիկ են գալիս, ապա... վազում Թուրքիա, Քըլըչի մոտ կամ գանգատվում Էրդողանին: Թուրքիան էլ ասում է՝ դե, եթե խաղաղություն եք ուզում, պիտի Ադրբեջանի ասածներն անեք: Փաշինյանը ելնում ու հայտարարում է, թե Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնալիք է... Հայաստանի անկախությանը:

Գործնականում, դա հայտարարություն է ոչ թե Անկախության հռչակագիրը ջնջելու, այլ Հայաստանի Հանրապետության հռչակման ու ձևավորման իրավաքաղաքական հիմքերը կազմալուծելու և ոչնչացնելու մասին: Այսինքն՝ այն, ինչը մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնային նպատակներից է: Առհասարակ, տիրապետող տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ղեկավարի դերում է, այլ Հայաստանի կազմաքանդման թշնամական նկրտումները հիմնավորողի ու այդ տնաքանդությունը որպես... «ինքնիշխան պետականության պահպանում» փաթեթավորողի դերում:

Օրուելի «1984»-ի գլխավոր հերոսը, կհիշեք, «Ճշմարտության նախարարությունում» խմբագիր էր, որի բուն գործը անցյալի խմբագրումն էր, անցյալում տպված թերթերի, փաստաթղթերի տվյալների խեղաթյուրումն այնպես, որ դրանք «համապատասխանեն» ներկային: Ու նա՝ Օրուելի այդ հերոսը, մտորում էր. «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը...»:

Մենք չէ, որ առաջինն ենք նկատել, թե Փաշինյանն ու նրա ՔՊ-ն Օրուելի «Անասնաֆերմա» ու «1984» հակաուտոպիական ստեղծագործությունները որպես գործունեության հրահանգաթերթիկ են ընկալել: Այդպիսի տպավորություն է: Դե՝ «պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»