Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակման 110-րդ տարելիցը: Թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ Ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը համայն հայությանը միավորող հարց է՝ անկախ քաղաքական հայացքներից, մարդկանց մտածելակերպից: Պահանջատիրության, Ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման հարցում մեծ մասամբ միատարր ենք եղել: Ներկայում անհանգստություն կա, որ այս հարցը ևս երկրորդ պլան է մղվում: Իսկ անհանգստությունն իրական հիմքեր ունի՝ պաշտոնյաների գործողությունների ու ելույթների տեսքով: Անգամ կարծիք է հնչում, որ, կարծես, Հայոց մեծ եղեռնի զոհերին հիշատակելու միակ արարողությունը Հայաստանում մնացել է Ջահերով երթը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հակադարձում է այն կարծիքին, որ այս հարցը ներկայիս իշխանությունները մոռացության են տալիս: «Հակառակը՝ կապիտուլ յանտ Նիկոլի վարչակազմն ամբողջությամբ առաջ է տանում թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և ամեն ինչ հայերի վրա բարդելու թեզը, այն է՝ ամեն ինչում հայերն են մեղավոր, իրենք են մեղավոր, որ ցեղասպանվել են: Երկրորդ՝ կապիտուլ յանտ Նիկոլը և նրա վարչակազմի որոշ ներկայացուցիչներ դիտավորյալ նաև այն թեզն են առաջ տանում, որ մեկուկես միլիոն մարդ չի զոհվել, դեռ պետք է հաշվենք: Առաջինը նման ստոր առաջարկով հանդես եկավ հանրությանը «հրեշ Անդո» մականունով հայտնի Անդրանիկ Քոչարյանը: Հետագայում նույնն արել է Նիկոլ Փաշինյանը, որը սկսեց կասկածի տակ դնել ընդհանրապես Ցեղասպանության եղելությունը և զոհերի թվաքանակը, հետագայում, իհարկե, հետքայլ արեց՝ տեսնելով հանրության զգալի մասի՝ իր զառանցանքներին տված գնահատականը և արձագանքը: Այնպես որ, գործ չունենք այն փաստի հետ, որ նա մոռացության է մատնում Հայոց ցեղասպանության հարցը: Մոռացության տանելը դեռ լավ է, ընդհակառակը՝ տեսնում ենք Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ ռևզիոնիզմ և կեղծարարություն ու դրանով նաև թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը մյուս հարվածն է հասցնում՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու Հայաստանում: Քաղաքագետը դրական արձագանք է տալիս այն դիտարկմանը, որ այս ձևակերպմամբ ևս փորձ է արվում փակել Արցախի թեման: «Կապիտուլ յանտ Նիկոլը 2020 թվականին Հայաստանը տարավ դիտավորյալ պատերազմի Ադրբեջանի հետ: Նա դա ինքն է արել, Նիկոլ Փաշինյանն է համարվում 2020 թ. 44-օրյա պատերազմի հեղինակը, նա է 2019 թ. օգոստոսի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով քանդելով ամբողջ բանակցային գործընթացը: Նա է այդ բանակցային գործընթացը դիտավորյալ քանդելով՝ նաև լեգիտիմացրել Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի դեմ: Նա է սրա հեղինակը: Արցախը պատերազմով Ադրբեջանին նվիրելուց հետո իր համար ուղղակի աղետ է համարվում այն փաստը, որ Հայաստանում կա մի մասսա, որը կարող է Արցախի մասին դեռ խոսել: Պատգամավորներից մեկն ասում է՝ Արցախի էջը փակելով՝ բացում ենք խաղաղության ինչ-որ էջ: Մարդ որքան կարող է տգետ լինել ու չհասկանալ, որ Արցախի էջը փակելով՝ նրանք բացում են Սյունիքի էջը, Սյունիքի էջը փակելով՝ բացում են Վայոց ձորի էջը, Վայոց ձորի էջը փակելով՝ բացում են Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի էջերը, որովհետև այդ նույն տիկինը պետք է հիշի, թե ինչպես էր իր դավադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Արցախը Հայաստանի Հանրապետության մարզ անվանում: Հիմա նրանց նման հակահայերը, այդ ամեն ինչը մոռանալով, փորձում են Արցախի էջը փակելով, իբր թե, Հայաստանի համար բացել խաղաղության էջ: Չի լինելու նման բան, որովհետև ամենաառաջինը դա չի ուզում հենց Ադրբեջանը, որի ախորժակը մեծանում է ուտելու ժամանակ: Ադրբեջանում շատ պարզ և շատ ճիշտ են տրամաբանում՝ եթե հայերն իրենց ամենահին բնօրրաններից մեկը՝ Արցախը, համարում են ուրիշինը, այդ ինչո՞ւ պետք է Երևանը, Կապանն ու Գորիսը չտան, ո՞վ է արգելելու նրանց՝ իրականացնել այդ ցանկությունները: Վերջապես պետք է հասկանանք՝ եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք: Տեղի ունեցողն ամբողջ աշխարհն է տեսնում: Անընդհատ սրանից-նրանից նեղվում ենք, պահանջատեր ենք լինում: Ասում ենք՝ ռուսն է մեղավոր, ամերիկացին է մեղավոր, ֆրանսիացին է մեղավոր, բայց ի՞նչ անի ռուսը, եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրում է փաստաթուղթ ու Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Ռո՞ւսը պետք է մեր հարցերը լուծի: Նիկոլական ժեխնյուզերը և Նիկոլին սպասարկող և երկրպագող մասսան ասում է՝ Պուտինն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Չգիտեի, որ Պուտինն է որոշումներ կայացնում մեր հարցերի վերաբերյալ: Եթե Պուտինը Շիրակի մարզը ճանաչի Պորտուգալիայի մաս, վերջ, պետք է Շիրակի մարզը Գյումրի քաղաքով տանք Պորտուգալիային և ասենք, որ Պուտինն է ճանաչե՞լ: Պուտինը Դոնբասը և Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս: Նիկոլն ինչո՞ւ դա չի ճանաչում որպես Ռուսաստանի մաս, ի՞նչն է պատճառը: Թե բա՝ Պուտինը դա ճանաչել է: Խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք: Նիկոլը մեր հասարակության արժանի զավակն է, հայելին է այս սպառող հասարակության: Այս հասարակության մեծ մասին պետք է երկու բան՝ ուտել և գնալ զուգարան: Հայրենասիրություն, պատմություն, պատմությունից դասեր քաղել ու սերտել՝ այս հասարակությանը բացարձակ պետք չէ: Այս հասարակությունն իր անգրագիտությամբ կործանելու է մեր երկիրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունը շարունակում է ատելություն գեներացնել, թիրախում արցախցիներն են, Արցախի պաշտոնյաներն են, մարդիկ են, որոնք ընդդիմանում են, բոլոր-բոլորը: ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչների ելույթները ագրեսիվ են, պառակտող, երբեմն հեռու տարրական քաղաքավարության կանոններից: Էմոցիոնալ ելույթների հիմքում անհանգստությո՞ւնն է: «Իրենք հո գիտեն, որ դավաճան են: Հիշեք «Գռզո» մականունով պատգամավորի լկտի պահվածքը, ջղաձգումները: Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեց, թե 10 հոգի է մահացել 2023 թվականին Արցախում երկօրյա մարտերի ընթացքում: Նրա խոսնակն ասում է, թե իբր 210 ասելու փոխարեն ասել է 10: Նախ՝ 223 մարդ է մահացել միայն երկօրյա ռազմական բախումների ժամանակ: Մոտ 200 մարդ մահացել է բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, մոտ 25 հոգու էլ մինչև հիմա չեն գտել, անհետ կորած են: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 500-ին: Եվ այս մարդիկ փորձում են արցախցիներին մեղադրել: Այդ առումով ակտիվ է «Խոսնակ» լրատվականը, որը, ըստ ասեկոսեների, կապված է Խաչատուր Սուքիասյան-Նանե Իսրայել յան կոչվող տանդեմի հետ: Խաչատուր Սուքիասյանը, Ալեն Սիմոնյանը և այլք զառանցում են, որ արցախցիները չեն պատերազմել: Արցախի պաշտպանական բանակն ամբողջությամբ ենթարկված է եղել Հայաստանի պաշտպանության նախարարությանը, և մինչև այն հրահանգ չտար, նա չէր պատերազմելու: Կամ բլոկադայի մեջ գտնվող արցախահայերն ինչպե՞ս պետք է պաշտպանեին Արցախն այն պարագայում, երբ Հայաստանի երրորդ Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է Արցախի անվտանգության երաշխավորը բոլոր օրենքներով: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր օրենքները խախտել է: Չզարմանաք, որ եթե ապագայում Նիկոլ Փաշինյանը հայաթափի Սյունիքը և այն տա Ադրբեջանին, ինչպես տվեց Արցախը՝ որպես Հայաստանի մարզ, նա սյունեցիներին է մեղադրելու Սյունիքը չպաշտպանելու համար, ասելու է՝ զենք վերցնեիք ձեր ձեռքը, գնայիք, պաշտպանեիք: Նիկոլ Փաշինյանն, Արցախը նվիրելով Ադրբեջանին, թուրքերին բերել է Հայաստան: Երևանից ավելի մեծ տարածք 2020 թվականից մինչև 2023 թվականը Ադրբեջանը գրավել է Հայաստանից: Ո՞վ և ինչպե՞ս է այդ տարածքները հետ բերելու: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից զառանցում է Հայաստանի՝ 29743 քառակուսի կիլոմետր տարածք ունենալու մասին: Իր օրոք Հայաստանը կորցրել է 200 քառակուսի կիլոմետր տարածք, էլ չասեմ Տավուշի անօրինական սահմանազատումը, որի արդյունքում ևս տարածքներ ենք կորցրել, ո՞վ է դրանք հետ բերելու և ե՞րբ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից