Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն անընդհատ զիջումների ճանապարհն են ընտրել։ Եվ ինչքան Հայաստանը զիջում է, այնքան Ադրբեջանը շատ զիջումներ է ցանկանում։ Ու ընդհանրապես, Ալիևի ռեժիմը շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ։

Ավելին, Ադրբեջանը ոչ միայն շահագրգռված չէ իր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու հարցում, այլև ազդում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա՝ փորձելով հնրավորինս խոչընդոտել այն։ Դրա համար էլ Թուրքիայից Հայաստանի հետ հարաբերությունների մասով այնպիսի հայտարարություններ են հնչում, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։

Որպես կանոն՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի պահվածքն ի ցույց դնող, դատապարտող քայլեր չեն ձեռնարկվում, բայց օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում վերջապես համարձակվեց խոսել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքի մասին։ Տևական ժամանակ է, ինչ խաղաղության համաձայնագրի կնքման թեման Հայաստանի օրակարգում է, ու չէր եղել որևէ դեպք, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը ոչ ներքին լսարանի համար հարցազրույց տա ու թեկուզ մեղմ տոնայնությամբ, բայց խոսի այն մասին, թե այնպիսի զգացում կա, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։

Ինչպես ասում են՝ լավին լավ պետք է ասել, ԱԳ նախարարի հարցազրույցը տեղին էր: Սակայն բանն այն է, որ, ըստ էության, արտգործնախարարը որևէ նորություն չի ասել, այլ հարց է, որ Հայաստանի կողմից հղված ուղերձների առումով սա կարևոր քայլ է, նույնիսկ ուշացած։ Ընդդիմությունը, անկախ փորձագետները, լրատվամիջոցները այս ընթացքում անընդհատ նշել են այն մասին, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ հստակ պատկերացումներն արտացոլվում են նաև հանրային ընկալումներում, բայց դրանք պետք է հասանելի դարձնել նաև միջազգային հանրությանը։ Դեռ ավելին՝ անընդհատ պետք է միջազգային լսարանին ու տարբեր պաշտոնյաների ականջին հասցնել ճշմարտությունը, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է հերթական ագրեսիայի և խափանում է խաղաղության հասնելու ցանկացած հնարավորություն։

Սակայն հետաքրքիր է, որ, ի տարբերություն արտգործնախարարի, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի խոսում Ադրբեջանի ապակառուցողական քայլերի մասին։ Նա նշում է միայն խաղաղության օրակարգից չշեղվելու ու խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հնարավորության մասին։ Միևնույն ժամանակ, նա ադրբեջանական թեզերն է շրջանառության մեջ դնում։ Դեռ ավելին՝ նա ցույց է տալիս, թե Հայաստանը պատրաստ է ընդառաջ գնալ ադրբեջանական պահանջներին, միայն թե ամեն գնով խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Բայց ամեն անգամ Բաքուն ոչ միայն բարձրացնում է պահանջների նշաձողը, այլև ճնշում ենթադրող նոր քայլերի դիմում։

Սահմանային իրավիճակը լարելուն միտված ադրբեջանական կողմի մոտեցումները և պատերազմական հռետորաբանությունը վկայում են, որ Բաքուն շահագրգռված է միայն Հայաստանի շարունակական կապիտուլ յացիայով։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը նորից կրկնում են սահմանային հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու իրենց առաջարկները, որոնք Ադրբեջանն արդեն մերժել է։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ջայլամի նման գլուխները մտցրել են ավազի մեջ, որպեսզի չտեսնեն, թե ինչ է կատարվում։

Ու հարցն այն է, որ իրենք ընդհանրապես ազնիվ չեն ժողովրդի հետ ու չեն ներկայացնում, թե ինչ է կատարվում նաև բանակցային սեղանի շուրջ ու, ընդհանրապես, միջազգային արենայում։ Դրա համար էլ շատ ժամանակ մեր հանրությունը տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկանում է հենց թշնամուց։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը որոշ գործընթացներ ներկայացնում է, թե իբր իրենց նախաձեռնությունն է, սակայն փաստացի կատարում է Ադրբեջանի պահանջները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն, որը մտնում է Ադրբեջանի պահանջների մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»