Երևան, 24.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ» Իրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ» «Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ» «Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» «Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ» Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Խառն են, շատ խառն են. «Փաստ»


Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ

Հասարակություն

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։

Նրանք

Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հենց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին և նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարված հանցագործությունը։ Վախը՝ մեղքի խոստովանության և, հետևաբար, վնասի փոխհատուցման, գերագույն դատաստանի առջև սերունդներով կանգնելու մղձավանջի նկատմամբ։ Հանցագործի կողմից ցեղասպանության ժխտումը նաև նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցել, կամ պատճառներն այնքան լուրջ են եղել, որ արդարացված են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանությունը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարավոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է...

«Մերոնք»

Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «Յան»-ով, որոնք ապրել, սովորել ու մեծացել են մեզ հետ հավասար հիմունքներով, օգտվել են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդյունքներից, մեզ հետ շնչել են նույն օդն ու խմել նույն ջուրը։ Ահա այստեղ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտոնությունների կամ նյութական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, հիշողությունն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերվում են ապրումակցման, սիրո, հավատքի, պատվի, արժանապատվության և բարոյականության իսպառ բացակայությամբ։ Նրանց զենքն է՝ սուտը, կեղծիքը, զրպարտությունն, սպառնալիքն ու բռնությունը։ Զինատեսակների հենց այս ընտրանին է գործի դրված ամենօրյա ու անդադար ռեժիմով։ Նրանք հավատում են միայն նրան, ինչը շոշափելի է և կարելի է ուտել։ Սակայն նրանք անզոր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից և հաշվի նստել նրանց հետ։

Մարդը զգացմունքների, երևակայության, մտքի թռիչքի, կարեկցանքի, նվիրվածության, ազնվության և արդարության, գործողությունների ու պատասխանատվության ներդաշնակությունն է: Սա նշանակում է, որ այն ամենն, ինչ անբնական է, արհեստական, հորինված ու ստիպողաբար պարտադրված, մարդու մեջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։
Վերոնշյալն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչն ուղղակիորեն կապված է մեր հիշողության, ոգեկոչման, ինքնության, հավատի, համախմբման, միասնականության ու պայքարի հետ։ Օր, որը մեր ավագների, մեր զավակների, աշխարհի չորս անկյուններում բնակվող մեր քույրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արյան մեջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաև ցեղասպանության հանցագործությունների դեմ համամարդկային պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատվության ստանձնման խոր գիտակցումն է և ուրիշի ցավին ու ողբերգությանն ականջալուր լինելու աներկբա պատրաստակամությունը։

Մեր միլիոնավոր նախնիների մահն արժեզրկելու մանիպուլյատիվ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլված ժառանգությունը, լինի դա հոգևոր թե նյութական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի հիշողությունը, խոսում են դատաստանի առջև կանգնելու և հատուցման վախի դրսևորման մասին։ Հետևաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և բանական Հայ Մարդու երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, մեր ստորագրությունն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժված են ուրացողները, ժխտողները, պատմությունը նենգափոխողներն ու այսպես կոչված վերաիմաստավորողները։ Հիշում ենք, պահանջում ենք և երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Վահագն Մելիքյան
Արտակարգ և լիազոր դեսպան,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով Սալահը՝ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ծաղակաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է․ կան զոհեր Ե´վ Ադրբեջանը, և´ ՔՊ-ն հիմնված են հայատյացության վրա. Արմեն ՄանվելյանԱմենամեծ թալանչին հենց ա´յս իշխանությունն է. Հովհաննես ԻշխանյանԻշխանության ստանձնելու դեպքում մենք պետք է ձեռնամուխ լինենք մի շարք հզոր մեգանախագծերի իրականացմանը, որոնք հնարավոր կդարձնեն տարեկան մինչև 10 տոկոս տնտեսական աճը․ Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը` պոլիտեխնիկցիների ուշադրության կենտրոնում (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները հեշտ չեն լինելու Հայաստանի ընդդիմության համար. Արտակ Զաքարյան Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին շարժական արևային էլեկտրակայանը երկաթուղային գծերի վրա Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Ի՞նչ են որոշելու Արցախի խորհրդարանականները Արևմուտքի և Ալիևի նվերը Փաշինյանին Մեր հողերը պիտի վերադարձվեն, ցանկալի է` դիվանագիտական ճանապարհով. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը. քաղաքացի«ՏԱՎՈՒՇ» հայրենակցական միության 10-րդ համագումարում ընտրված նոր ղեկավար կազմն ու հաստատված կանոնադրութունը պետական գրանցում ստացան Այլևս վե՛րջ․․․ այլ ճանապարհ գոյություն չունի․ Բագրատ Սրբազան Ինչ վնասակար հետևանքների է բերելու գործող վարչախմբի առաջարկած՝ զինվորական ծառայությունից փողով ազատվելու օրենքն ընդունվելու դեպքում. Ա. ՉալաբյանԻմփիչմենտի գործընթացում հովանավորներ փնտրողներին պետք է ասել հետևայլը. Արտակ ԶաքարյանԻնչի՞ համար էր ժամանակին օգտագործվում ձեռնափայտը. «Փաստ»Կառուցիր քո տունը Դոմուսի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Աշխարհում առաջին հեռագիրը, խոշոր վթար հանքում, 300-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձած անկարգություններ ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Ինչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ»Իրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ»«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»«Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ»Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին քրոսովերը (տեսանյութ) Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրավորներԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել էՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիԹանկագին երիտասարդներ, հիշեք՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքներին․ Մհեր ԱվետիսյանՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում