Երևան, 17.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ» Անօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ» Մշտական անպատրաստություն. «Փաստ» Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ» «Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ» Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»


Պար ձողերի վրա, կարմիր, սև, սպիտակ դրես կոդ, հայտնի հյուրեր՝ կարմիր գորգին. կայացավ «Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերան՝ Դրամատիկական թատրոնում

Lifestyle

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Գանգսթեր Մաքը» կրիմինալ կատակերգություն պրեմիերան:

Բեմադրության հեղինակը ՀՀ Վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանն է,  գլխավոր հերոսներին մարմնավորում են Գագիկ Մկրտչյանը, Էմմա Մանուկյանը, Էմմա Մկրտչյանը, Լիդա Լևոնյանը, Դիանա Մալենկոն, Լևոն Հախվերդյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Նարեկ Քթոյանը, Լիդիա Գրիգորյանը, Մարիամ Ադամյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Վլադիմիր Մսրյանը:

 Գիշերային ակումբի պարուհի Մենդին, որը Լոնդոնի ամենահեղինակավոր գանգսթերի ընկերուհին է, սիրահարվում է կիրթ ու ժպտերես Լերրիին։ Պատահական բուռն գիշերից հետո նրանք ընկնում են վտանգավոր շրջապտույտի մեջ, որի ընթացքում բացահայտվում են Գանգսթեր Մաքի և նրա հանցավոր խմբի մութ գործերը, ինչպես նաև հանցախմբի վնասազերծմանն ուղղված հատուկ ծառայությունների գաղտնի ծրագիրը: Առաջին հայացքից քրեական այս կոմեդիան համեմված է սիրային պատմություններով, պարային դրվագներով, զգեստափոխություններով և անսպասելի հանգուցալուծմամբ։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման պրեմիերային, ետնաբեմում զրուցել դերասանների հետ ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները:

Երեկոյի դրես կոդն էր՝ կարմիր, սև, սպիտակ...

Գանգսթեր Մաքին մարմնավորում է դերասան Գագիկ Մկրտչյանն, ում հետ զրուցեցինք պրեմիերայից րոպեներ առաջ:

Նրա խոսքով՝ իր մարմնավորած Մաքը որևէ կապ չունի մեր պատկերացրած ու հայկական ֆիլմերում տեսած Գանգսթերի հետ:

«Այստեղ հիմնականում գերիշխում է հումորը: Կերպարս, թեև ունի ենթարկյալներ ու շատ վտանգավոր զբաղմունքներ, այդ ամենի հետ մեկտեղ գնահատում է մի շատ կարևոր բան՝ ազնվությունը»,- նշեց դերասանը:

Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ 20 տարի է աշխատում է թատրոնում, բայց պրեմեիրայից առաջ հուզմունքը միշտ կա:

«Ամեն անգամ բեմ մտնելուց նույն զգացողությունը կա, մեկ՝ շատ, մեկ՝ մի քիչ քիչ: Բնականաբար, երբ հանդիսատեսն արդեն նստած սպասում է, մի տեսակ անհանգստություն է գալիս: Բայց, երբ մտնում ենք բեմ, ամեն ինչ անցնում է»,- անկեղծացավ դերասանը:

Խոսելով ներկայացման փորձերի մասին՝ նա նշեց, որ այն համախմբել է Դրամատիկական թատրոնի այսօրվա երիտասարդությանը:

Դերասանուհի Դիանա Մալենկոն ևս լարված է ներկայացումից առաջ, անհամբեր սպասում է առաջին՝ ամենաբարդ տեսարանին:

«Ներկայացումը բավական բարդ է դերասաների համար, բարդ էր հաղթահարել նաև առաջին տեսարանը, որտեղ պարում են ձողերի վրա:

Ակրոբատիկ շարժումներով տեսարաններ կան և ամբողջ ներկայացումը կարելի է ասել շարժման մասին է, հետևաբար ֆիզիկապես շատ հոգնեցնող և ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում:

Մենք ամիսներ շարունակ փոլդենս էինք ուսումնասիրում, հետևաբար

բարդ շարժումներով ու գեղեցիկ պար է սպասվում»,- նշեց Դիանա Մալենկոն, ով մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին:

«Մենք չցանկացանք խաղացանքից այն հանել այս ներկայացումը, որովհետև հանդիսատեսը մեզ չէր ների, դրա համար էլ որոշեցինք վերաբեմադրել արդեն 2025 թվականին համահունչ:

Հիմա բեմում դեկոր կարելի է ասել չկա, և՛ մենք, և՛ մեր ռեժիսորը, և՛ առհասարակ մեր թատրոնը կարծում է, որ կամաց-կամաց ժամանակակից թատրոնը գնում է մինիմալիզմի»,- պատմեց Դիանա Մալենկոն:

«Այս պիեսում կարելի է շատ թեմաներ գտնել, օրինակ՝ սեր, դավաճանություն, ընկերություն, բայց մենք շեշտադրել ենք հենց ընկերության թեման: Մասնավորապես՝ երկու կնոջ ընկերության թեման, և այդ ամենը կատարվում է կրիմինալի մեջ և գանգսթերական թեմայի շուրջ, հետևաբար այդտեղ շատ ավելի սուր է ընդգծված երկու կանանց ընկերությունը»,- պատմեց դերասանուհին:

Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցավ «Գանգսթեր Մաքի» պրեմիերան, հանդիսատեսը շատ բուռն արձագանքեց ու այն միանգամից սիրվեց: Պատճառն՝ ըստ նրա՝ ոչ այնքան թեման էր, որքան ներկայացման համարձակությունը:

«Ներկայացումը քովիդի ժամանակ շատ խաղացինք, այնքան, որ անգամ դեկորներն ու զգեստները հնացան, որից հետո խաղացանկից հանեցինք:

Որոշեցինք նորովի այն բեմ բարձրացնել՝ բեմական նոր ձևավորումամբ, նոր զգեստներով ու նոր ասելիքով:

Եթե մարդն իսկապես ուզում է իր կյանքը փոխել, ինքն իր կյանքը կփոխի, անգամ, եթե հերոսը ո՛չ կոմս է, ո՛չ դուքս, այլ ուղղակի՝ գիշերային ակումբի պարուհին: Հենց սա է ներկայացման հիմնական ասելիքը»,- նշեց ռեժիսորն ու ամփոփեց.

«Այս ներկայացման մեջ Դրամատիկական թատրոնի երիտասարդ և արդեն միջին տարիքի դերասանական կորիզն է: Բեմում 11 հոգի են, որոնք իմ ուսանողներն են եղել, կամ եղել են այն դերասաններ, ում այսպես ասած՝ ես եմ պատրաստել»:

 

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համարԻնչպես են նոր պերովսկիտային նախագծերը մեզ տալու գերկայուն արևային մարտկոցներ և ո՞րն է դրանց սկզբունքը Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում է Նախապատրաստում են Փաշինյանի այցը Թուրքիա ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերինՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Փաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Ինչո՞ւ և ինչպե՞ս ժամանակին հայտնվեցին կարմիր փողով ատրճանակները․ «Փաստ»Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում. ՀՀ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆԻՍԻ)․ Առաջին անգամ փորձարկվել է ջրածնային ռումբ, իրականացվել է երիկամի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը. «Փաստ»Կառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Ադրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Անցած շաբաթ մեր հասարակությունը ողջունելի միակամություն ցուցաբերեց՝ պաշտպանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թրքահպատակ վարչախմբի աննախադեպ լկտի հարձակումներից. Չալաբյան Նիկոլը հարձակվել է եկեղեցու վրա, քանի որ իր էությամբ հակազգային է. քաղաքացի Անօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Temu-ում արդեն Իդրամ կա «Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Մշտական անպատրաստություն. «Փաստ»Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»«Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»Հայոց եկեղեցին թուլացնելը, նրա նկատմամբ իշխանություն հաստատելը շատ ավելի ծանրակշիռ զիջում է, քան տարածքները․ Մենուա ՍողոմոնյանԻսկանդարյանը հերթական օգնությունը ստանալու մոլուցքի պատճառով իրեն նույնացրել է իմ խոսքում նշված անձի հետ․ Տիգրան Ավինյանի հոր հայտարարությունը Գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք Իրան-Իսրայել հակամարտությունից․ Մհեր Ավետիսյան«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգինԹոշակառուներին պետք է տրամադրվի 10-15 տոկոսանոց հավելաճ. Հրայր ԿամենդատյանՄենք հաղթանակի ճանապարհին ենք. Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը. քաղաքացի Իրանը ներսից պառակտելու առաջնայնությունը «հատկացվում է» Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսներին. սա նաև հակահայկական գործունեություն է. թյուրքագետ Բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիայի և դրա շրջանակում հնչեցված հերթական «կոռուպցիոն բացահայտումների» մասին․ Հայկ Կոստանյան 24 ժամով ջուր չի լինի. հասցեներՑավոք, մեր մտավորականությունն անհաղորդ մնաց այս աղետին. Արմեն Մանվելյան Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և նրա հանդեպ կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելը հանցագործություն է․ Մենուա Սողոմոնյան Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է տեղի ունեցել Էս պահին ես իմ միջոցներով արագ ամեն ինչ տրամադրելու եմ, որ շուտ վերականգնենք․ Ապարանի քաղաքապետ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկական որոշ բեռներ մնացել են Իրանի ճանապարհներին․ Գևորգ Պապոյան ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. Մեդինսկի Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, պակասող ստորագրությունները բերել, իսկ իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերն անցել են. Իշխան Սաղաթելյան «Մեր աշխատակիցները» շարքի հերթական հերոսը փականագործ Արտավազդ Սարգսյանն է, ով կարողանում է ապահովել հարյուրավոր սարքավորումների անխափան ընթացքը. ԶՊՄԿ «Սերիալին չեմ վերաբերվում՝ «գործ է, անում ենք, կամ գումար ենք աշխատում». Էմմա Մկրտչյանը՝ «Վերջին զանգը», «Սուրբը 2» և այլ նախագծերում նկարահանվելու մասին Որևէ մեկը չպետք է զոհաբերվի, որ Նիկոլն իր կաշին փրկի. Հովհաննես Իշխանյան Գերմանիայում պատշգամբային էլեկտրակայանների թիվը մեկ տարում կրկնապատկվել է