Երևան, 15.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


«Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցը պարբերաբար հայտնվում է քննարկումների փուլում։ Ադրբեջանը չի դադարում պահանջներ ներկայացնել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվում ենք, թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս առումով։ Նշում է՝ երբ այս տարվա մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանը և Բաքուն համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» վերջին 2 կետի վերաբերյալ, պաշտոնական Բաքուն գրեթե անմիջապես հայտարարություն արեց, որից հասկացանք՝ իրենք ունեն նախապայման՝ փաստաթուղթը ստորագրելու հետ կապված։ «Նախապայմանը բաղկացած էր երկու մասից՝ Մինսկի խմբի լուծարում և սահմանադրական փոփոխություններ։ Դա տրամաբանորեն նշանակում էր, որ «Խաղաղության պայմանագիրն» ընդամենը մի փաստաթուղթ է, որը Ադրբեջանի պահանջների փաթեթներից մեկն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա պահանջներից մեկն է, կան նաև այլ պահանջներ։ Այդ պահանջներից ևս մեկն Ալիևը բարձրաձայնեց։ Խոսքն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», «Արևմտյան Ադրբեջան փախստականների վերադարձի» մասին է։ Պետք է հասկանանք մի բան։ Նախ՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իրավունք չունի թույլ տալու այն նույն սխալները, որոնք Հայաստանը թույլ տվեց 1991-ին, 1994-ին։ 1991 թվականին էլ կարող էինք ճանաչել Արցախի անկախությունը, դա չարեցինք, 1994 թվականին, երբ պարտադրվեց զինադադար, այդ ժամանակ էլ կարող էինք պարտադրել Ադրբեջանին ճանաչել Արցախը։ Մենք դա չարեցինք։ Հիմա Ադրբեջանը, իր իսկ օրինակից ելնելով, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին վերականգնվելու պատմական հնարավորություններ չտա։ Դրանով են պայմանավորված ի հայտ եկող այս նորանոր պայմանները, նախապայմանները։ Բայց պետք է հասկանանք նաև մի բան՝ Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային։ Իրենք էլ են շահագրգռված, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Հայաստանում, և եթե նույնիսկ Փաշինյանին չտան «Խաղաղության պայմանագիր», կարող են մեկ այլ փաստաթուղթ տալ։ Ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։ Շատերն, իհարկե, մոռացել են, բայց այս տարի նոյեմբերի 9-ին լրանում է 2020 թ. նոյեմբերի հայտարարության 5-րդ տարին։ Հիմա կա, մեղմ ասած, հիմնավոր կասկած, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին կարող են ինչ-որ մի փաստաթուղթ առաջարկել, որն, այսպես ձևակերպենք, կլինի մտադրությունների մասին ինչ-որ փաստաթուղթ, որտեղ կողմերը կարձանագրեն, որ նպատակ ունեն հասնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և այլն։ Բայց այդ փաստաթղթի հիմնական նպատակը լինելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական, ինստիտուցիոնալ ոչնչացումը։ Ամենամեծ խնդիրներից մեկը դա է, որովհետև եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչնչանում է, ինստիտուցիոնալ առումով ոչնչացնում ես հիմքերը, որոնցով Ռուսաստանի Դաշնությունը կարող է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, ավելի մեծ հնարավորություններ ես տալիս Ադրբեջանին և Թուրքիային՝ միասին վերջնականապես «լուծել Հայաստանի հարցը»։ Այ սա ֆունդամենտալ խնդիրներից մեկն է, որի հետ բախվելու ենք շատ մոտ ժամանակահատվածում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մաթևոսյանը։

Երբ հարցնում եմ վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ալբանիա կատարած այցի և քաղաքագետի ստացած տպավորությունների մասին, նա արձագանքում է. «Իմ տպավորությամբ, Ալբանիայում հիմնական քննարկված թեմաներից մեկը եղել է այն, ինչի մասին նշեցի քիչ առաջ. արդյոք Թուրքիան և Ադրբեջանը պատրա՞ստ են Փաշինյանին ինչ-որ մի փաստաթուղթ «տալ», որը նա կարող է սպասվելիք ընտրությունների ժամանակ օգտագործել։ Նա կասի՝ տեսեք, խոսք էի տալիս խաղաղություն, ճիշտ է, «Խաղաղության պայմանագիր» չեմ բերել, բայց բերել եմ պայմանագիր «Խաղաղության պայմանագրի» մասին, սա՝ օրինակի համար։

Քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դա է։ Փաշինյանն ինքն իրեն դրել է մի իրավիճակի մեջ, երբ իր իշխանության լեգիտիմությունը, նույնիսկ իր ընկալմամբ, պայմանավորված է նրանով, թե ինչ փաստաթուղթ կտա Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետևաբար, հիմնական քննարկման հարցը տրամաբանորեն հենց դա է։ Եվս մեկ կարևոր հարց է քննարկվել Ալբանիայում։ Հայաստանի Հանրապետությունը մտադրություն ունի գալիք տարի Եվրոպական ընտանիքի գագաթաժողովը հյուրընկալել մեր երկրում (երեկ այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարվեց-խմբ.), ինչի վերաբերյալ իր տեսակետները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ ռուսական պատվիրակությունը հայտնել է հայկական կողմին։ Տեսնենք, թե վերջնական որոշումը ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանությունների կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի մասին։ Այնպիսի մի փուլում ենք ապրում, որ օտարերկրյա ցանկացած պաշտոնյայի այցի պարագայում տողատակեր ենք փնտրում, անգամ թաքնված մեսիջներ։ Որո՞նք էին Լավրովի այցի հիմնական մեսիջները։ «Սերգեյ Լավրովի այցից կարելի է երկու բան առանձնացնել։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տարբեր ֆորմատներով հանդիպումների, զրույցների, հայտարարությունների ժամանակ Սերգեյ Լավրովը արձանագրեց այն, ինչը պետք էր երևի արձանագրել հենց Հայաստանում, այն է, որ Արցախի հարցի «լուծման» ներկայիս փաթեթը հայ հասարակությանը, հայ ժողովրդին պարտադրել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ են ասում իշխանությունները։ Եղան Ջերմուկի դեպքերը, դրա համար ստիպված էինք դա անել և այլն։ Կամ էլ ասում էին, որ օգոստոսին Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանը առաջարկ արեց, բայց Ադրբեջանը չընդունեց կարգավիճակի վերաբերյալ հարցը հետագային թողնելու առաջարկը, դրանից էլ ծնվեց Պրահայի հայտարարությունը։ Կարևոր շեշտադրումներ արվեցին Լավրովի կողմից։ Կար ջենթլմենական համաձայնություն, որ այդ հարցը թողնվելու է ապագային։ Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմն իր աղետաբերությամբ շատ ավելի ցավոտ էր մեզ համար, քան այն, ինչ տեղի ունեցավ Ջերմուկում, բայց 44-օրյայի ժամանակ հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը, դեռ մի բան էլ Արցախի կարգավիճակը թողնել ապագային, իսկ Նիկոլ Փաշինյանն օգտագործեց Ջերմուկի դեպքերը, որպեսզի «ձեռքերը լվանա» Արցախից։ Այսինքն, կար հնարավորություն այլ «լուծում» տալ այս իրավիճակին, բայց Հայաստանի իշխանություններն ընտրեցին տարբերակ, որով բավարարեցին Ադրբեջանի պահանջները։ Եվս մի կարևոր շեշտադրում, որը կարմիր թելով անցնում էր Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում։ Ուզո՞ւմ է Հայաստանը ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, ռուսները պատրաստ են այդ հարցում աջակցել, ուզո՞ւմ է Եվրամիության դիտորդական առաքելություն, լավ, Ռուսաստանը դրա հետ խնդիր չունի, ուզո՞ւմ են ռուս սահմանապահների ներկայությունը հայ-թուրքական սահմանին, ռուսները պատրաստ են դրանում աջակցել, չեն ուզում, չի լինի։ Ռուսական կողմն անդադար օգտագործում է այն ձևակերպումը, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինքնիշխան որոշումներ կարող է կայացնել։ Հիմա ինքնիշխանությունը կարող է նաև նեգատիվ բնույթ ունենալ։ Նեգատիվ բնույթն այն է, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ Ռուսական կողմի անդադար շեշտադրումները, որ դա ինքնիշխան որոշում է, դուք ինքնիշխան եք, որոշակի ուղերձ է նաև հանրությանը՝ հարգելի հայ ժողովուրդ, ճիշտ է, քեզ բարեկամ ենք համարում, բայց ունես իշխանություն, որն այս տեսակ մոտեցումներ ունի։ Եթե ուզում եք վերանայել իրողությունները, պատրաստ ենք այդ վերանայված իրողությունների հետ էլ հաշվի նստել, եթե ուզում եք վերադառնալ դաշնակցային հարաբերություններին, դրան էլ ենք պատրաստ։ Գնդակը հայ հասարակության քաղաքական դաշտի վերնախավի կիսադաշտում է։ Պետք է ինքներս հետևություններ անենք այս ամենից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԷՑ-ից տեղեկացնում են Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունՊատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԱրթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով Թրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»