Երևան, 13.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»


Ադրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն իր «Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մայիսի 27-28-ին Շվեյցարիայում անցկացրեց միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը, որտեղ ելույթ ունեցավ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Բաքուն անդրադարձավ այդ հարցին։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ հղեց ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին։ Նա հայտնել է ադրբեջանական կողմի «մտահոգությունը», որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը «հայերի կողմնակալության և քրիստոնեական հովանավորչության ազդեցության տակ միակողմանի հայտարարություններ է անում»։ Փաշազադեի խոսքով, «ցավոք, պետք է ընդգծել, որ այնպիսի միջազգային եկեղեցական կազմակերպության հայտարարությունները, ինչպիսին է ԵՀԽ-ն, հիմնված հայկական խաբեության և զրպարտության վրա, պարունակում է հստակ իսլամաֆոբ ենթատեքստ, որը արատավորում է այդ կազմակերպության անունը»։ «Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ դադարեցնել աջակցել Հայ եկեղեցու սադրիչ և ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը և չարաշահում քրիստոնեական համերաշխությունը այնպիսի ձևերով, որոնք չեն համապատասխանում ճշմարտությանը», - ասված է Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահի նամակում: Առաջին հայացքից Փաշազադեի արձագանքը տեղավորվում է Ադրբեջանի արդեն ավանդական դարձած ինքնավստահ քաղաքականության մեջ, որն ուղղված է Արցախում հայ քրիստոնյաների ներկայությունը մերժելուն: Սակայն դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Բ կաթողիկոսին բացահայտ պատերազմ հայտարարելը: Մայիսի 29-ին՝ Շվեյցարիայի համաժողովից մեկ օր անց, նա ասել էր, որ «մեր բոլոր եկեղեցիները վերածվել են չուլանների»: Այդ խոսքերը առաջացրել են ընդդիմության ու հոգևորականության սուր արձագանքը, որից հետո ամեն ինչ միայն ավելի է սրվել: Հունիսի 9-ին Փաշինյանը իր բլոգում կոչ է արել Կաթողիկոսին հրաժարական տալ: Նա ասել է, որ որոշել է ստեղծել համակարգող խումբ Գարեգին Բ-ին հեռացնելու համար: Բացի այդ, վարչապետը առաջարկել է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը և դրանում ամրագրել «ՀՀ վճռորոշ դերը»: Հայ քաղաքագետ Էդգար Էլբակյանի կարծիքով, կառավարության ղեկավարը կարող է ստեղծել «մրցակից կաթողիկոսություն», բացել այլընտրանքային նստավայր վանքերից մեկում, որտեղ կարգալույծ հոգևորականները կարող են օգտագործվել զուգահեռ հոգևոր ղեկավարություն ստեղծելու համար։

Արևմտյան հրատարակություններից մեկը նշում է, որ Փաշինյանի գործողությունները շատերի կողմից մեկնաբանվում են որպես Եկեղեցու վերջին տարիների հասարակական-քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածության պատասխան։ Հայ առաքելական եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ բացահայտորեն են արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը՝ երբեմն աջակցելով ընդդիմադիր շարժումներին և նույնիսկ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Իշխանությունները «դա համարում են մեկ՝ հիմնականում ընդդիմադիր ճամբարի կողմից պետական գործերին ուղղակի միջամտություն»։ Սակայն Փաշինյանի համար այսօր խնդիրն այն է, որ նրա հակամարտությունը Կաթողիկոսի հետ ներքին հարցից վերածվում է Սփյուռքի հետ հակամարտության։ Հայկական քրիստոնեությունը ապակենտրոնացված և լայնորեն է ներկայացված արտերկրում։ Հայ առաքելական եկեղեցին միավորում է երկու վարչականորեն անկախ կաթողիկոսություններ՝ Էջմիածինը և Կիլիկիան, և երկու պատրիարքություններ՝ Երուսաղեմը և Կոստանդնուպոլիսը։ Միայն Էջմիածնի կաթողիկոսությունն է գտնվում անմիջապես Հայաստանում: Մինչ այժմ Փաշինյանի՝ Արցախի հարցով ու Ադրբեջանի հետ կապված քաղաքականության մերժումը բացահայտորեն կիսում էր հիմնականում Կիլիկիայի կաթողիկոսությունը՝ Արամ կաթողիկոսի գլխավորությամբ: Վարչապետի ներկայիս հրապարակային հարձակումները Գարեգին Բ-ի վրա նաև կարող են քաղաքական պայքարին տալ կրոնական երանգ, ինչը կհանգեցնի Սփյուռքի «խաչակրաց արշավանքի» վարչապետի դեմ այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Այսպիսով, հունիսի 11-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի գործողությունները անվանելով «Ստալինի դարաշրջանից ի վեր Հայ առաքելական եկեղեցու վրա կատարված ամենալուրջ հարձակումը»: CCAF-ը իր լիակատար աջակցությունն է հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին և Եկեղեցուն: Իր հերթին, ամերիկահայերի համար հեղինակավոր Asbarez հրատարակությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կառավարության ղեկավարը և նրա կողմնակիցները, փոխանակ աջակցեն Շվեյցարիայում Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված համաժողովին, «սկսել են Եկեղեցու վրա հրապարակային հարձակումների նոր ալիք»: Եվ դա տեղի է ունենում Բաքվի կողմից ճնշման աճի և Կովկասի գերագույն մուֆթիի «սադրիչ հայտարարությունների» ֆոնին: Ինչպես ընդգծել է հրատարակությունը, «իրադարձությունների հաջորդականությունը՝ համաժողովը, ներքին հարձակումը և հայկական ժառանգության ժխտումը, ենթադրում են ոչ թե պատահականություն, այլ միտումնավոր օրինաչափություն»։

Այսպիսով, Սփյուռքի կողմից տրամաբանական շղթա է կառուցվում. Փաշինյանն ու Բաքուն միավորվել են «հին ազգի և նրա արժեքների բռնի վերաձևավորման» շահերից ելնելով, ինչպես նաև «նպատակադրվել են քայքայել հայկական շարունակականության հիմնասյուները»։ Դժվար է ասել, թե արդյո՞ք դա կհանգեցնի նրան, որ Սփյուռքը օգտագործի իր լոբբիստական հնարավորությունները և կապերը ամերիկացի և ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ ու Վաշինգտոնի և Փարիզի իշխանական միջանցքներում վարչապետին վարկաբեկելու արշավ սկսի։ Բայց Արևմուտքում առաջին փոթորկային ամպերն արդեն իսկ սկսել են կուտակվել Փաշինյանի գլխին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին