Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
Այս պահին քաղաքական ուժերի, տարբեր գործիչների միջև տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ընդդիմությունը։
«Ավելի կոնկրետ, այս գործընթացը նախատեսում է գործողություններ»,- ասել է նա։