Երևան, 14.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»․ հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերը Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»


Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրան-Իսրայել բախումը ժամանակակից միջազգային համակարգի ամենավտանգավոր զարգացումներից մեկն է, որը կարող է արմատապես վերաձևակերպել ոչ միայն Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը, այլև խորքային ազդեցություն ունենալ Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։

Հայաստանն՝ իր աշխարհագրական դիրքով, երկու կողմերից շրջափական ներքո գտնվելով և անվտանգության խոցելիությամբ համակարգերով, հայտնվում է մի այնպիսի հանգույցի մեջ, որի շրջանակում ցանկացած կտրուկ շարժում կարող է պայթյունավտանգ հետևանքներ ունենալ ինչպես ներքին կենսագործունեության, այնպես էլ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ Իրան-Իսրայել բախումը կարող է դուրս գալ երկկողմ ֆորմատից և, այլ ուժերի իր մեջ ընդգրկելով, վերածվի տարածաշրջանային պատերազմի։ Որոշ վերլուծաբաններ անգամ չեն բացառում, որ եթե բախումն ավելի ընդգրկուն դառնա, հիմք կարող է տալ անգամ համաշխարհային պատերազմի սկսման համար, որում ներգրավված կլինեն գլոբալ դերակատարներ՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Թուրքիայից մինչև Չինաստան։

Հայաստանի վրա առաջին և, թերևս, ամենաէական ազդեցությունը կարող է ունենալ հումանիտար բնույթի ճգնաժամը։ Բախման առաջին հետևանքներից կարող է լինել այն, որ Հայաստանի սահմաններին կարող են հասնել հազարավոր մարդիկ՝ փախստականի կարգավիճակով, որոնց ընդունման ու կառավարելիության հարցը լուծել մեր պետությունը պարզապես պատրաստ չէ: Հայաստանի ներսում չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու հնարավորություններ՝ մեծ թվով տեղահանված մարդկանց ընդունելու համար։

Հաջորդը տնտեսական հետևանքներն են, որոնք առավել սրընթաց և խոր կարող է լինեն՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կախվածության մակարդակը հարավային ուղղությունից։ Նկատի ունենանք, որ Իրանի հետ Հայաստանի տնտեսական կապերը, հատկապես գազամատակարարման, նավթի փոխանակման, գյուղմթերքի առևտրի և տրանսպորտային միջանցքների համատեքստում, կարող են խաթարվել կամ կաթվածահար լինել։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղին կարող է դառնալ ոչ միայն լոգիստիկ ճգնաժամի, այլ նաև վտանգի գոտի՝ դառնալով հնարավոր թիրախավորման ուղղություն։ Իրանի միջոցով դեպի այլ պետություններ՝ մասնավորապես Պարսից ծոցի նավահանգիստներ իրականացվող արտահանումը կարող է դադարել։ Նման պարագայում Հայաստանը կարող է հայտնվել լոգիստիկ փակուղում՝ կտրուկ գնաճով, դեֆիցիտներով եւ կենսապահովման համակարգի մասնակի փլուզմամբ։ Նկատի ունենանք, որ հենց Իրանով են Հայաստան մատակարարվում չինական և հնդկական ապրանքների մեծ խմբաքանակներ։ Եվ քանի որ այս ճանապարհը բավական կարճ է, ապա այդ ապրանքները Իրանից Հայաստան են հասնում բավական էժան գներով։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արժեք կարող են ունենալ այդ նույն ապրանքները, եթե դրանք մատակարարվեն այլ ուղիներով։ Իհարկե, հարավային ուղղությամբ տնտեսական գործունեության դժվարությունները կարող են ազդել նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վրա, որոնք աստիճանաբար անկում են գրանցում։

Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության տեսանկյունից Հայաստանն ունենալու է սահմանափակ մանևրի հնարավորություններ՝ բացառությամբ Վրաստանի ուղղության, որն ինքը նույնպես կարող է ճնշման տակ հայտնվել՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետի հետ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Արդյունքում էլ ավելի է մեծանալու մեր՝ առանց այն էլ մեծ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։

Էներգետիկ առումով էլ իրավիճակը կարող է խիստ վտանգավոր դառնալ՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրերը դեռևս կարևոր գործոն են էներգետիկ անվտանգությանը տարբերակված մոտեցում հաղորդելու համար։

Բացառված չէ նաև Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածներից հետո նաև ռադիացիոն ճառագայթման տարածումը, որի շրջանակներում կոնկրետ վտանգի գոտում է նաև Հայաստանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հետևանքներին, ապա դրանք բավական բարդ են հայկական կողմի համար։ Հարկավոր է հաշվի առնել, որ Իրանը ոչ միայն Հայաստանին բարեկամ երկիր է, այլև տարածաշրջանային բալանսավորող։ Տևական ժամանակ հենց իրանական կողմը թույլ չի տվել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի տարածքի հաշվին բացի արտատարածքային միջանցք՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ուղղությամբ, ապա Իրանի դիրքերի թուլացումը նշանակելու է տարիներ շարունակ ձևավորված բալանսի էլ ավելի խախտում։ Եվ միանշանակ է, որ Իրանի և Ռուսաստանի դիրքերի թուլացումից օգտվելու է Թուրքիան, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան Թրամփը ստիպում է ԵՄ-ին փոխել մեթոդները ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները «Պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»․ հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերը Ռունի Բարջին տեղափոխվեց «Բարսելոնա». պաշտոնական Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին. Հրայր ԿամենդատյանՊետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան Լռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ Արզումանյան «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները «ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է Կիև Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր Կամենդատյան Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացի Նիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես Իշխանյան Չպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա Սողոմոնյան Վրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համարԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներինՈւկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկելՀորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՀայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ