Երևան, 13.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»


Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)

TV

Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը հանդես է եկել ուղերձով՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 84‑րդ տարելիցին։ Ուղերձում, մասնավորապես ասվում է.

«1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, նացիստական ​​Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Այսպես սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, որը տևեց 1418 օր ու գիշեր, պատերազմ, որում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 միլիոն մարդ։ Կորցրեց, բայց կարողացավ մնալ կանգուն, քանի որ ԽՍՀՄ միասնական ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի։

Մեծ Հաղթանակի մարշալ Գեորգի Ժուկովը ասել է. «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, անմահացրին իրենց անունները քաջարի զինվորների անմար փառքով»։

Հայ ժողովուրդը, Խորհրդային Միության եղբայրական ժողովուրդների հետ միասին, իր ներդրումն ունեցավ ընդհանուր Հաղթանակում։ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում մոտ 300 հազար հայեր զոհաբերեցին իրենց կյանքը՝ հանուն մեր ապագայի։

Հայկական հայտնի Չարդախլու գյուղը դարձավ հայրենասիրության իսկական խորհրդանիշ. այստեղից ռազմաճակատ է մեկնել բնակչության 50%-ը՝ 1250 տղամարդ։ Անհավանական է գտնել Չարդախլուին համեմատելի մեկ այլ գյուղ՝ վերջինիս բնակչության թվով, որտեղծնվել են Մեծ Հաղթանակի երկու մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, 12 գեներալներ և Խորհրդային Միության 7 հերոսներ։ Պատերազմի ընթացքում ավելի քան 60 հայ զինվորականներ ղեկավարել են մարտական ​​գործողություններ տարբեր ճակատներում։ Նրանցից ամենաակնառուներն են ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը, ԽՍՀՄ զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Ընդհանուր առմամբ, Հայրենական Մեծ պատերազմում մասնակցության համար պարգևատրվել է 66 802 հայ։ 106 զինվոր և սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրանցից երկուսը՝ Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոսներ։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային ակնառու նվաճումների համար ութ հայ արժանացել է Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչման, երեքը՝ երկու անգամ և մեկը՝ երեք անգամ։

Հայ ժողովրդի դուստրերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան ֆաշիստների դեմ մղվող պայքարին. ավելի քան 10 հազար հայուհիներ մեկնեցին ռազմաճակատ: Նրանք մասնակցել են Ստալինգրադի և Կովկասի համար վճռորոշ ճակատամարտերին, Լենինգրադի հերոսական պաշտպանությանը: Շատ կանայք աշխատել են թիկունքում՝ փոխարինելով ռազմաճակատ մեկնած տղամարդկանց:

Պատերազմի ժամանակ կազմավորվել են հայկական վեց դիվիզիաներ։ Բոլորն էլ անցել են փառահեղ մարտական ​​ուղի։ Մենք շատ հպարտ ենք, որ Կարմիր բանակի միակ ազգային դիվիզիան, որը մասնակցել է Բեռլինի գրոհին, հայկական՝ 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան էր։ Բեռլինի գրավումից հետո, ավերված Ռայխստագի պատերի մոտ, մեր հայրենակիցները՝ զենքերը ձեռքներին և երգը շուրթերին, մեր ազգային զուռնայի հնչյունների ներքո պարեցին իրենց հաղթական «Քոչարի» պարը։

Այսօր ամբողջ աշխարհը գիտի լեգենդար Խորհրդային հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների սխրանքի մասին։ Նրանք այն մարդկանց թվում էին, ովքեր կարողացան կանխել գերմանացի դիվերսանտների մահափորձը Ի. Ստալինի, Ֆ. Ռուզվելտի և Վ. Չերչիլի դեմ 1943 թվականի Թեհրանի կոնֆերանսի ժամանակ։

Հայրենական Մեծ պատերազմում նշանակալի դեր է ունեցել նաև Խորհրդային ականավոր ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։ Միխայիլ Գուրևիչի հետ միասին նրանք ստեղծել են ՄիԳ-1 և ՄիԳ-3 կործանիչները, որոնք օգտագործվել են Հայրենական Մեծ պատերազմում։

Հնարավոր չէ թվել բոլոր հերոսների անուններն ու խոսել այդ տարիների բոլոր սխրանքների մասին։ Պատերազմի յուրաքանչյուր մասնակից թողեց իր քաջության և տոկունության հետքը՝ վկայելով մարդկային ոգու ուժի և հայրենիքի հանդեպ իր սիրո մասին։

Հաշվի առնելով հերոսների հիշատակը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու կարևորությունը, ինչպես նաև ի նշան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի համաշխարհային պատմական նշանակության՝ 2023 թվականին Տյումենում բացվեց Ռուս-Հայկական Բարեկամության այգին, որը կրում է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը։

Մենք հարգում ենք բոլոր ընկած հերոսների հիշատակը և խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն արդարության, խաղաղության և ազատության»,- ասված է Աբրահամ Հովեյանի հայտարարության մեջ:

«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻնձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ