Երևան, 09.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»


Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է՝ ուղևորների ցուցակի առկայությամբ։ Այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Քաղաքացիները այս օրերին հաճախ են դիմում մեզ՝ խնդրելով ճշտել՝ արդյո՞ք հսկիչ փաստաթուղթ պետք է ունենան բոլոր մեքենաները, ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր հատում են սահմանը ընտանիքով կամ ընկերական կոլեկտիվով։ Մի խոսքով, կոնկրետ ո՞ր դեպքերին է վերաբերում այս փոփոխությունը:

«Փաստը» դիմեց ՏԿԵ նախարարություն՝ այդ հարցերի հետ կապված պարզաբանում ստանալու ակնկալիքով: Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը նախ պարզաբանեց, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով ոչ կանոնավոր փոխադրում հասկացությունը վերաբերում է ուղևորների մի խմբի՝ պատվերով փոխադրմանը։ «Խոսքը կոմերցիոն փոխադրման մասին է, այլ ոչ, օրինակ՝ ընտանիքի անդամներով Վրաստան մեկնելու։ Քաղաքացին ընտանիքով գնում, գալիս է, ազգանունները կրկնվում են, կան փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, երեխաների ծննդյան վկայական և այլն, նմանատիպ փոխադրումները որևէ խնդիր չունեն։ Նրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվելու։

Խոսքն այն մասին է, երբ ընտանիքի անդամներ չեն, ուղևորների խումբ է, ընդ որում՝ մեծ ծավալի փոխադրումներ են իրականացվում ՀայաստանՎրաստան և հակառակ ուղղությամբ, և բոլորը շատ լավ գիտեն, թե ովքեր են այդ կոմերցիոն փոխադրում իրականացնողները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը։

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ եթե մեկնողները ոչ թե ընտանիքի անդամներ են, այլ, օրինակ՝ ընկերներ, խորհուրդ է տալիս՝ որպեսզի խնդիրներ չառաջանան, ամեն դեպքում տպագրված տարբերակով ունենալ հսկիչ փաստաթուղթը, որտեղ նշված կլինեն ուղևորների անուն-ազգանունները։ «Ավելի լավ է իրենց մոտ տպագրված ունենան այդ ցուցակը, եթե թեկուզ ընկերներով են մեկնում, որպեսզի ապացուցողական որևէ խնդիր չունենան սահմանի վրա, ընդ որում՝ իրենց տեսչական մարմինը ստուգում է իրականացնելու նաև ճանապարհների վրա։ Եթե կա օրենքի պահանջ, պետք է բոլորը ենթարկվեն, առավել ևս, որ դա իրենից որևէ բարդություն չի ներ կ այացն ո ւ մ ։ Ն ա և նշեմ, որ այս կարգավորումը վերաբերում է վեց և ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներին։ Թեթև մարդատար մեքենա ունեցող մեքենաներին, որոնց ուղևորների քանակը չորս է՝ գումարած վարորդի նստատեղը, այս կարգավորումն ընդհանրապես չի վերաբերում»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ այս գործընթացը կարգավորվում է երկկողմ համաձայնագրով և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով։ «Խոսքն այն մասին է, որ միջպետական ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղևորների ցուցակով։ Այս կարգավորումը միշտ է գործել։ Համավարակի շրջանում ուղևորափոխադրումները դադարեցվեցին, վերականգնվելուց հետո վերահսկողությունը չխստացվեց։ Հիմա երկկողմանի փոխադարձության հիմունքներով իրականացվելու է վերահսկողությունը ոչ միայն հայկական, այլ նաև վրացական փոխադրողների նկատմամբ։ Պահանջն այն է, որ ուղևորների անվանացանկը լինի տպագրված տեսքով, որպեսզի չավելացնեն կամ չպակասեցնեն անուն ազգանուններ, փոխադրումն իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,-եզրափակում է Այվազյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. ԱբրահամյանՌուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան. ՄԻՊ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով