Երևան, 14.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»


Հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հասարակություն

ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ոստիկանության 11 ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ և ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր և տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած մարմնական վնասվածքներով զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ, նկատել են այդ մասին վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում՝ արնանման հետքեր, որի մասին զեկուցել են Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարող պաշտոնատար անձին: Վերջինս, սակայն, ոստիկանության ծառայողներին ապօրինի հանձնարարություն է տվել՝ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն վերադառնալ ոստիկանության բաժին, իսկ ահազանգի վերաբերյալ փաստաթղթաշրջանառություն իրականացրած ոստիկանության ծառայողները համապատասխան փաստաթղթերում խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները:

Արդյունքում՝ ոստիկանության վերը նշված աշխատակիցները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկել ենթադրյալ հանցանք կատարողների և տուժողների վերաբերյալ տեղեկություններ պարզելու ուղղությամբ, չեն պահպանել դեպքի վայրը և ապացույցները, չեն ներկայացրել հանցանքի մասին հաղորդում, ինչի հետևանքով առերևույթ հանցագործության ծանր դեպքը և այն կատարած անձինք չեն բացահայտվել:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարած պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումն ու տնային կալանքը: Ոստիկանության ևս 10 ծառայողի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ ընտրվել են բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին. Հրայր ԿամենդատյանՊետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան Լռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ Արզումանյան «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները «ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է Կիև Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր Կամենդատյան Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացի Նիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես Իշխանյան Չպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա Սողոմոնյան Վրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համարԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներինՈւկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկելՀորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՀայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր Կամենդատյան