Երևան, 14.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»


Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

Սպորտ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կավարտի ֆուտբոլային կարիերան միլանյան ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։ La Repubblica-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ թիմը դեռ ցավ է ապրում Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտության պատճառով։

«Անցյալ մրցաշրջանի կեսին ասել էի, որ «Ինտերն» անգերազանցելի է, բայց մենք չկարողացանք դա ապացուցել մինչև վերջ։ Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ առանց որևէ մեկին հաճոյանալու։ Լինի դա խաղացող, երկրպագու, թե այլ անձ։ Երբ ուրիշներն են խոսում, ես լսում եմ։ Իսկ երբ ես եմ խոսում, ինչը հաճախ չի լինում, դա միայն թիմի օգտին է։ Կարևոր է լինել բաց և անկեղծ, քանի որ միայն այդպես կարող ենք օգնել միմյանց։

Ես չեմ պնդել, թե միշտ անգերազանցելի ենք, բայց որոշ խաղերում մենք այդպիսին էինք՝ խաղադաշտում ցուցաբերած վերաբերմունքի շնորհիվ։ Կրկին կասեի դա։ Եթե ինչ-որ մեկը ծաղրում է ինձ դրա համար, դա ինձ չի անհանգստացնում։

 

Որոշե՞լ եմ, թե երբ կավարտեմ կարիերաս։ Ասել եմ, որ սա իմ ամենահյուծիչ մրցաշրջանն էր՝ երեք մրցաշարերով։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կշարունակեմ խաղալ։ Ոչինչ չեմ բացառում, բայց դեռ ցանկանում եմ խաղադաշտում լինել։ Ունեմ մեկ տարվա պայմանագիր։ Եթե չհեռացնեն, կմնամ։

Չեմ ցանկանում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ շուտ եմ ավարտել։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Չեմ ցանկանում իջեցնել մակարդակը։ Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը ֆուտբոլի, այլ ոչ թե փողի համար։ Ամեն առավոտ արթնանում եմ՝ ցանկանալով մարզվել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։

Իսկ ֆուտբոլից հետո՞։ Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից։ Բայց երբեք մի ասա՝ երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»,- ասել է Մխիթարյանը։

Թեև Մխիթարյանը «Ինտերին» միացել է կարիերայի ուշ շրջանում, նա փայլել է «Սան Սիրո» մարզադաշտում։ Վերջին տարիներին նա դարձել է «Ներաձուրիների» հանդերձարանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը, և նրա՝ «Ինտերում» անցկացրած ճանապարհը մոտենում է ավարտին։ 2023/24 մրցաշրջանում նա հաղթել է Սերիա Ա-ն, սակայն չի կարողացել եվրոպական գավաթ նվաճել «Ինտերի» հետ։ Վերջին երեք տարում նա պարտվել է Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։ Վերջինը տեղի է ունեցել անցյալ ամիս, երբ «Ինտերը» 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել ՊՍԺ-ից։

Այդ խաղը վերջինն էր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար, ով օրեր անց միացել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբին։ Նրա փոխարեն «Ինտերը» գլխավորել է Քրիստիան Կիվուն։

Ռունի Բարջին տեղափոխվեց «Բարսելոնա». պաշտոնական Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին. Հրայր ԿամենդատյանՊետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան Լռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ Արզումանյան «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները «ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է Կիև Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր Կամենդատյան Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացի Նիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես Իշխանյան Չպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա Սողոմոնյան Վրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համարԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներինՈւկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկելՀորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՀայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին