Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լավրովը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Վթար՝ Իջևանի Արցախյան փողոցում, բախվել են «Mercedes»-ներ, վիրավnրներ կան ԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջ Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Վթար՝ Իջևանի Արցախյան փողոցում, բախվել են «Mercedes»-ներ, վիրավnրներ կան Ավելի քան 8 հոգևորականի քննչական կոմիտե են կանչել. փաստաբան Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters


Սահող իրականություն առանց խարիսխների. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պոստմոդեռնիզմն ի հայտ եկավ XX դարի երկրորդ կեսին՝ որպես մոդեռնիզմի քննադատություն, ընդգծելով սոցիալական և տնտեսական գործընթացների բազմազանությունը, փորձի հարաբերականությունը և «ընդհանուր ճշմարտության» բացակայությունը։ Տնտեսության զարգացման տեսանկյունից պոստմոդեռնիստական մոտեցումներն առաջարկում են հետևյալ հիմնական սկզբունքները՝ բազմազանության և կառուցվածքային զարգացման ճանաչում: Պոստմոդեռնիստները վստահ են, որ տնտեսությունը չի կարող մեկ տրամաբանության կամ տնտեսական մեկ ընդհանուր մոդելի արդյունքում ամբողջովին բացատրելի լինել։ Տնտեսական զարգացումը կախված է տեղական, սոցիալական, մշակութային և պատմական բովանդակությունից։ Որպես հետևանք՝ տնտեսական քաղաքականությունը պետք է լինի ճկուն, տեղային և բազմաշերտ։ Օրինակ՝ զարգացման քաղաքականությունը, որը հաջողվել է Ասիայում, պարտադիր չէ արդյունավետ լինի Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում։ Պոստմոդեռնիստական մոտեցումները չեն ընդունում դասական տնտեսական մոդելների՝ որպես հավերժական և համընդհանուր ճշմարտության աղբյուր։ Դրանք քննադատում են, օրինակ՝ նեոդասական մոդելի կամ տարածքային զարգացման տեսությունների ընդհանուր և նույնանման կիրառությունը։ Փոխարենը նրանք կարևորում են տեղական փորձի, համայնքային նախաձեռնությունների և սոցիալական ինստիտուտների դերը։ Պոստմոդեռնիստական մոտեցումներում ընդգծվում է, որ տնտեսական գործընթացները ոչ գծային են՝ ներառելով անորոշությունը, անկայունությունը և անկանխատեսելիությունը։ Տնտեսական աճը և զարգացման ուղիները չեն հետևում որևէ պարզ «պատճառահետևանքային» տրամաբանության, այլ դրանք կարող են փոփոխվել սոցիալական կամ քաղաքական պայմաններից, տեխնոլոգիական նորարարություններից կամ համաշխարհային շուկաների ազդեցությունից։

Հայաստանի տնտեսությունը անկախության ձեռքբերումից ի վեր զարգացել է մի բացառիկ, բազմաշերտ և հաճախ ոչ կանխատեսելի ուղիով, որը լավագույնս կարելի է դիտարկել պոստմոդեռնիստական տեսանկյունից՝ որպես «սահող իրականություն առանց խարիսխների». այնպիսի իրականություն, որտեղ ոչ մի գործոն, ոչ մի քաղաքականություն կամ տնտեսական մոդել երբևէ չի գործում՝ որպես միակ, հաստատուն և անշարժ հիմք։

Այս սահող իրականությունը բնորոշվում է տեղայնացված, բազմաշերտ, ոչ գծային և սոցիալական խտացված գործընթացներով, որտեղ փոքր փոփոխությունները կարող են առաջացնել անսպասելի, հաճախ մեծ ազդեցություններ, իսկ մեծ նախաձեռնությունները երբեմն չեն տալիս կանխատեսվող արդյունքներ։ Հայաստանի տնտեսության զարգացման տարբեր փուլերում շինարարության և ծառայությունների ոլորտներում տարբեր տարիներին պարբերաբար կրկնվող կտրուկ աճը կամ նվազումը լավագույն օրինակն է այս ոչ գծային գործընթացների. փոքր աճը կամ շուկայի փոփոխությունը կարող է առաջացնել արագ վերելք կամ վայրէջք, որը հետագայում հանգեցնում է գների տատանումների, աշխատաշուկայի կարճաժամկետ ճգնաժամերի և որոշ դեպքերում տնտեսության որոշ հատվածների կայունության կորստի։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում տնտեսական զարգացումը մշտապես եղել է փոփոխվող և հաճախ անսպասելի, ինչը հանդիսանում է պոստմոդեռնիստական մոտեցման հիմնաքարերից մեկը՝ իրականությունը դիտարկել որպես սահող և բազմաշերտ համակարգ՝ առանց որևէ խարիսխի:

Հայաստանում տնտեսական զարգացումը բազմակենտրոն է. Երևանը կենտրոնացած է ծառայությունների, ֆինանսների և տեխնոլոգիական ոլորտների վրա, մինչդեռ մարզերում գերակշռում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և փոքր ձեռնարկությունները: Այս բազմակենտրոնությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ճկուն, տեղայնացված քաղաքականություն, որը հաշվի կառնի տեղական առանձնահատկությունները, սոցիալական շերտերի կարիքները և մշակութային պայմանները: Պոստմոդեռնիստական մոտեցումները կարևորում են սոցիալական և մշակութային գործոնների ընդգրկումը տնտեսական գործընթացներում: Հայաստանի օրինակով արտագնա աշխատանքից ստացված դրամական փոխանցումները և համայնքային ներդրումները կարող են մեծ դեր խաղալ տեղական զարգացումների խթանման գործում՝ ցույց տալով, որ տնտեսական գործընթացները սահմանափակված չեն միայն ֆինանսական գործոններով: Ընդ որում, սոցիալական շերտերը, մշակութային առանձնահատկությունները և համայնքային կառուցվածքները որոշիչ դեր կարող են խաղալ կայունության ապահովման և տնտեսական աճի գործում:

Արտաքին միջավայրի ազդեցությունը ևս կարևոր է: Հայաստանի փոքր և բաց տնտեսությունը խիստ կախված է համաշխարհային շուկաներից, տարածաշրջանային քաղաքականությունից և հարևան երկրների տնտեսական դինամիկայից: Մի փոքր փոփոխություն արտաքին միջավայրում, օրինակ՝ տարածաշրջանային լարվածությունը, COVID-19 համաճարակը կամ միջազգային առևտրային պայմանների փոփոխությունը, և դա զգալիորեն ազդում է տեղական տնտեսական զարգացումների վրա: Հայաստանում տեղեկատվական ոլորտների զարգացումը, ստարտափների և փոքր բիզնեսի գործունեությունը ցույց են տալիս, որ փոքր և ճկուն նախաձեռնությունները կարող են փոփոխություններ մտցնել աշխատաշուկայի, միջին դասի ձևավորման և տնտեսական կառուցվածքի ամբողջ ոլորտում: Սա նույնպես ընդգծում է «սահող իրականություն առանց խարիսխների» գաղափարը, որտեղ ոչ մի ցուցանիշ կամ ոլորտ չի գտնվում անշարժ վիճակում, և յուրաքանչյուր նոր ազդեցություն փոխակերպում է տնտեսությունը ամբողջությամբ:

Ներկայում Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ ձևակերպված չեն տնտեսության զարգացման մեխանիզմները և տարածաշրջանային ռազմավարությունները, ինչը տնտեսության տարբեր հատվածներում և ոլորտներում առաջացրել է ոչ կանխատեսելի և անհամաչափ զարգացումներ: Տնտեսական քաղաքականությունը դիտարկվում է որպես համընդհանուր, առանց տեղայնացված ու բազմաշերտ տեսլականի, և արդյունքը ամեն անգամ ապացուցում է քաղաքականության ոչ արդյունավետությունը. նույնիսկ փոքր տնտեսական շոկերը կամ շինարարության ու ծառայությունների ոլորտների պարբերական կտրուկ տատանումները կարող են առաջացնել համակարգային տատանումներ, խափանել աշխատաշուկայի և զբաղվածների եկամուտների համաչափ և կայուն զարգացումը: Ներկայում տարածաշրջանային քաղաքականությունը անտեսում է մարզային և համայնքային առանձնահատկությունները, ինչը երկրի սոցիալական և տնտեսական ներուժը կրճատում է և խորացնում է անհավասարությունը: Միաժամանակ, անհետևողական տարածքային կառավարումը չի նպաստում նորարարության խթանման և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար, քանի որ կենտրոնացած է միայն մայրաքաղաքային և ավանդական ոլորտների վրա՝ ստեղծելով «կենտրոնացման ուժեղացում», որը մշտապես խափանում է տեղային տնտեսական ինքնավարությունը և սահմանափակում է կայուն զարգացումը: Հայաստանում տնտեսության զարգացման ժամանակակից մոտեցումների կիրառումը հնարավորություն կընձեռի մշակել բազմաշերտ, ճկուն և տեղայնացված տնտեսական քաղաքականություն՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, սոցիալական շերտերի կարիքները, նորարարությունը և արտաքին ազդեցություններին արձագանքը: Տնտեսական քաղաքականությունը պետք է ներառի փոքր և միջին ձեռնարկություններ, նորարարական ոլորտներ և համայնքային նախաձեռնություններ՝ ապահովելով երկարաժամկետ կայուն և ներառական զարգացում:

Սահող իրականություն առանց խարիսխների՝ այս գաղափարը, որը զարգացող երկրներում դրսևորվել է տարբեր փորձերով և արդյունքներուվ, ընդգծում է, որ տնտեսությունը պետք է դիտարկել որպես բազմաշերտ, փոխկապակցված, սոցիալական և մշակութային գործոններով հագեցած համակարգ, որտեղ տեղային փորձը, նորարարությունը, սոցիալական գործոնները և արտաքին միջավայրի ազդեցությունը միասին ձևավորում են տնտեսական աճի և կայունության իրական հնարավորություններ: Այս տեսլականը կարող է դառնալ Հայաստանի ապագա այլընտրանքային տնտեսական քաղաքականության հիմք՝ ապահովելով երկարաժամկետ կայուն և ներառական զարգացում և հարմարվելով ոչ գծային և բազմաշերտ իրականության պայմաններին:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր սերնդի գենետիկական վերլուծությունը կարող է օգնել կանխատեսել սրտի ռիթմի խանգարումներըԳերմանիան 40 մլն եվրոյի չափով լրացուցիչ ձմեռային օգնություն կտրամադրի Ուկրաինային Կարմրաշեն՝ գյուղ, որի վերջին հույսն էլ է մարում․ Նարեկ Սուքիասյան Քոչարյանի գրասենյակի կոշտ պատասխանը Փաշինյանի նյարդային պոռթկմանըԱրարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 42 մարդ անհետ կորած է համարվումԼոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ին առնչվող հայտարարության մասինՔրիս Ջենների 70-ամյակի խնջույքը արժեցել է 6.5 միլիոն դոլար. տարվա ամենաթանկ հայտնիների խնջույքը Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ Մինչեւ 18 տարեկանների շուրջ 64 %-ն ասել է, որ կմիանա, եթե եկեղեցին համազգային միավորման կոչ անիՀիմա մենք պետք է մեր ողջ քաղաքական միտքը ներդնենք՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ գնալով դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասինՌուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. ԼավրովԵրևանի քաղաքապետարանի մոտ բախվել են «Mercedes GLS 450»-ն ու «Toyota Camry»-ն «ՀայաՔվեն» կրթական ու սոցիալական տարատեսակ ծրագրեր է իրականացնում. Արմեն Մանվելյան Լավրովը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները. ՌԴ ԱԳՆ Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն ՄարուքյանՉենք մոռանա մեր քաղաքացիների մասին, ովքեր ունեն ֆունկցիոնալ սահմանափակումներ․ Սուրեն ԽաչիկյանԱդրբեջանում խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով Ինչպես են Աղավնատանը դիմավորում ՀՃԿ-ի թեկնածուինԳեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը Խաչիկ Մանուկյանն ժողովրդին ականջալուր լինելուց հետո հստակ ծրագրեր է ներկայացնումԱդրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Ընտրություններից առաջ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը՝ ասելով, թե խաղաղություն է բերելԱրշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն Արդյոք գեներալ Արտակ Դավթյանն է կեղծ ցուցմունք տվել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ ԱՄՆ-ի շահը նախևառաջ Իրանին ու ՌԴ-ին այստեղից դուրս մղելն է. Մենուա ՍողոմոնյանԵրկրաշարժ է եղել Կիպրոսում Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Վթար՝ Իջևանի Արցախյան փողոցում, բախվել են «Mercedes»-ներ, վիրավnրներ կանՀայաստանը ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն Եգիպտոսում մշակվել են ինքնամաքրվող արևային վահանակներ Սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է. Պիպոյան Փաստաբան Սոսե Չանդոյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում հանդիպում-քննարկում է ունեցել ազատազրկված անձանց հետԹաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը Թվիթերում անցել է 3,000,000 դիտումը, իսկ Youtube-ում` 380,000․ «Մեր ձևով» շարժում Ինչպես մյուս հարցերում, տնտեսության մեջ ևս այս իշխանությունը խաբել է. Հրայր ԿամենդատյանԵվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել ԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Վթար՝ Իջևանի Արցախյան փողոցում, բախվել են «Mercedes»-ներ, վիրավnրներ կանԻշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Վթար․ մինչեւ երեկո ջուր չի լինելու 2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ Սարգսյան