Երևան, 10.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է, գալու է օրը՝ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին. Խաչիկ Մանուկյան Երևանի 4 վարչական շրջանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոստիկանությունը ձմեռային անվադողերով երթևեկելու մասին հայտարարություն է տարածել Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները ձգտում են վերացնել մրցակիցներին ընտրություններից առաջ ու հաճոյանալ ԵՄ-ին. «Փաստ»


Օրենքի պահանջ. բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը․ Հրայր Կամենդատյան

Բլոգ
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Օրենքի պահանջ. բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված է «Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Նախագծով սահմանվում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և գործող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ընդունված և գործող աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կանոնները։

Գործատուները պարտավոր են 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, թվային համակարգ մուտքագրել բոլոր գործող պայմանագրերը և համապատասխան անհատական ակտերը՝ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ։

Թվային մուտքագրման կարգը

Գործատուն (կամ նրա ներկայացուցիչը) մուտք է գործում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» և լրացնում անհրաժեշտ դաշտերը՝ մուտքագրելով աշխատանքային պայմանագրերը կամ աշխատանքի ընդունման իրավական ակտերը։

Մուտքագրված տվյալների հիման վրա կազմված փաստաթուղթը ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որից հետո այն արտացոլվում է ՊԵԿ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ»-ում։

Համակարգը ինքնաշխատ ծանուցում է ուղարկում աշխատողի էլեկտրոնային հասցեին, որից հետո աշխատողը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է իր պայմանագիրը։

Աշխատողները պետք է ստորագրեն պայմանագրերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը համակարգ կիրականացվի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները մուտք կկատարեն՝ օգտագործելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և ՊԵԿ-ի տրամադրած մուտքանուն-գաղտնաբառը։

Քաղաքացիները կկարողանան օգտագործել իրենց նույնականացման քարտում առկա կամ բջջային էլեկտրոնային ստորագրությունը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ այլ տեսակի էլեկտրոնային ստորագրություններ (օրինակ՝ CoSign):

Պայմանագրի պարտադիր լրացվող դաշտերը

Թվային համակարգում աշխատանքային պայմանագիր մուտքագրելիս պարտադիր է լրացնել մի շարք դաշտեր, այդ թվում՝

պայմանագրի համարը, կնքման վայրը և ամսաթիվը,
գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը,
աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ տեղեկանքի համարը,
աշխատանքի վայրը, հաստիքը և աշխատանքային գործառույթները,
հիմնական աշխատավարձի չափը և վճարման ձևը,
պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով),
արձակուրդի տևողությունը, աշխատանքային ժամերի ռեժիմը,
կողմերի ծանուցման եղանակները և պայմանագրի հավելվածների մասին նշումը։

Այս դաշտերի մեծ մասը պարտադիր լրացման ենթակա է, և համակարգը չի ընդունի պայմանագիրը՝ առանց այդ տեղեկությունների։

Եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, ապա նշված դաշտերը լրացվում են այդ ակտում, և աշխատողի ստորագրությունը տվյալ դեպքում պահանջվող չէ։

Տվյալների համադրություն և ստուգում

Թվային համակարգը ինքնաշխատ համադրում է մուտքագրված պայմանագրերի տվյալները վարձու աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկությունների հետ։

Անհամապատասխանության դեպքում գործատուն պետք է իրականացնի համապատասխանեցում կամ ստանա համակարգից զգուշացում՝ օրինակ, եթե աշխատանքի մեկնարկի ամսաթիվը չի համընկնում գրանցման հայտում նշված տվյալների հետ։

Հատուկ դրույթներ պետական մարմինների համար

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պայմանագրերը, ինչպես նաև պետական մարմինների ներգրաված փորձագետների պայմանագրերը, ինքնաշխատ կերպով կփոխանցվեն թվային համակարգ՝ փոխգործելիության հարթակի միջոցով։

Այս դրույթը վերաբերում է նաև հանրային պաշտոններ և ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, որոնց անձնական գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով։

Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր ԿամենդատյանՀայաստանը դեռևս պատրաստ չէ բժշկական ապահովագրությանը. Տիգրան ԽաչատրյանՖասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ինչու՞ են քանդում ազգային դպրոցը. «ՀայաՔվե հիմնասյուներ» Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ ՇարմազանովՆոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ Խաղաղության պատրանքի վտանգավոր գինըՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները «Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը Ի՞նչ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը․ Էդմոն Մարուքյան Շուրջ 1.05 տրլն դրամ՝ Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը հետդարձի ճանապարհ չունի եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին ՔՊ-ն Էջմիածնում ասֆալտի վրայից ասֆալտ է փռում` գլխառադ անելով և խախտելով շինարարական նորմերըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «Հայլուր» լրատվականին5 տարի առաջ իշխանությունը մեկ ստորագրությամբ հանձնեց Արցախի մեծ մասը «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին վաղարշապատցիների հետ Հերթական մանիպուլյացիան է… Էդմոն ՄարուքյանԻրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը ԵՄ-ն նշել է այն երկրները, որոնց համար բացառություն է արվել ռուսաստանյան նավթի մատակարարումների հարցումԱրեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում` ուղղված Երկրին. բռնկման ուժգնությունը շարունակում է աճելԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Առեղծվածային դեպք՝ Երևանում. 18-ամյա տղան ծայրաhեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԵղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՎերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխինՆոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. ԼավրովՈսկետափում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Opel Astra»-ն․ կա տուժած Հորոսկոպ. Մերկուրիի հետադարձ շարժումը կենդանակերպի բոլոր նշանների համար Մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10,500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը․ նախարարՇիրակի մարզում «Volkswagen Jetta»-ն բшխվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներՍերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է․ Թիկնիզյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է, գալու է օրը՝ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին. Խաչիկ Մանուկյան Հինգ տարի առաջ այս օրը մեր պայքարող ժողովրդի և կռվող բանակի թիկունքում կնքվեց այն աղետալի եռակողմ համաձայնագիրը․․․ Ավետիք Չալաբյան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Թուրքիայում օծանելիքի խանութում հրդեհ է բռնկվել. զոհվել է 6 մարդ Հայաստանում հայտնաբերվել է ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած անձը«Չկայացած համերգ». մոնոդրամա՝ նվիրված Էլվինա Մակարյանի հիշատակին «Հայերն ասում էին, որ թեյ կխմեն Բաքվում։ Հիմա նրանք թեյ են խմում մեկուսարանում»․ ԱլիևՀարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը կախված կլինի հիմնական խաղացողների գործողություններից․ NewsweekԹալանել են «Ինտերի» ֆուտբոլիստի տունը