Երևան, 10.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Մեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր Կամենդատյան Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվե Այն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան «Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն է Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան ԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ» Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»


Կադաստրի կոմիտեն մի շարք փոփոխություններ է առաջարկում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կադաստրի կոմիտեն առաջարկում է լրացում կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստացի խնդիրներից, մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում և պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ (քանակական, որակական, ինչպես նաև սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաև կադաստրի կոմիտեի, չափագրողների և շահագրգիռ անձանց միջև իրավասությունների բաշխման անհստակությունը։ Հիշատակված խնդիրները հաճախակիորեն պատճառ են հանդիսանում վարչական և դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների և իրավական անորոշությունների։

Նախագիծը նպատակ ունի վերացնել նշված խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաև ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա։ Նախագծով առաջարկվող կարգավորումների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական է դարձել թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով Հայաստանի վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները, մասնավորապես՝ կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։

Նախագծով մասնավորապես սահմանվում են կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի բովանդակությունն ու այդ սխալների տեսակները, սխալների ուղղման իրավական հիմքերը, վարչական վարույթի ընթացակարգը, որակավորված անձանց պարտականությունները և մասնագիտական պատասխանատվությունը ներկայացված տվյալների իսկության համար, կադաստրի կոմիտեի իրավասությունները։

Նախագծով նոր տեսակի, առավել արդյունավետ կարգավորումներ են սահմանվել այն դեպքերի համար, երբ կադաստրային քարտեզի ուղղման համար կազմված հատակագծում ուղղվող սահմանը համընկնում է իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում իրավունքի պետական գրանցում ստացած կամ գույքագրված շենքերի և շինությունների սահմանի հետ: Նախագծով նախատեսվել է, որ տվյալ պարագայում այդ հանգամանքը համարվում է բավարար ապացույց կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար և կադաստրային քարտեզում այդ սահմանի ուղղումը կատարվում է առանց փոփոխվող սահմանակից հողամասի սեփականատերերի համաձայնության։

Հստակ ամրագրվել է, որ կոմիտեի կողմից հարուցված վարույթին մասնակցող անձանց անհամաձայնությունն ուղղում կատարելու համար խոչընդոտ չի հանդիսանում, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ՝ ուղղում կատարելու համար:

Նախագծով սահմանվել է նաև, որ անշարժ գույքի միավորի սխալների ուղղման համար չափագրողը չափագրման գործընթացը փաստացի իրականացնելիս սահմանների նշահարման փուլում նշահարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ պարտավոր է ապահովել բոլոր այն սուբյեկտների ծանուցված լինելը, որոնց անշարժ գույքի սահմանները կարող են առնչվել չափագրված տարածքի նշահարվող սահմանների հետ (այդ թվում՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի):

Չափագրման ընթացքի վերաբերյալ չափագրողը պարտավոր է կազմել արձանագրություն, այդ թվում՝ արձանագրելով ծանուցված և չծանուցված անձանց (սուբյեկտների) մասին տվյալներ և չծանուցման պատճառներ: Միաժամանակ նախատեսվել է, որ ծանուցված, սակայն չափագրմանը չներկայացած անձինք համարվում են համաձայնություն տված օրենքի ուժով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քանի որ այս հարցը բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ. Զելենսկին՝ նախագահական ընտրությունների մասինԿեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն Մանվելյան«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Չկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են Գարեգին Երկրորդը պետության պաշտոնյա չէ, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՄենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր ԱվետիսյանԻրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ ՎարդևանյանԿաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան Հայաստանում գիտությունը լիարժեք չի ֆինանսավորվում․ Ատոմ ՄխիթարյանՓոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր ԿամենդատյանԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվեՇարունակում ենք այցելել Հայաստանի համայնքներ՝ հասկանալու բնակիչների առօրյա խնդիրները. Նաիրի ՍարգսյանԱյն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրա«Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն է Քաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըԳիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետՋրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ- ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՈրքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Թրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՍլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան 12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՈւնենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Մայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները