Երևան, 10.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Մեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր Կամենդատյան Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվե Այն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան «Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն է Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան ԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ» Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»


«Ազնիվ, աշխատասեր, բոլորին ձեռք մեկնող երիտասարդ էր Վիգենս». կամավոր Վիգեն Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխատասեր, ընկերասեր, ծնողներին հավատարիմ, ազնիվ երիտասարդ էր Վիգենս։ Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր։ Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում։ Խելոք էր, պարտաճանաչ, մեծերին միշտ ձեռք էր մեկնում, եթե տեսներ՝ մեկը ծանր տոպրակով գնում է, ձեռքից կվերցներ, կտաներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արեգան՝ Վիգենի մայրիկը։

Վիգենը ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Ճարտար գյուղից, որը վերջին տարիներին արդեն քաղաքի կարգավիճակ էր ստացել։ «Արցախի ամենամեծ և հայտնի գյուղերից մեկն էր։ Գյուղում ֆուտբոլի թիմ կար, մասնակցում էին մրցույթների, պատվոգրեր ունի։ Հիմա էլ տարին մեկ անգամ Երևանում՝ Ստեփան Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, խաղային հանդիպում է կազմակերպվում, որին նաև մեզ՝ տղաների ծնողներին են հրավիրում, ներկա ենք գտնվում, դիտում խաղը։ Վիգենը սպորտը շատ էր սիրում»։ Վիգենն ուսանել է Ճարտարի Ազատամարտիկների անվան դպրոցում։ «Բարձր առաջադիմություն չի ունեցել դպրոցում։ Իննամյա կրթություն ստանալուց հետո դպրոցից դուրս եկավ։ Աշխատում էր շինարարությունում»։

Վիգենի ժամկետային ծառայությունը, որն անցնում էր Մատաղիսի ՊԲ զորամասում, համընկնում է Ապրիլ յան քառօրյա պատերազմին։ Արդեն 2017 թվականին հրատարակված մի հոդվածում հրամանատարը շարքային Վիգեն Ոսկանյանին որպես լավագույն դիրքապահ և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող զինծառայող է ներկայացնում։ Նա ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանով: Վիգենն ասել էր. «Հայրս 90-ականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին, մեծ եղբայրս անցած տարի է ավարտել ծառայությունը, և, բնականաբար, տեղեկացված էի թե՛ պատերազմի, թե՛ զինծառայության մասին: Բայց Ապրիլ յան իրադարձությունները մեզ համար ավելի մեծ դաս ու փորձ հանդիսացան հետագա ծառայողական պարտականություններն ավելի մեծ պատասխանատվությամբ կատարելու համար: Ոմանց ծառայակից ընկերն է հակառակորդի գնդակից զոհվել, մյուսի հարազատը, և մենք պարտավոր ենք ու մեր ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ բարձր կպահենք հանուն հայրենիքի մարտիրոսված տղաների հիշատակը»։

Մայրիկն ասում է՝ որդին փրկվեց Ապրիլ յան պատերազմի ժամանակ, վերադարձավ տուն, ապրում էր իր առօրյա կյանքով։ Բայց 44-օրյա պատերազմը փոխեց բոլորի կյանքի ընթացքը։ Հենց սեպտեմբերի 27-ին Վիգենը կամավորագրվում է և մեկնում ռազմի դաշտ։ «Իրեն ասացի՝ գոնե մեկ օր սպասիր, կկանչեն, նոր կգնաս։ Բայց ինձ չլսեց, կամավորագրվեց ու մեկնեց ռազմադաշտ»։ Վիգենը մարտնչել է «Մարտունի 2»-ի դիրքերում:

 

Հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում է զոհվել Վիգենը։ Պատերազմի օրերին ամեն օր հեռախոսով զրուցել է մայրիկի հետ։ «Ամեն օր խոսում էինք, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա։ Համարյա թե բոլորը գյուղից դուրս էին եկել, բայց ես մնացել էի, ասում էի՝ երեխուս չեմ թողնի մենակ։ Մտածում էի, որ գյուղում մնամ, երեխուս կպահեմ, բայց, ափսոս, այդպես չեղավ։ Հոկտեմբերի 30-ի առավոտյան էլ ենք զրուցել։ Ասաց, որ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու բան չկա. «Դուք լավ մնացեք»։ Օրվա մեջ երկու անգամ էր զանգահարում՝ առավոտյան և երեկոյան։ Երեկոյան չզանգահարեց, իմ զանգերին էլ չէր պատասխանում, սկսեցի անհանգստանալ՝ մի բան այն չէ, որ չի պատասխանում իմ զանգերին։ Ու այդպես էլ զանգերս անպատասխան մնացին»։

Ընտանիքը շուտ է իմանում, որ որդին զոհվել է, բայց թշնամին այդ դիրքն արդեն գրաված է եղել, և թույլ չեն տվել հայկական կողմին մոտենալ ու տղաների մարմինները դուրս բերել։ «Մոտ երեք շաբաթ անց արդեն տղայիս բերել էին Ստեփանակերտի դիահերձարան, որտեղ եղբայրս ճանաչել էր Վիգենիս։ Բայց դեկտեմբերի 23-ին նոր ինձ է հասել տղաս։ Ես չկարողացա իրեն հրաժեշտ տալ, տեսնել»։

Մայրիկը նաև հնարավորություն չունի որդու շիրիմին այցելել։ Այն հայրենի Ճարտարում է մնացել։ Տիկին Արեգան ասում է՝ գոնե այստեղ լիներ, մի ծաղիկ կարողանային Վիգենին տանել։ «Հիմա այցելում ենք Եռաբլուր։ Շատ դժվար ու ծանր օրեր են»։

Վիգենը երեխաներից միջնեկն է։ «Մեծ տղաս ու Վիգենս նույն դիրքում միասին էին։ Ավագ որդիս պատերազմի չորրորդ օրն էր վիրավորվել, իջել դիրքերից։ Վիգենիցս հետո ամուսինս էլ մահացավ, չդիմացավ այս ցավին»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողն աղջիկս ու տղաս են։ Ճիշտ է, ամեն զավակ իր տեղն ունի։ Մեզ՝ ծնողներիս, հիմա նաև այն է «պահում», որ հարցնում են, հետաքրքրվում մեր տղաների մասին։ Դա էլ է մեզ ուժ տալիս»։

Հ. Գ. - Կամավոր Վիգեն Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ճարտարի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը մտադիր է նպաստել ՀԱՊԿ-ի ներուժի և հեղինակության ամրապնդմանը. ԼավրովՔանի որ այս հարցը բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ. Զելենսկին՝ նախագահական ընտրությունների մասինԿեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն Մանվելյան«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Չկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են Գարեգին Երկրորդը պետության պաշտոնյա չէ, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՄենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր ԱվետիսյանԻրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ ՎարդևանյանԿաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան Հայաստանում գիտությունը լիարժեք չի ֆինանսավորվում․ Ատոմ ՄխիթարյանՓոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր ԿամենդատյանԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվեՇարունակում ենք այցելել Հայաստանի համայնքներ՝ հասկանալու բնակիչների առօրյա խնդիրները. Նաիրի ՍարգսյանԱյն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրա«Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն է Քաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըԳիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետՋրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ- ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՈրքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Թրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՍլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան 12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՈւնենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան