Երևան, 10.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Մեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր Կամենդատյան Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվե Այն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան «Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն է Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան ԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ» Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»


Վաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև

Քաղաքական

Վաղարշապատում՝ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, սպասվող ընտրությունները դարձել են ոչ թե տեղական ինքնակառավարման հարց, այլ ամբողջ պետական համակարգի դեմոկրատական դիմագծի քննություն։ Փաշինյանի վարչակազմը կենտրոնացրել է բոլոր ուժերը՝ փորձելով ցույց տալ, թե իբր քաղաքացիները աջակցում են իր քաղաքականությանը և առաջին հերթին՝ իր հակաեկեղեցական գծին։ Սակայն ինչպես միշտ, իշխանությունը դիմում է իր ամենահին մեթոդին՝ ճնշումների, կեղծ մեղադրանքների և վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով «հաղթանակ» ապահովելուն։

Անկախ դիտորդների տվյալներով՝ Վաղարշապատում ձևավորվել է կազմակերպված ընտրակաշառքի համակարգ՝ իշխող կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին։ Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, որը բացահայտորեն քարոզել է ՔՊ թեկնածուի օգտին, իր տան բակում կազմակերպել է «բարեգործական» ակցիա՝ սոցիալապես անապահով ընտանիքներին բաժանելով հումանիտար փաթեթներ։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է տնային կալանք, սակայն սա ընդամենը մեկ դրվագ է այն մեխանիզմի, որով իշխող ուժը փորձում է վերահսկել ընտրողների կամքը։

Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը իշխանության համար ունի խորհրդանշական նշանակություն․ նա Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրված մարդ է, որի հիմնական առաքելությունն է վերահսկել հոգևոր կենտրոնի քաղաքական դաշտը և թույլ չտալ ընդդիմության ամրապնդում։ Սա նույն սխեման է, որը կիրառվեց նախկին քաղաքապետ Դիանայի դեպքում, ում կառավարման տարիներն ավարտվեցին կոռուպցիոն սկանդալներով ու դատական գործերով։ Այդպես էլ չիրականացվեցին այն խոստումները, որոնք տրվել էին ընտրություններից առաջ։ Նույն ճանապարհին է գնում նաև Մեխակյանը՝ արդեն նախընտրական փուլում ցուցադրելով անբարեխիղճ և հակաօրինական վարքագիծ։

Քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի թեկնածուն օգտագործում է համայնքի սոցիալական էջերը սեփական քարոզչության համար, իսկ տեղական հանձնաժողովների անդամները՝ օրենքի կոպիտ խախտմամբ, բացահայտորեն գործում են իշխող ուժի օգտին։ Ավելին՝ ֆիքսվել են նվերների բաժանման դեպքեր, որոնք ըստ օրենսդրության համարվում են ընտրակաշառք։ Միաժամանակ իշխանությունը ճնշում է ընդդիմադիր թեկնածուներին՝ սպառնալիքների և արհեստական մեղադրանքների միջոցով։

Այս ամենը վկայում է, որ իշխանությունը վախենում է ժողովրդական իրական կամարտահայտումից։ Փաշինյանի համար Վաղարշապատի՝ Էջմիածնի ընտրությունները ունեն ոչ միայն տեղական, այլև խորհրդանշական նշանակություն․ սա փորձ է ապացուցելու, թե իբր ժողովուրդը աջակցում է նրա քաղաքական գծին, որը տարիներ շարունակ ուղղված է եղել ազգային ինստիտուտների՝ առաջին հերթին Եկեղեցու, թուլացմանը։ Սակայն Գյումրիի պարտությունը ցույց տվեց, որ ժողովրդի համբերությունը սպառվել է։

Նոյեմբերի 16-ի ընտրությունները լինելու են վճռորոշ․ եթե իշխող ուժին հաջողվի պահպանել վերահսկողությունը Էջմիածնում, դա կդառնա նոր ռեպրեսիաների ազդակ՝ ուղղված եկեղեցու, հոգևորականների և բոլոր ընդդիմադիր ուժերի դեմ։ Բայց եթե ժողովուրդը կարողանա պաշտպանել իր քվեարկության ազատ իրավունքը, դա կլինի իշխանության՝ ամբողջ երկրով տարածված վարչական համակարգի խորտակման սկիզբը։

«Մեր Ձևով» շարժումը կոչ է արել քաղաքացիներին քվեարկել բոլոր այն թեկնածուների օգտին, ովքեր չեն ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Քվեարկեք բոլորի օգտին՝ բացի իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանից և նրա «Հանրապետություն» կուսակցության սպոյլեր թեկնածուից։ Ժողովրդի ուժը հենց այնտեղ է, որտեղ վախը մերժում է հնազանդությանը։

Վաղարշապատը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ հավատալ սեփական քվեին, ոչ թե պարտադրված ընտրությանը։

Կարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Ռուսաստանը մտադիր է նպաստել ՀԱՊԿ-ի ներուժի և հեղինակության ամրապնդմանը. ԼավրովՔանի որ այս հարցը բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ. Զելենսկին՝ նախագահական ընտրությունների մասինԿեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն Մանվելյան«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Չկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են Գարեգին Երկրորդը պետության պաշտոնյա չէ, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՄենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր ԱվետիսյանԻրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ ՎարդևանյանԿաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան Հայաստանում գիտությունը լիարժեք չի ֆինանսավորվում․ Ատոմ ՄխիթարյանՓոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր ԿամենդատյանԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվեՇարունակում ենք այցելել Հայաստանի համայնքներ՝ հասկանալու բնակիչների առօրյա խնդիրները. Նաիրի ՍարգսյանԱյն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրա«Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն է Քաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըԳիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետՋրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ- ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՈրքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Թրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՍլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան 12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՈւնենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք Քերոբյան