Երևան, 10.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Մեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր Կամենդատյան Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվե Այն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան «Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն է Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան ԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ» Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»


Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

Հասարակություն

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը hպարտությամբ հայտնում է, որ Լուսինե Եղիազարյանը պաշտոնապես միացել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։ Այս որոշումը նոր փուլ է հիմնադրամի ռազմավարական զարգացման ճանապարհին, որի նպատակը Հայաստանի տաղանդավոր պատանիներին աջակցելն է՝ երաժշտական կրթության և մշակութային զարգացման ոլորտներում։

Լուսինե Եղիազարյանը  փորձառու ղեկավար է, խորհրդի անդամ, ռազմավարության մշակման և ֆինանսների մասնագետ։ Նա SADA Systems ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրենն է և նպաստում է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ որպես սահմանափակ վենչուրային գործընկեր և մի շարք նորարարական ստարտափների հրեշտակ ներդրող։

Լուսինե Եղիազարյանը հանդիսանում է Ամերիկյան համալսարանի (AUA) Հոգաբարձուների խորհրդի անդամ և ընդգրկված է խորհրդի զարգացման հանձնաժողովում։ Վերջին 15 տարիների ընթացքում նա եղել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի (AIWA SF) համահիմնադիր, փոխնախագահ և գործադիր հանձնաժողովի անդամ։ 2022թ. փետրվարից մինչև 2025թ. հոկտեմբեր՝ Լուսինե Եղիազարյանը եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խորհրդի անդամ՝ նշանակալի ներդրում ունենալով նվագախմբի ինստիտուցիոնալ գործունեության և միջազգային նախաձեռնությունների զարգացման գործում։ Նա շարունակում է աջակցել նվագախմբին՝ որպես խորհրդատու և կապող օղակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ:

Հիմնադրամի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանը նշում  է «Ինձ համար մեծ ուրախություն է, որ Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի գործունեությանը: Սա հատկապես նշանակալի է ինձ համար, քանի որ խորապես համոզված եմ՝ նրա գիտելիքներն ու հմտությունները ծառայելու են տաղանդավոր հայ երեխաների կրթության և երաժշտական զարգացման առաջմղմանը։ Նրա մասնակցությունը կարևոր քայլ է մեր ամենամեծ նպատակներին հասնելու ճանապարհին»։

 

Լուսինե Եղիազարյանը նշում է «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Խորապես հավատում եմ, որ միայն համակարգված աջակցությունը, կրթությունը և բաց հնարավորությունները կարող են լիովին բացահայտել մեր երիտասարդ երաժիշտների ներուժը։ Ես իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ այս տաղանդների առաջխաղացմանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում»։

 

Հիմնադրամի մասին

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ. մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից, ով հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը:

Հիմնադրամի ռազմավարական առաքելությունն է ստեղծել կայուն կրթական և մշակութային էկոհամակարգ Հայաստանի և սփյուռքի երիտասարդ տաղանդների համար՝ ապահովելով նրանց համար մասնագիտական աճի և միջազգային ճանաչման անհրաժեշտ պայմանները։

Հիմնական ուղղություններն ու արդյունքները՝

  • 500+ վարպետության դասեր աշխարհահռչակ երաժիշտների հետ
  • 13+ կրթական ուղևորություններ և միջազգային ակադեմիաներ
  • 250+ օտար լեզուների դասեր
  • 40+ թանգարանների և մշակութային կենտրոնների այցելություններ
  • 200+ համերգների և փառատոների այցելություններ
  • 400+ բեմական ելույթներ
  • 90+ տաղանդավոր երեխաներին ամսական կրթաթոշակներ

Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որը նախագահում է Մաեստրո Սերգեյ Սմբատյանը, միավորում է մշակույթի, բիզնեսի և բարեգործության առաջատար ներկայացուցիչներին։ Խորհրդի անդամներն են՝

  • Մհեր Աբրահամյան - «ԱյԴի Բանկ»-ի Վարչության նախագահ
  • Անդրանիկ Գրիգորյան - «Կոնվերս Բանկ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
  • Նարեկ Վարդանյան - The Crowdfunding Formula (TCF) ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն
  • Լուսինե Եղիազարյան - SADA ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրեն և Խորհրդի անդամ

 

Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն Մանվելյան«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Չկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են Գարեգին Երկրորդը պետության պաշտոնյա չէ, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՄենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր ԱվետիսյանԻրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ ՎարդևանյանԿաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան Հայաստանում գիտությունը լիարժեք չի ֆինանսավորվում․ Ատոմ ՄխիթարյանՓոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր ԿամենդատյանԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվեՇարունակում ենք այցելել Հայաստանի համայնքներ՝ հասկանալու բնակիչների առօրյա խնդիրները. Նաիրի ՍարգսյանԱյն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրա«Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն է Քաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըԳիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետՋրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ- ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՈրքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Թրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՍլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան 12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՈւնենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Մայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար