Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի. «Փաստ» Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ» «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ» Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ» Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ» Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ» Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ» Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ» «Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Մեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր Կամենդատյան


Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է

Հասարակություն

Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնը՝ Dalan Technopark-ը, հայտարարում է իր առաջին պարտատոմսերի թողարկման մասին։ Տեղաբաշխողն է Cube Invest ներդրումային ընկերությունը։ Պարտատոմսերի թողարկումը նախագծի կայունության և վստահության կարևոր ցուցիչ է․ այն ընդգծում է Dalan Technopark-ի ազգային և տարածաշրջանային նշանակությունը՝ թե՛ բիզնես, թե՛ ներդրումային տեսանկյունից։ Տեղի ունեցած պաշտոնական ասուլիսի ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի ներդրումային շուկայի այս նշանակալի իրադարձության մանրամասները։

Dalan Technopark նախագծի ընդհանուր ներդրումները հասնում են մոտ 160 միլիոն ԱՄՆ դոլարի։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունվարին։ Հիմնակմախքի շուրջ 80 տոկոսն արդեն պատրաստ է, երկու հիմնական մասնաշենքերը միացված են, և ընթացքի մեջ են միասնական հարկերի շինարարական աշխատանքները։ Նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։

«Մեր նպատակն է համախմբել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ՝ առաջարկելով լավագույն աշխատանքային պայմաններ, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորել միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավման համար։ Dalan Technopark-ը լինելու է միջավայր, որտեղ աշխատանքը, համագործակցությունը և նորարարությունը կձևավորեն Հայաստանի տնտեսական ապագան», — նշել է Dalan Technopark ընկերության բաժնետեր Արտակ Անդրեասյանը։

Նախագիծը կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով էներգաարդյունավետություն, շրջակա միջավայրի պահպանություն և  խելացի կառավարման համակարգերի կիրառություն։ Dalan Technopark-ը ներառում է ավելի քան 154,000 քմ կառուցապատման մակերես, նախատեսված է շուրջ 3,000 աշխատատեղի համար և ունենալու է 22 հարկ, որոնք համալրված կլինեն գիտահետազոտական կենտրոնով, ցուցասրահներով, համաժողովների և միջոցառումների սրահներով, ֆուդ կորտերով, հյուրանոցային և սպորտային ենթակառուցվածքներով։

«Dalan Technopark-ը բացառիկ նախագիծ է իր մասշտաբով և տեսակով՝ կարևոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար։ Մենք հպարտ ենք, որ հենց Cube Invest ընկերությունն է ընտրվել որպես տեղաբաշխող՝ հնարավորություն ստանալով ներդրումային գործիքակազմի միջոցով նպաստել երկրի տեխնոլոգիական և շինարարական առաջընթացին։ Այս նախաձեռնությունը վստահելի և երկարաժամկետ ներդրումային հարթակ է՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների համար», - ասել է Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

«Դալան Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը՝ դրամային և դոլարային տարբերակներով։ Դրամային պարտատոմսերը թողարկվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով՝ 25,000 ընդհանուր ծավալով և 13.50% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Պաշտոնական ազդագիրը հասանելի է Cube Invest-ի կայքում։

Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին ապահովել կանխատեսելի և կայուն եկամուտ՝ միաժամանակ դառնալով երկրի տեխնոլոգիական ապագայի զարգացման մասնակից։

Նախագծի մասին. Dalan Technopark-ը  Հայաստանի նորագույն պատմության մեջ միջազգային ստանդարտներով սերտիֆիկացված եզակի նախագիծ է։ Այն կոչված է դառնալ տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական հանգույցը՝ միավորելով ստարտափներին, հետազոտական կենտրոններին և գլոբալ ընկերություններին՝ ստեղծագործական համագործակցության և ինովացիոն զարգացման մեկ հարթակում։

Տեղաբաշխողի մասին. Cube Invest-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաների, ներդրումային պորտֆելների և պարտատոմսերի տեղաբաշխման ոլորտում։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել թափանցիկ և վերահսկվող ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և վստահելի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողների համար։

Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի. «Փաստ»Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»«Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»1-ին տիպի շաքարախտը սկսվում է ենթաստամոքսային գեղձի փոքր B բջիջների մահով․ DiabetesՈչ միայն նավթամթերք. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին Արեգակնային ակտիվությունը պիկի վրա է. Ինը M-դասի բռնկում մեկ օրում և մոտեցող փոթորիկՀարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Կիևը կարող է ռեկորդային ցածր օգնություն ստանալ 2025 թվականին․ IfW «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» 2029 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվի առաջին աերոտաքսին Նոստրադամուսի մարգարեությունները 2026 թվականի համար՝ պատերազմներ, ճգնաժամեր և վերածննդի հույսԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՏարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասինՊահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրել«Նույնիսկ սև գույնով եղիր լույսը». Հասմիկ Կարապետյանի նոր ֆոտոշարքը Ժամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանՄարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանափոխվել է Կարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Ռուսաստանը մտադիր է նպաստել ՀԱՊԿ-ի ներուժի և հեղինակության ամրապնդմանը. ԼավրովՔանի որ այս հարցը բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ. Զելենսկին՝ նախագահական ընտրությունների մասինԿեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն Մանվելյան«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար» Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Չկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են Գարեգին Երկրորդը պետության պաշտոնյա չէ, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՄենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր ԱվետիսյանԻրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ ՎարդևանյանԿաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան Հայաստանում գիտությունը լիարժեք չի ֆինանսավորվում․ Ատոմ ՄխիթարյանՓոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր ԿամենդատյանԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվեՇարունակում ենք այցելել Հայաստանի համայնքներ՝ հասկանալու բնակիչների առօրյա խնդիրները. Նաիրի ՍարգսյանԱյն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրա