Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք Չալաբյան Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Գիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևով Արևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ» Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»


«Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը բաց նամակ է հղել Եվրամիությանը, որտեղ անդրադառնում է Հայաստանում կատարվող հակաժողովրդավարական իրադարձություններին և միջազգային հանրության լռությանը: Նամակը ներկայացնում ենք ստորև.

Միջազգային հանրության լռության հետևանքները և դրա մեղավորները. լռություն, որը դարձել է ճնշումները ծածկելու քաղաքական գործիք, լռություն, որը Փաշինյանի ռեժիմին տալիս է լիակատար անպատժելիության վստահություն, լռություն, որը վերածվել է համաձայնության, մասնակցության և հավանության։ Քանի դեռ, միջազգային հանրությո՛ւն, դուք շարունակում եք խոսել արժեքների մասին, Հայաստանում հետապնդվում կամ ճնշման են ենթարկվում, կալանավորված կամ ձերբակալված են արքեպիսկոպոսներ, բարերարներ, լրագրողներ, ընդդիմադիրներ, փաստաբաններ և խաղաղ քաղաքացիներ։

Հայ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոս և հոգևորականներ են ձերբակալվել՝ նախադեպ, որը չի եղել նույնիսկ մեր պատմության ամենամութ տարիներին (Բագրատ, Միքայել և Մկրտիչ Սրբազանները): Արքեպիսկոպոսների հետ միասին անհիմն մեղարդանքով ձերբակալվել են նաև բազմաթիվ անձինք, և գործը հենց այդպես էլ կոչվում է` «18 արդարների գործ»` դարձյալ անհիմն, մտացածին մեղադրանքով` մոնտաժված ձայնագրությունների հիման վրա:

Սամվել Կարապետյանը բանտում է Եկեղեցուն աջակցելու և «մեր ձևով» արտահայտության համար։

Բանտում է Լիդյա Մանթաշյանը՝ կին քաղաքական բանտարկյալ, որի միակ «մեղքը» լռել չցանկանալն է։

Իշխանության հասցեին քննադատական խոսք ասելու համար ռեպրեսիվ մեթոդները չեն շրջանցում անգամ փաստաբաններին՝ ի դեմս Ալեքսանդր Կոչուբաևի և «Մեր ձևով» շարժման իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի: Ձերբակալությունները քանիցս գործածվեցին նաև «Իմնեմնիմի» պոդկաստի հաղորդավարների նկատմամբ՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, ովքեր ևս հանդես են գալիս իշխանության հանդեպ քննադատական խոսքով:

Նույն գործելաոճը իշխանությունը գործածում է նաև լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ՝ հաճախ օգտագործելով անհամաչափ մեթոդներ՝ խափանելով լրատվամիջոցների աշխատանքը՝ առգրավելով տեխնիկական միջոցները։

Իշխանության գործելաոճը այնչափ կաշկանդված չէ իրավական մեխանիզմներով, որ քաղաքական բանտարկությունները չեն շրջանցում ընտրված համայնքապետերին՝ Մամիկոն Ասլանյան, Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, չեն շրջանցում պատգամավորներին՝ Արթուր Սարգսյան, Լևոն Քոչարյան, տարատեսակ քրեական գործերով անցնող այլ ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր շատ արագ զրկվում են անձեռնմխելիությունից ու հայտնվում բանտերում:

Կարվում են շինծու գործեր, տարվում երկարատև դատական պրոցեսներ և «մեղադրյալների» նկատմամբ կիրառվում ամենախիստ պատիժները ողջ դատական պրոցեսի ընթացում՝ ազատազրկման ձևով։ Ճաղերի հետևում հայտնվելու չափանիշը բացառապես մեկն է՝ ընդդիմախոսել և քննադատել իշխանությանը, անհամաձայն լինել նրա գործելաոճի և վարած քաղաքականության հետ։

Խոսքի ազատությունը ոչնչացված է, Եկեղեցին՝ ճնշման տակ։ Արդարադատությունը վերածվել է հաշվեհարդարի մեխանիզմի։ Ռեժիմը արագորեն անցնում է բացահայտ ավտորիտարիզմի և/կամ բռնատիրական երկրի ստանդարտին համապատասխան։

Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ վաղուց պարզ է։ Նա անում է այն, ինչ անում է ցանկացած լեգիտիմությունը կորցրած առաջնորդ։ Բայց, միջազգային հանրությո՛ւն,ձեր լռությունը անհամեմատ ավելի վտանգավոր է նրա գործողություններից։

Եվրոպական երկրներ, եվրոպական երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ես մեղադրում եմ ձեզ երկակի ստանդարտների մեջ։ Դուք դատապարտում եք ճնշումները այնտեղ, որտեղ դա ձեզ օգտավետ է, և աչք եք փակում, երբ ճնշումները կիրառում են ձեր գործընկերները։ Մինչև 2018 թվականը դուք արձագանքում էիք խոսքի ազատության ամենաչնչին ճնշմանը։ Այսօր, երբ Հայաստանում կալանավորված են արքեպիսկոպոսներ, երբ կեղծվում են քրեական գործեր, երբ ամեն օր հետապնդվում են չհամաձայնողները, դուք ընտրում եք լռությունը։ Երբ Ձեր ֆինանսավորմամբ ներդրվում են այլընտրանքային խափանման միջոցներ, ու դրանք պարզապես տրորվում են ու անտեսվում, դուք ընտրում եք լռությունը: Սա չեզոքություն չէ։ Սա երեսպաշտություն է։

Եվրոպական համայնք, դուք պատասխանատվություն եք կրում. պատասխանատվություն այն բանի համար, որ.

- մարդկանց ազատազրկում են կարծիքի համար,

- Եկեղեցին հարձակման է ենթարկվում,

- բողոքները ճնշվում են,

- անկախ կառույցները ոչնչացվում են,

- քաղաքական գործերը դառնում են օրինաչափություն։

Ձեր լռությունը այս համակարգի մի մասն է, ձեր ձեռքսեղմումները՝ դրա լեգիտիմացումը։ Դուք քանդում եք ձեր սեփական հեղինակությունը: Այսօր Հայաստանում հնչում է մի հարց՝ ինչո՞ւ է Եվրոպան անհետանում այնտեղ, որտեղ խախտվում է այն ամենը, ինչ ինքը՝ Եվրոպան է քարոզում։ Երբ դուք լռում եք ճնշումների մասին, դուք կորցնում եք բարոյական իրավունքը՝ խոսելու ժողովրդավարությունից։ Դուք կորցնում եք այն ժողովրդի վստահությունը, որը միշտ ընտրել է ազատությունը։ Եվ այս անկումը դուք եք ստեղծում ձեր սեփական ձեռքերով։

Խոսեք իրականության մասին ազնվորեն։ Եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ասացեք բացեիբաց, որ աջակցում եք ռեպրեսիվ ռեժիմին։ Եթե չեք աջակցում, բացատրեք, թե ինչու եք նրա գործողությունները ծածկում դիվանագիտական հաստատունությամբ։ Քանի որ այսօր լռությունը հավասար է մասնակցության, երկիմաստությունը՝ հավանելուն, կեղծավորությունը՝ սեփական սկզբունքներից հրաժարման։ Հայ ժողովուրդը դա տեսնում և հիշում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ «Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Պուտինը դեկտեմբերի 12-ին կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. ԼավրովՏնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունըՏնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը «աբգոն» անեն․ Փաշինյան«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հայտնվելով Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկներ է ուղարկել ՌԴ-ին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ. WSJԿարևորը` ՍՅՈՒՆԻՔԻ մասին․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըԳերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանՎստահությունն է հաջողված համագործակցության բանալինՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Բավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն ՄարուքյանԳիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևովՏարոն Չախոյան, շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱրևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Ուսուցիչների եկամուտը զգալիորեն ցածր է ՀՆԱ -ի համեմատ․ Ատոմ Մխիթարյան «ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք Անվտանգության մասնագետը հայտնաբերել է պատշգամբային արևային էներգիայի համակարգերի խոցելիություններ Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ»Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճարՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ստեղծվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը. «Փաստ»Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Իմ ազատության սահմանափակմանը պատկան մարմինները չեն արձագանքել․ Հովհաննես Իշխանյան Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ Կարապետյան Բազմաթիվ թոշակառուներ մի կերպ են փրկվում սովամահ լինելուց․ Հրայր Կամենդատյան Արցախի հարցը լուծված չէ՝ միջազգային իրավունքին համարժեք լուծում պետք է ստանա. Ավետիք Չալաբյան Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»«Մեր ձևով» շարժմանը միացել է 13.000 կամավոր Եվրոպական դիլեմա ու տապակ. «Փաստ»Կրոն և իշխանություն. հայկական կրոնական դաշտի տեսանելի ու անտեսանելի կողմերըՎաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր