Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշի մարզում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ Պետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք Չալաբյան Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Գիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևով Արևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ» Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան


Երբ և ինչպես մարդկությունը որոշեց անցնել գրավոր խոսքի. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրել սկսել են հին ժամանակներից, իսկ ամենապարզ տարբերակը գծանկարներով տեղեկություն փոխանցելն էր՝ պատկերագրությունը, որն օգտագործել է հնագույն մարդը աշխարհի տարբեր հատվածներում: Պատկերագրությամբ սկզբունքորեն կարելի էր հասկանալ, թե ինչ է պատկերված փայտի, քարի կամ ոսկորի վրա, քարանձավների պատերին: Սակայն այդ պատկերների «թարգմանությունները» կարող էին լինել տարբեր և երկիմաստ։ Բացի այդ, պատկերագրության օգնությամբ անհնար էր վերացական երևույթներ և հասկացություններ փոխանցել կամ պատկերել զգացմունքներ։

Հաջորդ փուլը իդեոգրաֆիկ գրի առաջացումն էր։ Բառերը պատկերվում էին որոշակի նշաններով, որոնք կոչվում էին հիերոգլիֆներ: Օրինակ՝ բերդ պատկերող «գծանկարը» «թարգմանվում էր» որպես թաղման վայր, իսկ հացի ու աղի պատկերը նշանակում էր բարեկամություն։ Հիերոգլիֆներով պատված տեքստի էջը նման էր հետաքրքիր գծագրերի հավաքածուի: Գրության այս տեսակն օգտագործել են երեք մեծ հին քաղաքակրթություններ՝ շումերները, եգիպտացիները և չինացիները:

Հիերոգլիֆները կարող էին օգտագործվել տարբեր երևույթներ, ծեսեր և իրադարձություններ նկարագրելու համար։ Բայց այդ իդեոգրաֆիկ նշանների հսկայական քանակությունը դժվար էր հիշել։ Եվ կյանքը թելադրեց նոր տիպի գիր հորինել։

Խեցեգործության արվեստը տարածված է եղել հին աշխարհում։ Կավից շատ օգտակար իրեր էին պատրաստում։ Եվ երբ առաջին բրուտները հայտնվեցին Միջագետքում, կավե տախտակներն սկսեցին օգտագործել նաև գրելու համար։ Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ գրելու համար նախատեսված կավե տախտակներն առաջին անգամ հայտնվել են Միջագետքում: Միջագետքի քաղաքակրթությունը բավականին զարգացած էր։ Քաղաքների բնակչությունը տիրապետում էր մեծ գիտելիքների: Այո, այստեղ է ծնվել գյուղատնտեսությունը, ընտելացվել են կենդանիները, ջրանցքներ են կառուցվել, կամուրջներ են նետվել դրանց վրայով, կառուցվել են հոյակապ պալատներ, դպրոցներ, զարգացել են գիտություններն ու արվեստները։ Եվ, հետևաբար, զարմանալի չէ, որ Միջագետքի քաղաքների բնակիչները բավականին գրագետ մարդիկ էին և ունակ էին ստեղծել իրենց ինքնատիպ գրային համակարգը՝ սեպագիրը։ Սեպագիրը տարբեր երկարություններով ու հաստությամբ սեպերի տեսք ուներ, այդ իսկ պատճառով էլ ստացել է իր այդ անունը: Դրանք գրում էին կավե տախտակների վրա՝ օգտագործելով սրած փայտի կտոր: Կային դպրոցներ, որտեղ գրել էին սովորում դպիրները, բացի այդ, նրանք նաև ուսումնասիրում էին մեր դպրոցականներին հայտնի տարբեր առարկաներ՝ աշխարհագրություն, պատմություն, գրականություն, մաթեմատիկա և նույնիսկ բժշկություն: Այսպիսով, աշխարհը սեպագրերի ստեղծմամբ պարտական է Հին Միջագետքին:

Դպիրները գրագրությամբ զբաղվում էին պալատներում կամ տաճարներում, որտեղ էլ պահվում էին մեծ քանակությամբ գրքեր կավե տախտակների տեսքով։ Աշխարհի ամենահին գրադարանը պատկանում էր Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալին։ 26 դար առաջ հիմնադրված այդ գրապահոցը պահպանում էր դարավոր գիտելիքներ տարբեր ոլորտներում։ Այն պարունակում էր 25 հազար միաչափ կավե թերթեր ու աղյուսակներ, կավի վրա գրված մի քանի հազար գիրք։

Դե, իսկ այս ամենից հետո էլ սկսել են հայտնվել մեզ ծանոթ և ներկայումս էլ օգտագործվող, կամ արդեն մոռացված ու կորած տառերն ու գրերը տարբեր ժողովուրդների մոտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը Եկեղեցու դեմ անցել է «Պլան Բ-ի»․ Դավիթ Սարգսյան Ամանորին Team-ը կկրկնապատկի երջանկությունը. գնիր մեկ սմարթֆոն, ստացիր ևս մեկը Տավուշի մարզում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ Նոր առաջարկ Ալիևին․ Փաշինյանի կործանարար ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ «Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Պուտինը դեկտեմբերի 12-ին կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. ԼավրովՏնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունըՏնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը «աբգոն» անեն․ Փաշինյան«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հայտնվելով Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկներ է ուղարկել ՌԴ-ին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ. WSJԿարևորը` ՍՅՈՒՆԻՔԻ մասին․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըԳերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանՎստահությունն է հաջողված համագործակցության բանալինՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Բավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն ՄարուքյանԳիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևովՏարոն Չախոյան, շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱրևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Ուսուցիչների եկամուտը զգալիորեն ցածր է ՀՆԱ -ի համեմատ․ Ատոմ Մխիթարյան «ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք Անվտանգության մասնագետը հայտնաբերել է պատշգամբային արևային էներգիայի համակարգերի խոցելիություններ Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ»Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճարՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ստեղծվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը. «Փաստ»Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Իմ ազատության սահմանափակմանը պատկան մարմինները չեն արձագանքել․ Հովհաննես Իշխանյան Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ Կարապետյան