Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ» Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ»


ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ սեփականության ուժային զավթման վտանգավոր նախադեպ

Քաղաքական

Հայաստանի իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի դադարեցումը վերածվել է բացահայտ քաղաքական և տնտեսական ճնշման գործողության, որն իրականացվում է իրավական հիմքերի շղարշով։ Այն, ինչ ներկայացվում է որպես «ճգնաժամի վերահսկում», փաստացի պետության կողմից մասնավոր սեփականության զավթման քայլ է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու երկրի տնտեսության, ներդրումային դաշտի և միջազգային հեղինակության համար։

Իշխանությունները համոզում են, թե իբր ՀԷՑ-ում խորքային ճգնաժամ էր, սակայն իրականում այդ ճգնաժամը առաջացել է հենց իրենց նշանակած կառավարչական օղակների միջամտությունից։ Մինչ պետական ներգրավումը ընկերությունում բիզնես գործընթացները կայուն էին, ներդրումային պարտավորությունները կատարվում էին, իսկ ծառայությունների որակը՝ կանխատեսելի։ Խնդիրները արհեստականորեն ստեղծվեցին, որպեսզի դրանք հետագայում դառնան լիցենզիան դադարեցնելու պատրվակ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը զուտ ձևական ընթացակարգ էր։ Որոշումն ընդունված էր դեռևս նիստից առաջ, իսկ լիցենզիայի դադարեցումը ըստ էության հանդիսանում է գույքի բռնի զավթում։ Սա հակասում է Սահմանադրությամբ ամրագրված սեփականության պաշտպանության սկզբունքին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Սեփականության իրավունքը համարվում է ամենակոշտ իրավական պաշտպանություն ունեցող հիմնարար իրավունքներից, իսկ այս որոշումը փաստացի շրջանցում է այդ սկզբունքը։

Այս գործընթացին զուգահեռ իշխանությունները կրկին երկարացրին Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը՝ փորձելով ճնշել և նրան, և նրա կողմից հիմնադրված հասարակական շարժումը։ Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդար, որը նպատակ ունի մեկուսացնել այն մարդուն, ով ունի մեծ տնտեսական ներուժ, հասարակական վստահություն և կարող է դառնալ իշխանության համար լուրջ սահմանափակող հավասարակշռող ուժ։

Սա ուղիղ ազդակ է ոչ միայն ներքին, այլև արտաքին գործարար համաշխարհային շրջանակներին․ եթե Հայաստանի ամենամեծ ներդրողներից մեկի նկատմամբ կարելի է կիրառել բռնի միջոցներ, ապա արտաքին ներդրումների սպասելը մոլորություն է։ Որևէ հարգված ներդրող չի մտնի այն երկիր, որտեղ օրենքը ենթարկվում է քաղաքական շահերին, և սեփականության իրավունքը կարող է պարզ մեկ ստորագրմամբ վերացվել։

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ևս հաստատում է այս գնահատականը՝ նշելով․
«Ակնհայտ է, որ սա բացարձակ քաղաքական հաշվեհարդար է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Այս գործողությամբ իշխանությունները ոչ միայն հարվածում են Հայաստանի տնտեսությանը, այլ նաև միջազգային հեղինակությանը։ Ոչ մի արտաքին ներդրող, տեսնելով այս իրավիճակը, չի ընտրի Հայաստանը որպես ներդրումային վայր։ Բացի այդ, Հայաստանը կանգնելու է միջազգային դատական կառույցներում պարտության և վճարելու է հսկայական գումարներ սեփական քաղաքացիների հարկերից»։

Տեղի ունեցողը ոչ միայն տնտեսական հետևանքներ է առաջացնում, այլ նաև քաղաքական։ Երբ պետությունը սեփականություն է զավթում ուժային մեխանիզմներով, դա նշանակում է, որ ժողովրդավարությունը երկրում վերածվել է դատարկ ձևականության։ Իրավունքը նրանով այլևս չի սահմանափակվում, և իշխանությունն իր կամքն է պարտադրում ամենաբարձր մակարդակում՝ ստորադասելով թե օրենքը, թե պետական շահը։

Հայաստանը արագ շրջում է դեպի կենտրոնացված բռնապետական կառավարման մոդել, որտեղ մեկ անձի կամայականությունը կարող է վեր լինել բոլոր իրավական սահմաններից։

ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը դարձավ այն կետը, որը ամրագրեց՝ պետությունն այլևս չի առաջնորդվում իրավունքի գերակայությամբ։ Սեփականության իրավունքի նկատմամբ այսպիսի ուժային վերաբերմունքը վտանգում է երկրի տնտեսական ապագան, վանում է ներդրողներին և խաթարում միջազգային վստահությունը։

Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՁուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրՆարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանՈրքան երկարում է իշխանության ծրագրած օպերացիան, այնքան իշխանությունն առավել նյարդային է դառնում. Տիգրան ԱբրահամյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե