Երևան, 24.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Որևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ» Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»


Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» իր տեսլականը: Կառավարության ղեկավարը հրապարակել է գործողությունների ծրագիր, որի առաջին կետը ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է և Պատրիարքական Աթոռի տեղապահի ընտրությունը: Այնուհետև, ըստ իջևանցի «բարեփոխիչի», պետք է ընդունվի Հայ առաքելական եկեղեցու նոր Կանոնագիրք՝ հոգևորականության հուսալիությունը ստուգելու կանոններով, ֆինանսական թափանցիկությամբ ու ապաքաղաքականացվածության հայտարարությամբ: Կստուգվեն նաև նշված կանոնների պահպանման երաշխիքները: Փաշինյանը խոստանում է հոգևորականների համար սոցիալական երաշխիքներ, կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելու իրավունք, եկամտային հարկի վերադարձ, սոցիալական վարկեր և պարտադիր առողջության ապահովագրություն։ Վարչապետը նաև նշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունները պետք է անցկացվեն նոր Կանոնագրքի համաձայն։ Որպես հետգրություն՝ Փաշինյանը խոստացել է կառավարության խորհրդատվական աջակցությունը Կանոնագրքի մշակման գործում։

Իրավաբան և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հերքել է Հայ առաքելական եկեղեցու՝ 301 թվականին պետության կողմից հիմնադրվելու մասին վարչապետի հայտարարությունը, անդրադառնալով Փաշինյանի պատմական ակնարկներին, որոնք հնչել են մի խելահեղ առաջարկի հետ մեկտեղ, այն է՝ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր հայկական եկեղեցիներում հնչեցնել ազգային օրհներգը։ «Առաքելական եկեղեցին հիմնադրվել է առաջին դարում Սուրբ առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից: Մոտավորապես 250 տարի անց՝ 301 թվականին պետությունը պարզապես ճանաչել և պետական կարգավիճակ է շնորհել այդ Եկեղեցուն՝ շնորհիվ սուրբ Գրիգոր Լուսավորչի», - սոցիալական ցանցերում բացատրել է Մելիքյանը։ Նրա խոսքով, վարչապետը որևէ կապ չունի Սուրբ Պատարագի ծեսերի հետ, որոնք Եկեղեցու հայրերը մշակել են դարերի և հազարամյակների ընթացքում։ Իր հերթին, «Գոլոս Արմենիի» հրատարակությունը շեշտել է, որ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունը, թե իրեն պետք չէ «իրեն ենթարկվող Կաթողիկոս, այլ պետք է օտարերկրացի լեյտենանտի չենթարկվող», և որ Կաթողիկոսը «պետք է հեռանա», անցնում է բոլոր հնարավոր կարմիր գծերը։

Ավելին, որոշակի իմաստով Եկեղեցին պառակտելու փորձը հաջողվել է, քանի որ ի հայտ են եկել հոգևորականներ, որոնք դեմ են Կաթողիկոսին։ Մեղադրանքներ, բողոքներ, վարչապետի հետ արտակարգ հանդիպում. այս ամենը նախատեսված է ներքին եկեղեցական պայթյուն առաջացնելու համար։ Սակայն 28 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ միաժամանակ հայտարարել են Կաթողիկոսին իրենց լիակատար աջակցության մասին և նրա հակառակորդների գործողությունները անվանել են պառակտման փորձ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նույնպես քննադատել է հայկական իշխանությունների հարձակումները Եկեղեցու վրա՝ ընդգծելով, որ իր դիրքորոշումն անփոփոխ է և կմնա անսասան։ Բոլորն են հասկանում, որ եթե Կաթողիկոսը հանկարծ «հրաժարական տա» գործադիր իշխանության ճնշման տակ, նման արդյունքը կնշանակի ուժերի և զսպումների հավասարակշռության լիակատար փլուզում։ Բանն այն է, որ Եկեղեցին Հայաստանի վերջին անկախ ինստիտուտն է։

Սփյուռքն է ազդանշան ստացել՝ Կաթողիկոսի լեգիտիմության կորուստը հարված կլինի համաշխարհային հայկական կապերին։ Բայց Փաշինյանի կառավարությունը համոզված է, որ այլևս դիմադրություն չկա, և սկսվել է մի այնպիսի փուլ, երբ ճնշող մեխանիզմներն այլևս չպետք է թաքցնել։ Ճիշտ է, դրանք առաջ էլ հատկապես չեն թաքցվել։ Արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան են ստանում կատարյալ նվեր. թույլ Եկեղեցի = թույլ ինքնություն = տարածաշրջանային ճնշման իդեալական հիմք, նույնիսկ ավելի մեծ, քան նախկինում։

Սակայն Եկեղեցու դեմ պետական արշավը երբեք լավ չի ավարտվել, երբեք։ Հենց որ կառավարությունը սկսում է «վերանորոգել» կրոնական հաստատությունները՝ համապատասխանեցնելով դրանք իր նպատակներին, երկիրը հայտնվում է անկայունության գոտում, որից գործնականում անհնար է դուրս գալ առանց կորուստների։ Բայց մի՞թե Հայաստանը բավականաչափ չի կորցրել այս յոթ տարվա ընթացքում։ Այսօր հայ հասարակությունը չի բախվում «ո՞վ է ճիշտ՝ Փաշինյանը, թե՞ Գարեգին Բ-Ն» հարցին։ Իրական հարցն այն է, թե արդյո՞ք երկրում կմնա որևէ ինստիտուտ, որը չի վերածվել գործադիր իշխանության կցորդի, արդյո՞ք Հայաստանը ինստիտուտների պետություն է, թե՞ մեկ կաբինետի և վարչապետի աթոռը զբաղեցնող մեկ անձի ծրագրերի պետություն։

Ու ևս երկու կարևոր կետ։ Փաշինյանի խառնածինները սոցիալական ցանցերում քիշինևյան առոգանությամբ տոնում են այն, որ «Կաթողիկոսը չկարողացավ գումարել դեկտեմբերի 10-ին նախատեսված ճակատագրական եպիսկոպոսական ժողովը, որը վկայում է նրա թուլության և ոչ ժողովրդականության» մասին: Ինչպիսի ծաղրածուներ։

Անգամ նորածնին է ակնհայտ, որ գրավված պետությունում, որտեղ հարգված եպիսկոպոսները բանտարկված են կեղծ մեղադրանքներով, նման միջոցառումների անցկացումը չափազանց վտանգավոր է: Անխոհեմ է վտանգի ենթարկել այն կողմնակիցներին և պետական գործիչներին, ովքեր, ամենայն հավանականությամբ, կձերբակալվեն կամ կարտաքսվեն երկրից: Եվ Կաթողիկոսն այսօրվա համար միակ ճիշտ որոշումն է կայացրել, այն է՝ չեղարկել է ժողովը։

Իսկ հիմա Պատարագից առաջ օրհներգի մասին: Իրականում Փաշինյանն իր խելագարության մեջ կրկնում է ուրիշներին: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ուկրաինական Վիննիցայի մարզի Լադիժինի տաճարում, որը գրավվել էր բենդերականների կողմից, քահանան դաժանորեն ծեծի էր ենթարկվել. նա անցկացրել էր «պատարագ», որի ընթացքում հնչել էր Ուկրաինայի օրհներգը: Այդ «պատարագին» ոչ ոք ներկա չէր, բացառությամբ հոգևորականների և ինչ-որ անհայտ մարդկանց, որոնք կանգնած էին խորանի մոտ։ Այսպիսով, սա է այն ճակատագիրը, որը իջևանցի կրոնափոխը պատրաստում է ՀԱԵ-ի համար։ Միայն մեկ բան կա ասելու. մարդիկ, շարունակեք լռել։ Եվ չզարմանաք, եթե շուտով հազարամյա հայկական եկեղեցիները լցվեն աղմկոտ դիսկոտեկներով և անցկացվեն ՔՊ կուսակցության համաժողովներ՝ Աննա Հակոբյանի երկրպագուների մասնակցությամբ։ Իսկ դրանից հետո կգան նրանց թուրք «ընկերները» ֆեսերով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԻնչպես ավտոլվացման կայանը շարժիչային խոտհնձիչ ստեղծելու միտք տվեց. «Փաստ»Դիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆՎԱՐԻ).Ինքնաթիռի վթար, ահաբեկչական գործողություն, միկրոշրջանի հրետակոծություն. «Փաստ»Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանԵրբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ»Քննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՈրևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ»Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՈւկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ»«Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»«Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ»Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ»Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ»Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ Սավգուլյան