Երևան, 08.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»


Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լայն, ծալքավոր օձիքները (Ruffles, Ruffs) 16-րդ և 17-րդ դարերի եվրոպական նորաձևության ամենաճանաչելի տարրերից են: Խոսքը հսկայական, խիտ օձիքի մասին է, որը կազմված էր բազմաթիվ ծալ քերից, որոնք հաճախ նմանեցրել են պարանոցի շուրջ սպիտակ «բլիթի»։

Ծալքավոր օձիքները ծագել են Իսպանիայում մոտավորապես 1550-ական թվականներին։ Սկզբում դրանք պարզապես վերնաշապիկների թեթևակի ծալքավոր օձիքներ էին, որոնք դուրս էին ցցված վերնազգեստի տակից։ Բայց ժամանակի ընթացքում ծալքերը սկսեցին դառնալ ավելի լայն և խիտ։ Նման օձիքները ծաղկում են ապրել Վերածննդի դարաշրջանում (16-րդ դար): Դրանք արագորեն ժողովրդականություն են ձեռք բերել Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Հոլանդիայում։ Հատկապես հայտնի են նման օձիքներով թագավորական դիմանկարները, օրինակ՝ Անգլիայի Եղիսաբեթ I թագուհու, Ֆրանսիայի Հենրի III թագավորի և այլն: Հոլանդացի բյուրգերներ Ֆրանս Հալսի և Ռեմբրանդտի նկարներում ևս հաճախ են հանդիպում նման օձիքներով մարդիկ: Այդ ոճը նախընտրելի էր արիստոկրատների և հարուստ քաղաքացիների համար, լայն ծալքավոր օձիքները դարձել էին կարգավիճակի յուրատեսակ խորհրդանիշ։ Լայն, սպիտակ և թանկարժեք ծալքերը հարստության և աշխարհիկ կյանքի նշան էին։ Ընդ որում, դրանք իրենց առավելագույն չափերի և բարդ կառուցվածքի են հասել մոտ 1600 թվականին: Որոշ օձիքներ հասնում էին 20-30 սմ, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ լայնության՝ գլխի շուրջ ձևավորելով կլոր «պսակ»։

Ծալքավոր օձիքներ ստեղծելու համար օգտագործվում էին բարակ կտավ, բատիստ, օսլա՝ օձիքի ձևը պահելու համար, մետաղական հենարան-շրջանակներ (supportasse), հատուկ աքցաններ՝ ծալքեր ձևավորելու համար (արդուկների նախորդները):

17-րդ դարում տեղի է ունեցել ծալքավոր օձիքների օգտագործման անկում: Սկսած 1630-1640-ական թվականներից օձիքները դարձել են ավելի հարթ։ Նորաձևության զարգացումը և այդ հսկայական օձիքների անհարմարությունն է հանգեցրել դրանց անհետացմանը և փոխարինմանը հարթ ժանյակավոր օձիքներով և փողկապներով։

Նշենք, որ ծալքավոր օձիք կրելու համար անհրաժեշտ էին ծառաներ։ Այն օսլայացվում էր, չորացվում, ծալվում և արդուկվում աքցանով, և այդ գործընթացը տևում էր մի քանի ժամ։ Ընդ որում, անգամ կային հատուկ մասնագիտացված աշխատողներ՝ «օսլայացմամբ զբաղվող կանայք»: Անգլիայում նման վարպետ կանայք կոչվում էին starchers–ներ, և դա բավականին բարձր վարձատրվող աշխատանք էր: Ի դեպ, հենց Անգլիայում էլ 16րդ դարի վերջին հայտնվել էին գունավոր ծալքավոր օձիքներ (կապույտ, վարդագույն), ինչը նորաձևության սկանդալ էր առաջացրել: Արքեպիսկոպոս Ուիտգֆը փորձում էր արգելել գունավոր ծալ քավոր օձիքները՝ դրանք համարելով ոչ համեստ: Ըստ նրա, որքան պարզ և նեղ են ծալքերը, այնքան ավելի համեստ և կրոնական է մարդը։

Նշենք նաև, որ նման օձիքները դժվարություններ էին առաջացնում առօրյա կյանքում իրենց չափերի պատճառով՝ դժվար էր թեքվել, անհնար էր նորմալ ուտել, մարդիկ գլուխները շատ ուղիղ էին պահում, ինչը համարվում էր մեծամտություն:

Ներկայում ժամանակակից աշխարհում ծալ քավոր օձիքներն օգտագործվում են բարձր նորաձևության մեջ (Վիկտոր և Ռոլֆ, Ալեքսանդր Մակքուին), հանդիպում են թատերական և պատմական զգեստներում, հաճախ ցուցադրվում են Թյուդորների դարաշրջանի մասին ֆիլմերում ու նաև դարձել են նորաձևության աքսեսուար որոշ այլընտրանքային ենթամշակույթներում:

Բայց միայն այդքանը. հազիվ թե նման օձիքով փողոցով քայլող որևէ մեկին լուրջ վերաբերվեն անցորդները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետ«Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան