Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»


Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լսեք, բերանով եք ասում. 3 (երեք) միլիարդ դրամ... պարգևավճար: Այն էլ՝ Նիկոլ Փաշինյանին, նրա կաբինետի նախարարներին, նախարարների տեղակալներին, վարչության պետերին: Ներառյալ վարորդ-մարորդներին: Մի երկրում, որտեղ աղքատության աստիճանը շարունակաբար մնում է բարձր, կառավարությունը, պետական պաշտոնյաները, սկսած Նիկոլ Փաշինյանից, գործնականում իրենք իրենց 3 միլիարդ դրամի կամ որ նույնն է՝ գրեթե 8 (ութ) միլիոն ԱՄՆ դոլարի միայն պարգևավճար են դուրս գրում պետական բյուջեից: Ու դա դեռ տարեվերջյան, այսպես ասած՝ «տոնական» պարգևատրումն է: Չնայած, դա արդեն նույնիսկ կարևոր էլ չէ:

Երբևէ, գոնե թեկուզ հին կինոներում տեսած կա՞ք, թե ինչպես են անապատը մի կերպ հաղթահարածները վրա պրծնում ջրին, կամ սովահարներն ինչպես են հարձակվում կերակուրի վրա: Երբ հրապարակվեց Փաշինյանի կառավարության, իշխանության ոլորտային «առաջին-երկրորդ» դեմքերի, պաշտոնյաների այս՝ բազմամիլիարդանոց ինքնապարգևավճարման մասին տեղեկությունը, տողերիս հեղինակի մտապատկերով նման տեսարաններ «անցան»: Իսկ ի՞նչ մտածեցին կամ ի՞նչ են մտածում մեր թոշակառու և նպաստառու հայրենակիցները: Ի՞նչ պատկերներ երևացին նրանց, երբ իմացան, որ օրուգիշեր իրենց սեր խոստովանող, իրենց առաջ իբրև թե խոնարհվող քպական պաշտոնյաները միլիոններ է, որ պարգևավճարվել են:

Այնքան միլիոններ, որ նախարարներից մեկը նույնիսկ անփութորեն է արտաբերում, թե՝ մի 6-7 միլիոն դրամ էլ ինքն է պարգևավճարվել: Դե, չարչարվել են, բա պիտի լիուբոլ ստանան: Չէ, մի հատ ըմբոշխնեք այդ պահն էլի՝ մի 6-7 միլիոն: Այսինքն՝ նրանք միլիոններն իսկի չեն հաշվում: Դե, մեկ միլիոն այս կողմ, մեկ միլիոն այն կողմ, դա ի՞նչ է իրենց համար:

Հա, իրենց համար: Նրանց համար, որ այլ հանգամանքների դեպքում կերազեին 2-3 միլիոն դրամ միասին տեսնել, էլ չենք ասում, որ այդ այլ հանգամանքների դեպքում ավելի շուտ իրենց ծոծրակները կտեսնեին, քան թե պետական բարձր պաշտոն...

Հիմա իրենց համար 10 կամ 20 հազար դոլարը այնպե՜ս, գրպանի մանր ծախս է:

Այնպիսի տպավորություն է, որ քպական «առաջին շարքի» «կարկառունները» թևքերը քշտած մտել են պետական բյուջե և ուտել է, որ ուտում են: Անկշտորեն: Աչքածակաբար:

Ու Փաշինյանի այս իշխանությունը բացահայտորեն ծաղրում, ձեռք է առնում հասարակությանը, առաջին հերթին՝ թոշակառուներին, չքավորներին, աղքատներին:

Թոշակառուին 10000 դրամ ավելի վճարելու օրինական պահանջի դեպքում սկսում են աղիողորմ լացել, թե՝ փող չկա, թե թոշակառուն չգիտի՝ ինչի վրա ծախսել այդ գումարները: Ասում են, որ եթե թոշակառուին հանկարծ 20 հազար դրամ ավել վճարեն, միևնույնն է, նրա կյանքում դա բան չի փոխելու, տունն էլի չջեռուցված կմնա:

Ու ստացվում է այսպես. քանի որ թոշակառուի կյանքում 20 հազար դրամը բան չի փոխելու, եկեք ինքներս մեզ մի 6-7 միլիոն դրամ պարգևավճար տանք՝ «չաղուբախտավորվենք»:

Սա, այս վարքը, որ փաշինյանական իշխանությունը դրսևորում է, ավելի ճիշտ՝ դրսևորեց պարգևավճարների հետ կապված, ունի նաև շատ պարզ ու հակիրճ, ոչ իրավական սահմանում. անբարոյականությո՛ւն: Եթե կուզեք՝ սոցիալական անբարոյականություն:

Դեռ մի կողմ դնենք հարցը, թե՝ «պարգևավճար ինչի՞ համար»: Օրինակ՝ Եկեղեցու կուսակրոնության հարցեր քննարկելո՞ւ, Եկեղեցու վրա հարձակվելո՞ւ, ընդդիմադիրներին կալանավորելո՞ւ, թոշակ չբարձրացնելո՞ւ, աղքատություն չնվազեցնելո՞ւ, սպանությունների, ծանր հանցագործությունների աճի՞ (լրացրեք, ըստ ձեր երևակայության) համար: Ինչի՞ համար: Կրկնեմ՝ դա դնենք մի կողմ: Ու դա էլ արդեն նույնիսկ էական չէ: Էականն այն է, որ 1 նախարարի մեկանգամյա պարգևատրումը 1 թոշակառուի 10-12 տարվա (կարելի է ասել՝ կյանքի մնացած հատվածի) թոշակի գումարին է հավասար: Կամ՝ 10-12 թոշակառուի 1 տարվա թոշակի գումարն է:

Հա, անձամբ Փաշինյանն ու իր երկու փոխվարչապետերը, այսինքն՝ 3 հոգով ամբողջ 51,6 միլիոն դրամ պարգևատրումներ են ստացել: Դա էլ 110-ից 120 թոշակառուի 1 տարվա կենսաթոշակն է: Հիմա պատկերացրեք, եթե դրանից մի 10 անգամ պակաս պարգևատրվեին նախկինում: Ի՞նչ կլիներ: Իսկ կլիներ աղմուկ-աղաղակ: Օրինակ՝, 2013, 2014, անգամ 2017 թվականի Նիկոլ Փաշինյանն անվարան ու սրտաճմլիկ ելույթ կունենար ԱԺ ամբիոնից, անարգանքի սյուներին կգամեր պարգևավճարված նախարարներին: Իսկ հիմա, հակառակը, դեռ մի բան էլ արդարացնո՜ւմ է, հիմնավորո՜ւմ, թե բա սեփական կյանքը չխնայելով՝ տքնել են, բա պիտի պարգևատրվեն էլ...

Լուսահոգի տատս կասեր՝ այնպես են ուտում, ասես աշխարհի վերջն է: Հարկավ, աշխարհի վերջը չի, բայց Փաշինյանն ու «առաջին շարքի» քպականները շատ լավ հասկանում են, որ 2026-ը կարող է իրենց իշխանության վերջը լինել: Ու այդ մտքից ասես տենդահար՝ բյուջեից ինչ հնարավոր է, քերում են: Այնպես չէ, որ մինչև այս չէին քերում, պարզապես հիմա դա ավելի տենդագին է արվում ու ավելի մեծ չափերով: Ու դա նրանք են, որ ասում են՝ կոռուպցիա չկա, թե՝ իրենք չեն թալանում, այս, այն:

Բայց փաստն այն է, ինչը կա, իսկ ինչը կա՝ արտացոլված է նրանց դեմքերին, հատկապես պարարտացած այտերի տեսքով: Էլիտար բնակարանների, առանձնատների, թանկանոց մեքենաների մասին էլ՝ չասած:

Միլիոններ է, որ շփում են, հարգելի «հերոս հարկատուներ», տատիկ-պապիկներ, որոնց բոլորիդ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ վերնախավը, նախարարներով-բանով, կրկնենք՝ սիրում են, խոնարհվում են ու... հա՛, իրենց տուգանային ձեռքերը ձեր գրպաններից չեն հանում:

Ի դեպ, վերին արտի «ցորենների» և ցածրախավային «գարիների» մասին: Հատկանշական է, որ «չալաղաջ» պարգևավճարներով իրենք իրենց պարգևատրել են հատկապես «առաջին շարքի» քպականները՝ վարչապետ, փոխվարչապետեր, պատգամավորներ, նախարարներ, տեղակալներ և այլն:

Իսկ այ, «մասսովկայի» քպականներին կրճոններ են բաժին ընկել, եթե առհասարակ ընկել է: Նրանց՝ զանազան դպրոցատնօրենների, մանր պետական հիմնարկների այլ պետերի ու պետուհիների, որ ըստ անհրաժեշտության «բերման են ենթարկում» ՔՊ-ի եկեղեցական միտինգների ու նմանօրինակ այլ կուսակցական միջոցառումների, ասում են՝ մի կույր կոպեկ էլ չի հասել: Կամ էլ հենց միայն կույր կոպեկն է հասել: Դե, դա արդեն հինավուրց ու չգրված օրենք է: Միլիարդներ ու միլիոններ վայելողները միշտ էլ մանր են բրդում «շարքերին»: Էլ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ ուսուցիչներին, արվեստի ոլորտի դասատուներին, մանկապարտեզների աշխատակիցներին և պետական կառույցների այլ՝ «շարքային» աշխատողներին ոչինչ չի հասել: Փող չկա...

Պա՞րզ է, թե հիմա քանի գրոշ արժեն կոռուպցիայի դեմ պայքարի, չթալանելու և այլ վերամբարձ նման թեմաներով Փաշինյանի ու «առաջին շարքի» քպականների ասածները: Եթե դեռ պարզ չէ, նայեք նրանց պարգևավճարներին ու նայեք ձեր պարտքերին ու դատարկ գրպաններին: Բա սրա՞ համար էիք իրենց ձեր ուսերին դրած բերում իշխանության:

Մտածեք: Դա օգնում է արագ սթափվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանՀանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանՓաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում