Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»


«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչև տասը տարեկանը Սարգիսը չարաճճի էր, բայց բոլորն էին ասում՝ համով չարաճճի է։ Ագրեսիվ չէր, խելոք ու համեստ էր։ Տասը տարեկանից հետո արդեն լրջացավ, երբ իրեն պատմում էինք, որ անկարգություններ է արել, արձագանքում էր՝ հնարավոր չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Սարգիսի մայրիկը։ Սարգիսը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ դպրոց է հաճախել, իսկ սիրելի առարկան մաթեմատիկան է եղել։ «Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ այն մտադրությամբ, որ վերադառնալուց հետո ավտոմեխանիկի մասնագիտացում ձեռք կբերի»։

2019 թվականի հուլիսի 11-ին Սարգիսը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ Մայրիկն ասում է՝ սիրով մեկնեց։ «Գիտեր, որ պետք է մեկնի ծառայության՝ հայրենիքին իր պարտքը տալու։ Սիրով էր ծառայում, իր ընկերների և հրամանատարների սերն ու հարգանքն էր վայելում»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Սարգիսի կյանքի ընթացքը։ «Սեպտեմբերի 25-ին բարձրացել էին դիրքեր։ Զանգահարեց ինձ, զրուցեցինք։ Տղաներն իրենց հետ դիրքեր երեք-չորս օրական շուն էին տարել, երբեմն մտածում եմ, թե ինչ եղավ այդ շան հետ։ Այդ ընթացքում դեռ մթերքն իրենց մոտ չէին բարձրացրել։ Զանգեց. «Մա՛մ, պոմիդոր ունենք, կարո՞ղ եմ քամել, ջրի տեղը դրա հյութը տամ շանը, մինչև մթերքը հասնի»։ Իսկ սեպտեմբերի 27-ի առավոտյան ամուսնուս բարեկամը զանգեց, թե պատերազմ է։ Սկսեցինք զանգահարել Սարգիսին, զանգերն անպատասխան էին մնում։ Նույն օրը՝ ժամը չորսի կողմերը, զանգեց։ Հարցնում էր՝ ի՞նչ եք անում, և այնքան ուրախ ու անհոգ ձայն ուներ։ Բայց մենք արդեն լսում էինք կրակոցների, պայթյունների ձայները։ Երբ իրեն հարցրեցի, թե ինչ ձայներ են, արձագանքեց. «Մա՛մ, արևային կայան ենք տեղադրում, դրա աղմուկն է»։ Երբ ուժեղ ձայն էր գալիս, հեռախոսն անջատում էր, հետո, երբ ձայները հանդարտվում էին, նորից զանգում էր։ Կարծես իրարից գաղտնի պահեինք պատերազմի փաստը»։

Եղել է այնպես, որ օրվա մեջ Սարգիսը մի քանի անգամ տուն է զանգահարել։ «Միայն մեկ անգամ չորս օր շարունակ չզանգեց։ Շատ անհանգիստ էինք։ Ինչ-որ համարների զանգահարում էինք, անհասանելի էին, կա՛մ կապ չունեին, կա՛մ էլ հեռախոսները չէին կարողանում լիցքավորել։ Ամուսինս միշտ ասում էր՝ պետք չէ զանգել, երբ հարմար լինի, Սարգիսը կզանգի»։

Սարգիսը սկզբում եղել է Ջրականում, օրեր անց տղաները, ամբողջ գիշեր քայլելով, ինը ժամում հասել են Հադրութ։ «Հադրութում իր հեռախոսը կորցրել էր։ Հեռախոսահամարն իմ անունով էր գրանցված, գնացի, համարը վերականգնեցի, որ հանկարծ այն ազերիների ձեռքը չընկնի։ Հադրութից հետո հոկտեմբերի կեսերին ոտքով ճանապարհ էին ընկել Մարտունի, այնտեղից մեքենաներով՝ «Մարտունի 2»։ Այնտեղ անտառներում մոտավորապես հինգ օր հանգստացել են, դրանից հետո կրկին նետվել մարտի։ Պատմությունները պատերազմի օրերի մասին ևս շատ են։ Սարգիսս ու ընկերը գնացել էին իրենց զոհված ընկերոջ մարմինը դուրս բերելու, այդ պահին զոհվել էր տղայիս զինակից ընկերը, և նա շատ մեծ դժվարությամբ կարողացել էր տղաների մարմինները դուրս բերել մարտի դաշտից»։

Սարգիսը զոհվել է «Մարտունի 2»-ում նոյեմբերի 9-ին՝ զինադադարից առաջ։ «Նոյեմբերի 9-ին առավոտյան 9 անց 35 զանգահարեց. «Մա՛մ, ի՞նչ կա, ի՞նչ են ասում»։ Արդեն շատ հոգնած էին։ Զրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ խտացրած կաթ է խմում, այն դեպքում, երբ նա երբեք չի սիրել այն։ Ասել էր, որ օրեր շարունակ չեն սափրվել, տղաներն անգամ նորմալ լվացվել չէին կարողանում։ «Մա՛մ, ջուր չունենք, երբեմն ջուրն այնքան քիչ է լինում, որ չի բավականացնում խմելու համար, ուր մնաց, թե լվացվենք»։ Նոյեմբերի 9-ին իր հետ խոսեցի, հետո խնդրեց հեռախոսը հայրիկին փոխանցել։ Հայրիկի հետ խոսեց, նա էլ հուսադրում էր՝ մի քանի օր էլ համբերեք։ «Պա՛պ, էլ զենք չունենք, ինչ ունեինք, արդեն պայթեցրել ենք»։ Հայրիկն էլ ասաց՝ բալես, կա՛մ զենք ուզեք, կա՛մ ձեր տեղը փոխեք։ Ընկերներից մեկը հետո մեր տուն եկավ, պատմեց՝ Սարգիսն իր զրահաբաճկոնը հանեց, կողքին դրեց, սուրճ էինք խմում, այդ ժամանակ էլ հարվածը եղավ։ Ընկերն է հիշում՝ Սարգիսը միշտ ասում էր, որ տուն է գալու։ Բայց ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու»։

Սարգիսի «վերադարձը» տուն մի քանի օր է տևել։ «Սարգիսիս զոհվելու օրն ամուսինս որսի էր գնացել։ Եկավ տուն, ասաց՝ մի պահ զգացողություն եմ ունեցել, որ սիրտս տեղից պոկվում էր։ Ես էլ էի այդ օրը շատ անհանգիստ։ Սկսեցինք զանգել տղայիս։ Բոլոր հնարավոր համարներով զանգահարեցինք։ Հաջորդ առավոտյան ամուսինս տանից դուրս էր գալիս, նույն պահին հեռուստացույցով լուրեր էին հաղորդում։ Արցախի նախագահը հայտնում էր, որ Մարտունիում թեժ մարտեր են եղել, շատ զոհեր ենք ունեցել։ Բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարում էինք, բայց անօգուտ։ Միայն մեկ տղա երեկոյան պատասխանեց մեր զանգին. «Հոպա՛ր, ես մի քիչ հեռու եմ, մոտիկ գնամ, կտամ, կխոսեք Սաքի հետ»։ 15 րոպե հետո զանգեց՝ Սաքոն վիրավոր է, ուղարկել ենք Երևան։ Երկու օր շարունակ անդադար զանգահարում էինք բոլոր հիվանդանոցներ, չէինք կարողանում գտնել իրեն։ Հետո ամուսնուս ընկերն էր ասել՝ եթե ողջերի մեջ իրեն չեք գտնում, նաև զոհվածների մեջ փնտրեք։ Սարգիսը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի դիահերձարանում էր։ Ամուսնուս բարեկամն այդ օրերին Արցախում էր, վիրավորներին էին տեղափոխում, տղաներին սնունդ և անհրաժեշտ իրեր էին տանում։ Նա ասաց՝ մինչև Սարգիսին չգտնեմ, չեմ գա։ Եթե նա չլիներ, տղայիս երևի շատ երկար կփնտրեինք»։

Ապրելու ուժի մասին։ «Նախքան այս հարցին պատասխանելը, մի բան պատմեմ։ 16 տարեկան էր Սարգիսս, մի օր արթնացավ ու իր երազը պատմեց. «Մա՛մ, ես գնում եմ բանակ, պատերազմ է սկսվում, ես զոհվում եմ, դու նորից երեխա ես ունենում»։ Ես բարկացա։ Բայց ինչ իմանայի, որ երազն իրականություն է դառնալու։ Իսկ հիմա ապրելու ուժ ընտանիքս տվեց և, իհարկե, աղջիկս և փոքր տղաս, որը ծնվեց եղբոր անմահանալուց հետո»։

Հ. Գ. - Սարգիս Դանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա